Թեոդոր Աքսենտովիչ

հայ նկարիչ

Թեոդոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, մայիսի 13, 1859(1859-05-13)[1][2][3][…], Բրաշով, Ռումինիա[4] - օգոստոսի 26, 1938(1938-08-26)[3][5], Կրակով, Լեհաստան), ծագումով հայ լեհ նկարիչ։

Թեոդոր Աքսենտովիչ
Ծնվել էմայիսի 13, 1859(1859-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲրաշով, Ռումինիա[4]
Վախճանվել էօգոստոսի 26, 1938(1938-08-26)[3][5] (79 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[6], գրաֆիկա[6] և արվեստ[6]
ԱշակերտներJakob Glasner?
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր և Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
Պաշտոնռեկտոր
ԱնդամակցությունSociety of Polish Artists "Sztuka"?
ԱմուսինIza Giełgud?
ԶավակներJan Axentowicz?, Q112965355?, Q112965344? և Philip Axentowicz?[7]
 Teodor Axentowicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև սովորել է Լվովի ռեալական գիմնազիայում։ 1878 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Վագներ Շանդորին և Բենչուր Գունլային։ 1882-1893 թթ. ապրել է Փարիզում, արվեստը կատարելագործել ֆրանսիացի նշանավոր նկարիչ Դյուրանի մոտ։ 1888 թվականին մասնակցել է Մարսյան դաշտի ցուցահանդեսին, ընտրվել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ 1893-1895 թթ. ապրել է Լոնդոնում։ 1895 թվականին Կրակովի գեղարվեստի ինստիտուտը նրան հրավիրել է վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, ընտրվել է ռեկտոր։

Ստեղծագործությունը խմբագրել

Թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ[8]։

Այլ խմբագրել

2010-ին ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Թեոդոր Աքսենտովիչին նվիրված 100-դրամանոց հուշադրամ, որը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում[9]։

Պատկերասրահ խմբագրել

Դիմանկարներ խմբագրել

Ինքնանկարներ խմբագրել

Լվովի հայկական եկեղեցու որմնանկարները խմբագրել

Թեոդոր Աքսենտովիչի անվան հրապարակ (Կրակով) խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Theodor Axentowicz (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Theodor AxentowiczOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121329356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Lundy D. R. The Peerage
  8. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., 1973, էջ 163։
  9. Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Աքսենտովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 165