Թեոդորոս Բ Կիլիկեցի (անհայտ[1] - 1392[1], Սիս[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1382 թվականից։ Հաջորդել է Պողոս Ա Սսեցուն։ Ծննդյան թիվն ու կոնկրետ վայրն անհայտ են, հայտնի է, որ ծնվել է Կիլիկիայում։ Մահացել է 1392 թվականին Սիս քաղաքում։

Թեոդորոս Բ Կիլիկեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1392[1]
Մահվան վայրՍիս[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Եղել է Սսի կաթողիկոսական աթոռի ամենաազդեցիկ միաբաններից։ Պողոս Ա Սսեցու գերեվարության շրջանում վարել է կաթողիկոսարանի գործերը։ 1382 թվականին կաթողիկոս է ընտրվել Կոստանդին Կիլիկեցի իշխանի հավանությամբ, այնուհետև վայելել է նաև Սսի ամիրայի աջակցությունը։ Պայքար է մղել Կիլիկիայում բուռն գործունեություն ծավալող կաթոլիկական միսիաների դեմ։ Մայր Աթոռից հեռացրել է լատին և լատինամետ հոգևորականներին։ 1392 թվականին սպանվել է Սսի նոր ամիրա Օմարի կարգադրությամբ։ Կաթողիկոսական գահին Թեոդորոս Բ Կիլիկեցուն հաջորդել է Կարապետ Ա Կեղեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 172  
Նախորդող՝
Պողոս Ա Սսեցի
Կաթողիկոս
1382–1392
Հաջորդող՝
Կարապետ Ա Կեղեցի