Թեհրան-43 (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1981), դետեկտիվ ֆիլմ, «Մոսֆիլմ», «Mediterranee Cinema», «Pro Dis Film» ստուդիաների համատեղ աշխատանք։ Հեռուստատեսային տարբերակն անվանվում է «Մահափորձ».

Թեհրան-43
ռուս.՝ Тегеран-43
Երկիր Ֆրանսիա[1]
 ԽՍՀՄ[1]
 Շվեյցարիա[1]
Ժանրդրամա, ռազմական ֆիլմ և լրտեսական ֆիլմ
Թվական1981 և հունվարի 28, 1983[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ալով[3] և Վլադիմիր Նաումով[3]
Սցենարի հեղինակՄիխայիլ Շատրով, Ալեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով
ԴերակատարներՆատալյա Բելոխվոստիկովա[4], Արմեն Ջիգարխանյան[4], Կլոդ Ժադ[4], Ալեն Դելոն[4], Կուրդ Յուրգենս[4], Իգոր Կոստոլևսի, Ժորժ Ժերե[4], Նիկոլայ Գրինկո, Ջես Հան[4], Էվելինա Քրաֆթ[4], Մայք Մարշալ[4], Ժակ Ռու[4], Շառլ Ազնավուր, Գի Դելորմ[4] և Գլեբ Ստրիժենով
ՕպերատորՎալենտին Ժելեզնյակով
ԵրաժշտությունԺորժ Կառվարենց
ՄոնտաժԿատրին Կելբեր
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՄոսֆիլմ[1], Méditerranée Cinéma Productions[1] և անհայտ[1]
Տևողություն192 րոպե

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները կատարվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 թվականին և 1970 թվականին։ Ֆիլմը պատմում է Անդրեյ Բորոդինի (Իգոր Կոստոլևսկի) և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի (Նատալյա Բելոխվոստիկովա) սիրո պատմության մասին։

Ֆիլմի առանցքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք հանդիպումն է, որի ժամանակ գերմանացիները ծրագրավորում են սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը։

Խորհրդային հետախույզների, որոնցից մեկը Անդրեյն է, նպատակն է հանդիսանում հանդիպման անվտանգության ապահավումը։ Նրանց ջանքերով ահաբեկչությունը կանխվում է։ Սակայն մահափորձի կազմակերպման ղեկավարին և նրա գլխավոր օգնակնին (Մաքս Ռիշար, դերակատար՝ Արմեն Ջիգարխանյան) հաջողվում է փախչել։

1970-ական թվականներին պատահաբար հայտնաբերվում է վերոհիշյալ իրադարձությունների մասին պատմող ֆիլմի ժապավենը, քանի որ Մաքս Ռիշարը որոշում է աճուրդի հանել այն՝սեփական հիշատակարանի հետ միասին։ Նախկին մարդասպանը Փարիզում թաքնվում է իր գեղեցիկ երիտասարդ հարեւան Ֆրանսուզի հետ (Կլոդ Ժադ) ։ Երիտասարդ կինն ունի իր սեփական գաղտնիքները։ Իմանալով այդ մասին, ահաբեկչական խմբի ղեկավարը փորձում է ձեռք բերեն այն և վերացնել վկաներին՝ Մաքսին և Մարիին։ Անդրեյ Բորոդինն իմանալով աճուրդի մասին, մեկնում է Ֆրանսիա, փորձելով միաժամանակ գտնել Մարիին, որին կորցրել էր Թեհրանում կատարվելիք իրադարձությունների հորձանուտում։ Ցավոք, ամեն ինչ շատ ուշ է լինում, քանի որ Մարիին հանդիպելուց հետո վերջինս վթարի է ենթարկում և մահանում։

Ֆիլմում հնչող երգը՝ «Հավերժական սեր» (ռուս.՝ «Вечная любовь» ֆր.՝ «Une vie d’amour») Շառլ Ազնավուրի կատարմամբ դառնում է հանրահռչակ և սիրո մասին ամենասիրված երգերից մեկը[5]։

Փաստեր խմբագրել

  • Այն, որ գերմանացիներն ուզել են իսկապես խոչնդոտել Թեհրանի կոնֆերանսը, փաստ է։ Սա կանխվել է խորհրդային հետախույզների միջոցով[6][7]։.
  • Ֆիլմի շատ հատվածներ նկարահանվել են Բաքվում, որի որոշ թաղամասեր նման են եղել Թեհրանին[8][9]։.
  • Ֆիլմում հետախույզների մասին պատվող դրվագներն իրական են, քանի որ այդ ժամանակ Թեհրանում է եղել և անմիջական մասնակցություն է ունեցել այդ իրադարձությունների հայազգի, խորհրդային թերևս ամենաճանաչված հետախույզներից մեկը՝ Գևորգ Վարդանյանը։

Գլխավոր դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 DEFA film database
  2. https://www.filmdienst.de/film/details/28232/killer-sind-immer-unterwegs
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0081609/
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.imdb.com/title/tt0081609/fullcredits
  5. Une Vie D´amour
  6. Геворк Вартанян: Тегеран-43: «Мы были не такие!..», Вартанян, Геворк Андреевич
  7. Берия С. Л. Мой отец - Лаврентий Берия. - М.: Современник, 1994
  8. Тегеран в Баку. Где на самом деле снимали наши любимые фильмы?
  9. «Ален Делон». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.