Թելուկ սպիտակ

բույսերի տեսակ
Թելուկ սպիտակ
Թելուկ սպիտակ
Թելուկ սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Atripliceae
Ցեղ Թելուկ (Chenopodium)
Տեսակ Թելուկ սպիտակ (C. album)
Միջազգային անվանում
Chenopodium album

Թելուկ սպիտակ (լատին․՝  Chenopodium album), պատկանում է թելուկազգիների ընտանիքին։ Լավ զարգացած է, ունի խիտ արմատներ։ Ցողունը կլոր է, կանաչ, ուղղաձիգ գծերով։ Գլխավոր ցողունը հաստ է և բարձրությունը հասնում է մեկ մետրի։ Տերևները խմբերով են։ Ընդհանուր բույսը պատված է ալրանման փառով, որը բույսին տալիս է սպիտակավուն երանգ։

Սերմերը մանր են, կլոր, երկու կողմից տափակած, գորշ գույնի։ Սերմապատյանն ամուր է և ծլունակությունը կարող է պահպանել երկար ժամանակ։

Տարածում խմբագրել

Հիմնականում տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի նպաստավոր կլիմա ունեցով գոտիներում։ Օգտագործվում է նաև որպես անասնակեր։

Աղբյուրներ խմբագրել

Ռ․ Ս․ Կարապետյան, Երևան, 1980 — 143 էջ։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելուկ սպիտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելուկ սպիտակ» հոդվածին։