«Թաքնված կերպարներ» (անգլ.՝ Hidden Figures), ռեժիսոր և սցենարիստ Թեոդոր Մելֆիի կենսագրական ֆիլմը, որն ստեղծվել է սցենարիստ Էլիսա Շրեդերի հետ համատեղ։ Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 2016 թվականի դեկտեմբերի 25-ին։ Գլխավոր դերերում խաղում են Տարաջի Հենսոնը, Օկտավիա Սպենսերը և Ժանել Մոնեն։

Թաքնված կերպարներ
անգլ.՝ Hidden Figures
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և դրամա
Թեմատիեզերական մրցավազք, մաթեմատիկոս կանայք, Քեթրին Ջոնսոն, Դորոթի Վոն և Մերի Ջեքսոն
ՀիմքԹաքնված գործիչներ
Թվականփետրվարի 2, 2017[1], դեկտեմբերի 26, 2016[2], հունվարի 6, 2017[3], փետրվարի 17, 2017[3], հունվարի 19, 2017[4][3], մարտի 8, 2017[3], մարտի 10, 2017, փետրվարի 24, 2017[5] և հունվարի 26, 2017[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեոդոր Մելֆի
ՊրոդյուսերՓիթեր Չերնին, Դոննա Ջիլիոտտի, Ֆարել Ուիլյամս և Թեոդոր Մելֆի
Սցենարի հեղինակԹեոդոր Մելֆի, Ալիսոն Շրեդեր և Մարգո Լի Շեթերլի
ԴերակատարներԹարաջի Հենսոն, Օկտավիա Սպենսեր, Ժանել Մոնե, Քևին Քոսթներ, Քիրստեն Դանստ, Ջիմ Փարսոնս, Գլեն Փաուել, Մահերշալա Ալի, Ռոդա Գրիֆիս, Մարիա Հաուել, Էլդիս Հոջ, Գարի Վիքս, Սանիյա Սիդնի, Քիմբերլի Քուին, Օլեկ Կրուպա, Քեն Սթրանք[7], Քուլեն Մոս[7], Ռոն Քլինթոն Սմիթ[7], Աֆեմո Օմիլամի[7], JFK[7], Մարտին Լյութեր Քինգ[7] և Ալքոյա Բրանսոն[7]
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունՖարել Ուիլյամս, Հանս Ցիմեր և Բենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժՓիթեր Թեշներ
Պատմվածքի վայրՎիրջինիա և Ֆլորիդա
Կինոընկերություն20th Century Studios, Chernin Entertainment, Դոննա Ջիլիոտտի և TSG Entertainment
Տևողություն127 րոպե
Բյուջե25 000 000 $[2]
Շահույթ235 956 898 $[2]
Պաշտոնական կայքէջ
 Hidden Figures Վիքիպահեստում

Ֆիլմի հիմքում է Մարգո Լի Շետերլիի համանուն վավերագրական գիրքը, որի վրա հեղինակն սկսել է աշխատել 2010 թվականից և ավարտել է այն 206 թվականին։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի երեք կին մաթեմատիկոսների մասին, որոնք աշխատում են ՆԱՍԱ-յում տիեզերական մրցավազքի ժամանակաշրջանում։

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից և արժանացել է մի շարք կինոմրցանակների ու առաջադրվել է տարբեր կինոմրցույթներում։

Սյուժե խմբագրել

1961 թվականին Քեթրին Ջոնսոնն աշխատում է որպես մարդ-համակարգիչ` Վիջինիա նահանգի Համփթոնի Լենգլի հետազոտությունների կենտրոնի West Area Computers բաժնում իր գործընկերուհինիերի` սկսնակ ինժեներ Մերի Ջեքսոնի և նրանց ոչ պաշտոնական ղեկավարի` Դորոթի Վոնի հետ։ Նրանք բոլորն աֆրոամերիկացիներ են. բաժինը տարանջատված է ըստ ռասայի և սեռի։

Խորհրդային Միության կողմից Յուրի Գագարինին հաջողությամբ տիեզերք ուղարկելուց հետո հետազոտությունների կենտրոնի վրա ճնշում են գործադրում, որպեսզի հնարավորինս արագ տիեզերք ուղարկվի ամերիկացի տիեզերագնաց։ Ղեկավար Վիվիեն Միթչելը Քեթրինի` անալիտիկ երկրաչափության ունեցած հմտությունները հաշվի առնելով` նրան օգնական է նշանակում Էլ Հարիսոնի աշխատանքային խմբում։ Նա դառնում է թիմի առաջին սևամորթ կինը։ Նոր գործընկերները, հատկապես` գլխավոր ինժեներ Փոլ Սթենֆորդը, սկզբից նրան անբարյացակամ են վերաբերվում։

Մերին նշանակվում է տիեզերական պատիճի ջերմային ասպարի թիմում, որտեղ նա միանգամից մատնանշում է կառուցվածքի թերությունները։ Այդ ընթացքում Միթչելը հայտնում է Դորոթիին, որ նրա պաշտոնը չեն բարձրացնի, քանի որ որոշում չկա «գունավոր խմբի մշտական ղեկավար» նշանակելու վերաբերյալ։

Մերին իր Հոլոքոստը հաղթահարած հրեա-լեհական ծագման ղեկավարի աջակցությունն է ստանում` ՆԱՍԱ-յի ինժեների պաշտոնին դիմելու համար։ Երբ Մերին դիմում է ներկայացնում, Միթչելն ասում է նրան, թե չնայած նրա մաթեմատիկական ու ֆիզիկայի վերաբերյալ գիտելիքներին, Մերին երբեք չի կարող դառնալ ՆԱՍԱ-յի ինժեներ, քանի որ նա պետք է սովորի արտոնագրված դասընթացում։ Դասընթացները նախատեսված են Հեմփթոնի` սպիտակների միջնակարգ դպրոցի համար, սակայն չնայած ամուսնու առարկություններին, Մերին դիմում է ներկայացնում դասընթացին հաճախելու հնարավորության համար։

Քեթրինը խնջույքի ժամանակ հանդիպում է ԱՄՆ ազգային գվարդիայի փոխգնդապետ աֆրոամերիկացի Ջիմ Ջոնսոնին, սակայն հիասթափվում է, քանի որ վերջինս կասկած է հայտնում կանանց` մաթեմատիկական ընդունակությունների մասին։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրում և սկսում է շատ ժամանակ անցկացնել Քեթրինի ու նրա երեք դուստրերի հետ։

Երբ Հարիսոնն իր ենթականերին առաջարկում է լուծել մաթեմատիկական հավասարումը, Քեթրինը գտնում է լուծումը, ինչը տպավորություն է թողնում Հարիսոնի վրա։ ԱՄՆ տիեզերագնացների առաջին խմբի տիեզերագնացները այցելում են Լեգլի, և Ջոն Գլենն ամեն կերպ ձգտում է բարեհամբույր լինել West Area Computers բաժնի կանանց հետ։

Հարիսոնը կատաղում է, երբ իմանում է, որ Քեթրինն ստիպված է 800 մետր քայլել մինչև մյուս շենք` գունավոր մարդկանց համար նախատեսված զուգարանից օգտվելու համար։ Հարիսոնը վերացնում է սեգրեգացիան զուգարաններում` պոկելով «Զուգարան` գունավորների համար» ցուցանակը։ Հարիսոնը թույլ է տալիս Քեթրինին ներկա գտնվել ժողովներին, որտեղ նա հասկանում է, թե ինչպես է պետք հաշվարկել տիեզերական կապիճի կրկնակի մուտքը։ Չնայած դրան` Սթենֆորդը ստիպում է Քեթրինին իր անունը ջնջել զեկույցներից։ Զեկույցներն ստորագրում է բացառապես Սթենֆորդը։ Այդ ընթացքում Մերին դատարան է դիմում և հաղթում գործը` հնարավորություն ստանալով այցելել սեգրեգացված դպրոցի երեկոյան դասերին։

Դորոթին իմանում է էլեկտրոնային IBM 7090 էլեկտրոնային համակարգչի գործարկման մասին, որն սպառնում է փոխարինել մարդկային համակարգիչները։ Նա մտնում է համակարգչային սենյակ, որպեսզի իմանա համակարգչի մասին և հաջողությամբ միացնում է համակարգիչը։ Ավելի ուշ Դորոթին այցելում է հանրային գրադարան (որտեղ գրադարանավարը նախատում է նրան սպիտակների համար նախատեսված բաժին այցելելու համար)` Ֆորտրանի մասին գիրք վերցնելու համար։ Նա գողանում է գիրքը, ինքնուրույն ծրագրավորում է սովորում և սովորեցնում է West Area Computers-ի իր գործընկերուհիներին։ Երբ ՆԱՍԱ-ն իմանում է Դորոթիի նոր հմտությունների մասին, նրա պաշտոնը բարձրացնում են` դարձնելով ծրագրավորման բաժնի ղեկավար։ Նա համաձայնում է միայն մի պայմանով, այն է` իր հետ պիտի տեղափոխվեն նաև իր 30 գործընկերուհիները։ Միթչելը վերջապես նրան դիմում է «տիկին Վոգան», այլ ոչ թե «Դորոթի»։

Երբ վերջնական նախապատրաստումներ են արվում Ջոն Գլենի թռիչքի համար, Քեթրինին հետ են ուղարկում West Area Computers: Հարիսոնն ասում է նրան, որ ինքը ոչինչ չի կարող անել և որ իրենց բաժնում այլևս մարդ-համակարգիչներ պետք չեն։

Թռիչքի օրը կոորդինատների մեջ անճշտություններ են հայտնվում։ Տիեզերագնաց Գլենը պահանջում է կանչել Քեթրինին, որը պետք է ստուգի կոորդինատները։ Նա արագ անում է դա, սակայն հաշվարկները հանձնելուց հետո դիսպետչերական սենյակի դուռը նրա երեսին փակվում է։ Այնուամենայնիվ, Հարիսոնը նրան անվտանգության մուտքի թույլտվություն է տալիս։

Թռիչքից հետո ահազանգ է ստացվում, որ պատիճի ջերմային ասպարը, հնարավոր է, հալվում է։ Ի վերջո տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարում։

Առաքելության հաջող ավարտից հետո մաթեմատիկոսներին ազատում են աշխատանքից, և արդյունքում նրանց փոխարինում են համակարգիչները։ Քեթրինը նորից նշանակվում է Վերլուծության ու հաշվարկման բաժնում, Դորոթին շարունակում է ղեկավարել ծրագրավորման բաժինը, իսկ Մերին ինժեների աստիճան է ստանում և ըստ մասնագիտության աշխատանքի է անցնում ՆԱՍԱ-յում։ Սթենֆորդը Քեթրինին սուրճ է մատուցում և ընդունում է նրա անունը զեկույցի վրա` որպես համահեղինակ։

Ֆիլմի վերջաբանում ասվում է, որ Քեթրինն ավելի ուշ հաշվարկներ է արել Ապոլոն 11 և Սփեյս Շաթլ առաքելությունների համար։ 2015 թվականին նա պարգևատրվում է Ազատության նախագահական մեդալով։ Հաջորդ տարի ՆԱՍԱ-ն նրա պատվին անվանակոչում է Լենգլի հետազոտության կենտրոնի հաշվողական աշխատանքների շինությունը։

Դերերում խմբագրել

Մարքեթինգ և վարձույթ խմբագրել

Ֆիլմի թիզեր թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի օգոստոսի 16-ին, իսկ թրեյլերը` 2016 թվականի նոյեմբերի 16-ին։ Ֆիլմի դիստրիբյուտորն է եղել 20th Century Fox ընկերությունը, բյուջեն կազմել է 25 միլիոն ամերիկյան դոլար։ Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 235 միլիոն դոլար։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը համաշխարհային կինոմամուլում բարձր գնահատականների է արժանացել. Rotten Tomatoes կայքում դրա ռեյտինգը կազմել է 93%` ըստ 262 գրախոսությունների, 7,6/10 միջին ցուցանիշով[8]:Metacritic կայքում ֆիլմը 100 միավորից 74 է ստացել` ըստ 47 քննադատների ակնարկների[9]։

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 2016` ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ` դերասանական լավագույն կազմի, ինչպես նաև` տարվա լավագույն տասը ֆիլմերի շարքում հայտնվելու համար։
  • 2016` «Սպուտնիկ» մրցանակ` դերասանական լավագույն կազմի համար, ինչպես նաև` առաջադրվել է վեց անվանակարգերում` լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար (Էլիսոն Շրեդեր), լավագույն դերասանուհի (Տարաջի Պ. Հենսոն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Օկտավիա Սպենսեր), լավագույն երաժշտություն (Հանս Ցիմմեր), լավագույն երգ (Ֆարել Ուիլյամս, «Running» երգի համար)։ 
  • 2017` Օսկար մրցանակի լավագույն առաջադրում` լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգերում։
  • 2017` Ոսկե գլոբուս մրցանակի երկու առաջադրում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգերում։
  • 2017` BAFTA` լավագույն ադապտացված սցենարի համար։
  • 2017` ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ` դերասանական լավագույն կազմի համար, ինչպես նաև` առաջադրում «երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում։
  • 2017` «Սատուրն» մրցանակ` լավագույն արկածային ֆիլմի կամ մարտաֆիլմի համար, ինչպես նաև` առաջադրում «լավագույն դերասանուհի» անվանակարգում։
  • 2017` Հյուգո մրցանակ` դրամատիկական լավագույն ներկայացման համար։
  • 2017` ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ` լավագույն ադապտացված սցենարի համար։
  • 2018` Գրեմմիի երկու առաջադրում` լավագույն սաունդթրեք և լավագույն սաունդթրեք-կոմպիլյացիա անվանակարգերում։

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմը հիմնված է 60-ական թվականների իրական իրադարձությունների վրա, երբ սկսվել է տիեզերական «Մերկուրի» ծրագիրը և իրականացվել է ԱՄՆ-ի առաջին ուղեծրային թռիչքն օդաչուի հետ 1962 թվականին[10]։
  • Սա երգչուհի Ժանել Մոնեի առաջին լիամետրաժ դեբյուտն է։
  • Սա Օկտավիա Սպենսերի և Քևին Քոսթների երկրորդ համատեղ աշխատանքն է (առաջինը եղել է «Սև ու սպիտակ» ֆիլմը)։
  • Երաժիշտ Ֆարել Վիլյամսը մասնակցել է որպես ֆիլմի պրոդյուսերներից մեկը, ինչպես նաև մասնակցել է ֆիլմի երաժշտական ձևավորմանը[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Box Office Mojo — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  6. Դանիական ազգային ֆիլմագրություն
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «Hidden Figures» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Hidden Figures» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  10. Loff, Sarah (2016 թ․ նոյեմբերի 22). «Dorothy Vaughan Biography». NASA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  11. «Фильм Скрытые фигуры: год выпуска и дата выхода, рейтинг, продолжительность, похожие фильмы» (ռուսերեն). kinoafisha.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքնված կերպարներ» հոդվածին։