Թեղի խցանային

բույսերի տեսակ
Թեղի խցանային
Թեղի խցանային
Թեղի խցանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի խցանային (U. minor)
Միջազգային անվանում
Ulmus minor
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թեղի խցանային (լատին․՝ Ulmus suberosa Moene), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և 1,5 մ բնի տրամագծով, խիտ, վրանաձև, սաղարթով։ Կեղևը մոխրասևավուն է, հաճախ խցանային ելուստներով։ Ընձյուղները մերկ են, կարմրագորշավուն կամ գորշավուն։ Տերևները հակառակ-ձվաձև են, անհավասար-կլորավուն հիմքով, ատամնաեզր։ Ծաղիկներն աննշան են։ Թևապտուղները հակառակ-ձվաձև են, 1,5-2,0 սմ երկարությամբ, 1-1,4 սմ լայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղները հասունանում են մայիսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Եվրոպական մասում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի Նախալեռնային գոտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում։ Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառների եզրերին, թՓուտների մեջ, գետահովիտներում։ Խցանային թեղին բավականին պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ սևահողեր, առատ խոնավություն, լուսավոր պայմաններ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ։

Կիրառություն խմբագրել

Այս բոլորի հետ միասին խցանային թեղին լավ է դիմանում քաղաքի անբարենպաստ պայմաններին՝ ծխին, գազերին, փոշուն։ Միաժամանակ լավ է տանում կարճատև երաշտը։ Այդ է պատճառը, որ այս ծառատեսակը հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի կանաչապատման բնագավառում։ Ապրում է մինչև 200 տարի, ընդ որում բունը չի փտում։ Սկսում է պտղաբերել 12-13 տարեկան հասակից, ամեն տարի առատորեն։ Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է անիվներ, կահույք, մեքենաների և նավի ստորջրյա մասեր պատրաստելու համար։ Լավ ածուխ է առաջացնում։ Մոխիրը օգտագործում են պոտաշ ստանալու համար։ Կեղևում մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7-10, 12-13, 17-21, 22-28[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։