Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն (վրաց.՝ თბილისის პეტროს ადამიანის სახელობის სომხური დრამატული თეატრი), հայկական թատրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որ հիմնադրվել է 19-րդ դարի կեսին։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը[1]։

Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Վրաստան
Գտնվելու վայրըԹբիլիսի
Հիմնադրման ամսաթիվ1856

Պատմություն խմբագրել

1824 թվականից Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում հայերենով բեմադրվել են ներկայացումներ։ 1880-ականներին թատրոնի բարգավաճման գործում մեծ է եղել Պետրոս Ադամյանի դերը։ Թատրոնի հետագա գործունեությունը կապվում է Հակոբ Պարոնյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ։ Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով[2]։ Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը։ Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը։

1918-1920 թվականները թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը[3]։ 1936 թվականի մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում։

1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Թատրոնում բեմադրված ներկայացումները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  2. «Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 159