Թենլի Էմմա Օլբրայթ (անգլ.՝ Tenley Emma Albright; հուլիսի 18, 1935(1935-07-18)[1][2], Newton Centre), ամերիկացի գեղասահորդ-մենասահորդուհի, եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի (1956), արծաթե մեդալակիր (1952), Գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնուհի (1953, 1955), Հյուսիսային Ամերիկայի կրկնակի չեմպիոնուհի (1953, 1955) և ԱՄՆ-ի հնգակի չեմպիոնուհի։

Թենլի Օլբրայթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և վիրաբույժ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 18, 1935(1935-07-18)[1][2] (88 տարեկան)
Ծննդավայր՝Newton Centre

Իտալական Կորտինա դ’Ամպեցո քաղաքում տեղի ունեցած 1956 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում դարձել է առաջին ԱՄՆ գեղասահորդուհին, որը նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ[4]։

Կարիերա խմբագրել

Վաղ մանկության տարիներին Թենլին հիվանդացել է պոլիոմիելիտ հիվանդությամբ, և բժիշկները առաջարկել են նրան մաքուր օդում զբաղվել սպորտով։ Այդ ժամանակից աղջիկը գեղասահքով սկսեց զբաղվել օրական 8 ժամ։ 15 տարեկանում նա ընդգրկվեց ԱՄՆ-ի գեղասահքի հավաքականի կազմում։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 16 տարեկանում։

Թենլի Օլբայթի անվան հետ կապում է կանացի գեղասահքի նոր ուղղություն։ Նա հայտնի էր իր ճկունությամբ և երաժշատկան ընկալմամբ։ Մրցույթներում կատարող կոմպոզիցիաներում իշխում էր մեղեդու հետ միահյուսումը։

Օլբայթը հեռացավ սպորտից 1956 թվականիմրցաշարից հետո։ Ի տարբերություն պրոֆեսիոնալ շատ մարմնամարզուհիների՝ նա երբեք պրոֆեսիոնալ չի սահել։ Իր կյանքի մնացած տարիները նա որոշել է զբաղվել բժշկությամբ ։ 1961 թվականին նա ավարտել Է Հարվարդի բժշկական դպրոցը և դարձել Հորվարդի բժշկական դպրոցի վիրաբույժ։ Վերապատրաստվել է 23 տարի և միաժամանակ աշխատել ուսուցիչ։ Թենլի Օլբայթը ամուսնացել է Ջերալդ Բլեյկլիի՝ հետ, որը եղել է Ռից-Կարլտոն (անգլ.՝ Ritz-Carlton hotel) հյուրանոցի նախկին տերը։

Թենլին եղել է ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի անդամ, «Քաղցկեղի դեմ պայքարի» հասարակական կազմակերպության անդամ, ամերիակիան Սպորտային բժշկագիտություն քոլեջի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://www.womenofthehall.org/inductee/tenley-albright/
  4. Fulton, Jean C (2002) [1992]. Dawson, Dawn P (ed.). Great Athletes. Vol. 1 (Revised ed.). Salem Press. էջեր 29–31. ISBN 1-58765-008-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենլի Օլբրայթ» հոդվածին։