Թեոդոր Պալադին (ռումիներեն՝ Theodor Pallady, ապրիլի 11, 1871(1871-04-11)[1][2], Յաշ, Ռումինիա - օգոստոսի 16, 1956(1956-08-16)[3][1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ։

Թեոդոր Պալլադի
Ի ծնեռումիներեն՝ Theodor Pallady
Ծնվել էապրիլի 11, 1871(1871-04-11)[1][2]
ԾննդավայրՅաշ, Ռումինիա
Վախճանվել էօգոստոսի 16, 1956(1956-08-16)[3][1] (85 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԴրեզդենի տեխնիկական համալսարան, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ, Tinerimea artistică?, Arta română Society? և Fine Arts Union?
Թեմաներպոեզիա, գեղանկարչություն և արձակ
ՈւսուցիչErnst Erwin Oehme?, Jean Armand Isidore Pancher?, Գյուստավ Մորո և Պիեռ Պյուվի դը Շավան
Ներշնչվել էԱնրի Մատիս և Պոլ Սեզան
Պարգևներ
Հայրnoble Ioan Iancu Pallady?[4]
Մայրcountess Maria Cantacuzina-Magureanu-Deleanu?[4]
 Theodor Pallady Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիքում Թեոդոր Պալլադին մեկնել է Սաքսոնիա և Դրեզդենում 1887-1889 թվականներին սովորել է տեխնիկական գիտություններ։ Միևնույն ժամանակ, սովորել է նկարչության և արվեստի պատմություն Էրվին Օմեի ղեկավարությամբ, որը Թեոդորի մոտ նկատել է գեղարվեստական տաղանդը և նրան ուղղորդել Փարիզ իր կրթությունը կատարելագործելու համար։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Պալլադին ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա (Académie des Beaux-Arts) և աշխատել Աման-Ժանի արհեստանոցում։ 1892 թվականին տեղափոխվել է Գուստավ Մորոյի հյուրանոց, որտեղ ծանոթացել է Անրի Մատիսի, Ժորժ Ռուոյի և Ալբեր Մարկեի հետ։

1904 թվականին Թեոդոր Պալլադին վերադարձել է Ռումինիա և կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդեսը Ռումինական աթենեումում։ Պալլադին անընդհատ անձնական և ստեղծագործական կապեր է պահպանում Փարիզի արվեստի աշխարհի հետ, որտեղ անցկացվում էին իր մի քանի անհատական ցուցահանդեսները մինչև Երկրորդ աշխարհամարտի բռնկումը։ 1924, 1940 և 1942 թվականներին նկարիչը մասնակցել է Վենետիկի բիենալեին։

Ներկայումս Թեոդոր Պալլադիի նկարները ցուցադրվում են Ռումինիայի տարբեր արվեստի պատկերասրահներում և թանգարաններում՝ Բուխարեստում (ներառյալ Բուխարեստի արվեստի ազգային թանգարանը), Յաշում, Սիբիուում, Պիտեշտում և երկրի այլ քաղաքներում, ինչպես նաև Բուխարեստի Թեոդոր Պալադի թանգարանում։ Թանգարանի շենքը Ռումինիայի մայրաքաղաքում ամենահիներից է, այն տեղադրվել է 1750-1760 թվականներին։ Թանգարանում ներկայացված են նկարչի ավելի քան 800 աշխատանքներ։ Թանգարանի այգում տեղադրված է ռումինացի քանդակագործ Գեորգիա Անգելայի աշխատանքը՝ Թեոդոր Պալադիի բրոնզե արձանը։ Թեոդոր Պալլադիի կտավները բազմիցս ներկայացվել են Ռումինիայի նամականիշերի վրա։

Պալլադին թաղված է Բուխարեստում՝ Բելլա գերեզմանատանը։ 2012 թվականին հետմահու ընտրվել է Ռումինական ակադեմիայի անդամ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Enescu T. Pallady, Theodor // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064896
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. «Membrii Academiei Romane - Membri post-mortem». acad.ro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.