Թարիրիա

Վանի թագավորության թագուհի

Թարիրիա (մ.թ.ա. 9-րդ դար - մ.թ.ա. 8-րդ դար), Վանի թագավորության թագուհի՝ Ուրարտական տերության արքա Մենուայի կինը[1]։

Թարիրիա
Վանի թագավորության թագուհի
Իշպուինի արքայի ընտանիքի՝ գերագույն աստծուն երկրպագելու տեսարան, բրոնզե թիթեղ
Ծնվել է՝մ.թ.ա. 9-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 8-րդ դար
ԵրկիրՎանի թագավորություն
Կոնսորտ թագուհի
ԵրեխաներԱրգիշտի Ա

Կենսագրություն խմբագրել

Վանի թագավորության անվանապես հայտնի միակ թագուհին Թարիրիան է՝ ով եղել է ուրարտական տերության հզորագույն արքաներից Մենուայի կինը։ Թարիրիան է եղել Էրեբունի քաղաքի (ներկայիս Երևան) հիմնադիր Արգիշտի Ա արքայի մայրը։ Նա էլ հայտնի է Մենուա արքայի միայն մեկ արձանագրություններից, որը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Կատեպանաց գյուղի մոտ (Վան քաղաքից հարավ)։ Արձանագրությունը տեղեկացնում է, որ արքան խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել նրա անվամբ։ Ժամանակին ենթադրվել է, որ Թարիրիան Մենուայի դուստրն է, քանի որ նրա անունից առաջ դրված որոշիչ–գաղափարագիրը մեկնաբանվել էր իբրև «աղջիկ, դուստր»[1]։ Սակայն հետագայում ճշտվեց, որ այդ որոշիչ–գաղափարագիրը նշանակել է «տիկին»։

Մեզ է հասել Վանի թագավորության թագուհու առնվազն մեկ պատկեր, որն առկա է Իշպուինի արքայի ընտանիքի՝ գերագույն աստծուն երկրպագելու տեսարանում։ Դա Վանի շրջանից հայտնաբերված բրոնզե թիթեղ է՝ պատկերներով և մեհենագիր (հիերոգլիֆ) գրություններով, այն այժմ պահպանվում է Ժնևի Բուդինի թանգարանում։ Թագուհու գլխավերևում երկու մեհենագրերով նշված է նրա անունը, որը, սակայն, վերծանված չէ։

Տես նաև խմբագրել

Վանի թագավորություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արտակ Մովսիսյան (2014). 10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆ: ԶԱՆԳԱԿ. ISBN 978 9939 68 267 9.