Թել Սիթի,(անգլ. Տրոյա), Փերի շրջան, Իդիանա։ ԱՄՆ-ի Փերի շրջանի ամենամեծ քաղաքը։

Բնակավայր
Թել Սիթի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էհուլիս 1857 թ.
Մակերես12,01479 կմ², 12,01478 կմ²
ԲԾՄ128±1 մետր
Բնակչություն7506 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ812
Փոստային դասիչ47586
Պաշտոնական կայքtellcityindiana.com(անգլ.)
Թել Սիթի (ԱՄՆ)##
Թել Սիթի (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Քաղաքի պատմությունն իրականում սկսվել է հիմնադրումից գրեթե երկու տարի առաջ։ 1956թվականի նոյեմբերին Ցինցինատիի շվեյցարա-գերմանական մի խումբ ներգաղթյալներ հավաքվեցին Օհայո նահանգ, ովքեր որոշեցին կազմակերպել «Շվեցարական գաղութատիրական հասարակություն» կազմակերպություն, որտեղ գյուղատնտեսներ, փոքր ֆերմերը, խանութների սեփականատերեր և կարի արտադրամասի դերձակներ կարող էին ապրել համաձայնության ոլորտում։ Այդ կազմաերպության հիմնադրման համար որոշված էր ձեռք բերել 3 մղոն (4,8 կիլոմետր) կողային երկարությամբ քառակուսի տարածք։ Ասվեց ու արվեց։ Սկսվեցին հողատարածքի փնտրտուքներ, ինչը պետք է բավարարեր մի քանի պահանջների` բերքատու հող, բարենպաստ կլիմայական պայմաններ, մաքուր ջուր, բնափայտ, ինչպես նաև տրանսպորտային լավ միջոցներ` ջրային և երկաթուղային տրանսպորտ։ 1957 թվականի հուլիսի 4-ին Օհայո գետի ափին գնվեց 16,8 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա ստեղծվեց 392 թաղամաս, 7328 շինհրապարակ և 294 պուրակ։ Սկզբում քաղաքը կոչվել է Գելվեցիա (գերմ. Helvetia) ի պատիվ Շվեյցիարիայի կատարելության, բայց հետո վերանվանվեց Թել Սիթի (գերմ. Tell City) ի պատիվ շվեյցարացի հերոս Վիլհելմ Թելի, կոչվեց այսպես, քանի որ անվանումն անգլիալեզու բնակչության համար հեշտ էր արտաբերել։ 1958 թվականին քաղաքի 100-ամյակի առթիվ օգոստոսի 10-17-ն անցկացվեց փառատոն ի պատիվ առաջին բնակիչների։ Միջոցառումը հաջողության հասավ, այդ իսկ պատճառով 1959 թվականին «Շվեյցարական փառատոն» անվամբ միջոցառումը սկսեց անցկացվել ամեն տարի[2]։ Քաղաքը կարող է պարծենալ նաև բավականին սպորտային գերազանց պատրաստվածությամբ։ Բասկետբոլի մրցաշարում եզրափակիճ անցած երեք մարզիկներ ընդունվեցին Ինդիանայի Բասկետբոլի Փառքի ակումբի մարզիչների թիմ։

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Ինդիանայի հարավ արևմուտքում Օհայո գետի ափին, մերձարևադարձային մուսոնային կլիմայական գոտում, որը բնութագրվում է տաք խոնավ ամառներով և մեղմ ցուրտ ձմեռներով։ Քաղաքի ցամաքային հատվածը կազմում է 4,56 քառակուսի մղոն (12 կիլոմետր), ինչպես նաև 0,11 քառակուսի մղոն ջրային մակերեսով տարածք։ Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 436 ոտնաչափ (133 մետր) բարձրության վրա։ 2010 թվականին բնակչությունը կազմում էր 7272 մարդ, այդ թվում նաև 1971 ընտանիք և 3574 բնակելի շենք։ Ըստ ռասայական պատկանելիության 97,5%-ը եվրոպոիդ էր, 0,3%-ը հնդկացիներ, 0,3%-ը այլ ռասայի ներկայացուցիչներ, 0,3%-ը աֆրոամերիկացիներ, 0,7%-ը ասիացիներ, իսկ 0,9%-ը մետիսներ։ Քաղաքի բնակչության միջին տարիքը 42 էր։ Բնակչության 22%-ը 18 տարեկանից ցածր էին, 7,6%-ը 18-24 տարեկան, 24,1%-ը 25-44 տարեկան, 27%-ը 45-64 տարեկան, իսկ 19,3%-ը 65 տարեկան և ավելի էին։ Սեռային հատկանիշներով տղամարդկանց ու կանանց քանակը համապատասխանում էր 47,5% և 52,5%-ին։ 2013 թվականի տվյալներով քաղաքում ապրում էր 7292 մարդ, այդ թվում 3568 տղամարդ և 3727 կին, իսկ միջին տարիքը 37,3 էր։ Յուրաքանչյուր բնակչի եկամուտը կազմում էր 44451 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր ընտանիքի եկամուտը` 89759 ԱՄՆ դոլար։ Յուրաքանչյուր տան վարձակալության միջին չափը կազմում էր 605 ԱՄՆ դոլար[3]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Տեղական օդանավակայարան
  • 710 ավիաուղիների ողբերգությանը նվիրված հուշակոթողը կանգնեցված է քաղաքի կենտրոնում, այն վայրում, որտեղ 1960 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ Lockheed L-188 Electra ինքնաթիռի ավիավթարը։ Վթարի հետևանքով զոհվեց 63 մարդ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Tell City, Indiana» (անգլերեն) — официальный сайт Телл-Сити. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  • «Perry County Indiana» (անգլերեն) — официальный сайт округа Перри. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  • «Schweizer Fest» (անգլերեն) — сайт проводимого в Телл-Сити «Швейцарского фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  • «Feature Detail Report for: Tell City» (անգլերեն). Geographic Names Information System. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «About the 57th Tell City Indiana Schweizer Fest...» (անգլերեն). Schweizer Fest. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Tell City, Indiana» (անգլերեն). Stats about all US cities. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Սիթի» հոդվածին։