Թել Քալախի պաշարում (արաբ․՝ حصار تلكلخ مايو 2011‎‎)՝ Սիրիայի զինված ուժեր կողմից անկացված գործողություն 2011 թվականի մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը։ Սիրիական իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակը քաղաքը ահաբեկիչներից ազատելն է, սիրիական ընդդիմության կարծիքով, զինված ուժերի իրական նպատակը՝ ճնշել քաղաքում ժողովրդավարական ցույցերը։

Թել Քալախի պաշարում
Թվական2011 թվականի մայիսի 14մայիսի 19
Մասն էՍիրիական ճգնաժամ
ՎայրԹել Քալախ, Հոմս, Սիրիա Սիրիա
ԱրդյունքՍիրական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Սիրիա Սիրիա ՍՀԸՈՒԱԿ
Հրամանատարներ
անհայտ էանհայտ
Կողմերի ուժեր
Սիրիա 7000 — 8000 մարդ
Սիրիա 74 տանկ
5000 մարդ
Ռազմական կորուստներ
անհայտ է27 — 45 զոհված
7000 փախստական

Գործողություն խմբագրել

Մայիսի 15-ին սիրիացի զինվորները մտան Թել Քալախ քաղաք, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այնուհետև հաջորդեց հաղորդագրությունն այն մասին, որ զինվորները սպանում են սիրիական ընդդիմության անդամներին։ Հիմնականում տեղեկատվությունը հաղորդվում էին քաղաքացիական անձերի կողմից, ովքեր փախչում էին դեպի Քաբիր գետը Լիբանան, խուսափելով բռնություններից[1][2][3]։

Սիրիական ընդդիմության տվյալներով՝ մայիսի 16-ին զինված ուժերի զոհեր դարձել են մի քանի մարդիկ[4][5],մայիսի 18-ին զոհվեցին ևս ութը[6]։ Մարդիկ սպանվել են հրաձգային զենքից։ Հիմնական իրադարձությունները ծավալվեցին Հարել ալ Բորջ թաղամասում և քաղաքի ծայրամասերում։

Մայիսի 19-ին գործողությունը ավարտվեց, և Սիրիայի իշխանությունները սկսեցին զորքի դուրս բերումը քաղաքի տարածքից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. At least 7 protesters killed by Syrian army in Tall Kalakh
  2. Syrian refugees cross Lebanon border to escape massacre
  3. «Syrian security forces kill "at least eight" in Tall Kalakh». 2011 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. At least 7 protesters killed by Syrian army in Tall Kalakh, Yalibnan, 15, Проверено 12
  5. Syrian refugees cross Lebanon border to escape massacre, Yalibnan, 27, Проверено 12
  6. Syrie: 8 morts à Tall Kalakh, Assad confiant en une fin proche de la crise Արխիվացված 2013-09-29 Wayback Machine, News MSN, 18, Проверено 12
  7. «Syrian troops withdraw from Tall Kalakh, witness says». 2011 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.