Թեյլերի թանգարան (հոլ.՝ Teylers Museum), բնական գիտությունների թանգարան, որը հիմնադրվել է 1778 թվականին Նիդերլանդների Հաարլեմ քաղաքում։ Համարվում է երկրի հասարական թանգարաններից ամենահինը։ Աշխարհում միակ թանգարանն է, որը գտնվում է 18-րդ դարի իրական շենքում, որը դեռևս պահպանել է իր ներքին դիզայնը (ինտերիերը)։ Թանգարանի տնօրենն է Մարջան Շչարլուն[4]։

Թեյլերի թանգարան
Տեսակթանգարան, պատկերասրահ, գիտության թանգարան և բնագիտական թանգարան
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՆիդերլանդներ Հաարլեմ, Նիդերլանդներ
ՎայրSpaarne?
Կազմված էOval Room?, Lorentz Lab?, Teylers Fossil Room I?, Teylers Fossil Room II?, Eerste Schilderijenzaal?, Tweede Schilderijenzaal? և Luminescene Room?
ՀասցեSpaarne 16[2]2011CHSpaarne? (16)
Հիմնադրվել է1778
ՀիմնադիրՊիտեր Տեյլեր վան դեր Հյուլստ
Այցելուներ126 581 մարդ (2017)[3]
Կայքteylersmuseum.nl
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այս շենքում, որը հիմա թանգարան է, մի ժամանակ ապրել է Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթը, շոտլանդական ծագման բանկիր և գործարանատեր։ Լինելով Լուսավորության համախոհը, նա մեծ հետաքրքրություն է դրսևորել գիտության զարգացման և արվեստի մեջ։ Իր ամբողջ կարողությունը և հավաքածուները նա կտակել է Թեյլերի հասարակությանը, որոնք ունեին գիտության և արվեստի զարգացման նպատակներ։

Թեյլերի կտակը բաժանվում էր երեք մասի. կրոնական ժառանգության, արվեստի և գիտությունների ժառանգության (կառավարող ընկերությունները հայտնի են եղել որպես առաջին, երկրերդ և երրորդ ընկերություններ)։ Ամեն ընկերությունն ուներ հինգ վստահված անձ, որոնցից պահանջվում էր հանդիպել շաբաթը մեկ անգամ (և, հետևաբար, նրանք բոլորն ապրում էին Հաարլեմում)[5]։

Հավաքածուներ խմբագրել

Թանգարանը պարունակում է նկարներ և զարդանկար, որոնց հեղինակներից են Միքելանջելոն, Ռաֆայել Սանտին, Ռեմբրանդ վան Ռեյնը, Հենրիկ Գոլցիուսը և Կլոդ Լորենը։ Թեյլերի թանգարանը պահպանում է Ռեմբրանդ վան Ռեյնի գրեթե բոլոր օֆորտները[6]։

Թանգարանում կա ավելի քան 214,000 հավաքածու[7]։

Այստեղ գտնվում են նաև եզակի քարացածության հավաքածուներ (այդ թվում, առաջին արխեոպտերիքսը), գիտական (ֆիզիկական) գործիքներ, հանքեր, մեդալներ և մետաղադրամներ[8]։

Թանգարանի գրադարանը, որը կառուցվել է 1826 թվականին, պարունակում է 18-րդ և 19-րդ դարերի պատմական բնական գիտություններին վերաբերող գրքեր և ամսագրեր։

Թանգարանն ունի 12 տաղավար։ Ամեն տարի այստեղ այցելուների թիվը կազմում է մոտ 100.000 մարդ (Ըստ 2013 թվականի տվյալների, այցելուների թիվը կազմել է 116,000[9]

Թանգարանը հանդիսանում է European Botanical and Horticultural Libraries Group-ի (EBHL) մաս։

2011 թվականին թանգարանը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության կարգավիճակ։

Թանգարանն ունի իր սեփական աստղադիտարանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://whichmuseum.nl/museum/teylers-museum-haarlem-114
  3. https://www.teylersmuseum.nl/nl/over-het-museum/organisatie/wat-we-doen/jaarverslagen/TeylersJaarverslag2017online.pdf
  4. (նիդեր.) Staf en medewerkers. Teylers Museum. Retrieved on 2012-01-24.
  5. «Executive summary UNESCO Nomination file» (PDF). Teylers Museum.(չաշխատող հղում)
  6. Teylers Museum, Պաշտոնական կայք
  7. (նիդեր.) Teylers Museum collectie online(չաշխատող հղում). Teylers Museum. Retrieved on 2012-01-24.
  8. Deugd boven geweld — Een geschiedenis van Haarlem 1245–1995. Historisch Werkgroep Haarlem en Gemeentearchief, 1995.
  9. (նիդեր.) Leontien van Engelen, "2013 topjaar voor bijna alle Haarlemse musea Արխիվացված 2016-03-04 Wayback Machine", Haarlems Dagblad, 2013. Retrieved on 20 July 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյլերի թանգարան» հոդվածին։