Թավրիզի մանրանկարչության դպրոց

Թավրիզի մանրանկարչության դպրոց, իրանական մանրանկարչական կերպարվեստի դպրոց[1][2], որը սկիզբ է առել ու զարգացել Իրանի Թավրիզ քաղաքում։

Թավրիզի մանրանկարչության դպրոցը հիմնվել է մոնղոլական իլխանների կողմից XIV դարում և գործել է մինչև XVI դարի երկրորդ կեսը։ Այս ոճում, առաջին անգամ արևելյան-ասիական ավանդույթները մուտք գործեցին իսլամական գեղանկարչություն։ Թավրիզի դպրոցի մանրանկարները ստեղծվում էին նաև XIV—XV դարերում` Թեմուրյանների դինաստիայի կառավարման ժամանակ, հետագայում Կարա-Կոյունլուների և Ակ-կոյունլուների ժամանակ։

Թավրիզի մանրանկարչության դպրոցի ծաղկման ժամանակաշրջան է համարվում XVI դարը` Սեֆյանների կառավարման ժամանակաշրջանը։ XVI դարի սկզբում, երբ Սեֆյաններն իշխանության եկան, Իսմայիլ I -ը Թավրիզ բերեց Հերաթի մանրանկարչության դպրոցի վարպետ Բեհզադին, և Թավրիզի մանրանկարչության դպրոցը վերակենդանացավ` ոճային կտրուկ փոփոխություններով։ Այդ ժամանակի Թավրիզի մանրանկարչության դպրոցի վառ ներկայացուցիչներից են Սուլթան Մուհամմեդը, Աղա Միրեքը, Մուզաֆար Ալին, Միրզա Ալին, Միր Սեյեդ Ալին և այլք։

Առանձին թղթերի վրա արված մանրանկարները ստեղծվում էին գեղանկարչության հատուկ օրինաչափության շնորհիվ, իրենց մեջ ներառելով գրի նրբագեղ գրաֆիկա և գեղեցիկ զարդանախշեր։ Թավրիզի մանրանկարների մեծ մասի վրա պատկերված են դրվագներ կենցաղից, պալատական կյանքից ինչպես նաև իրանցի այնպիսի դասականների ստեղծագործությունների հերոսները, ինչպես՝ Նիզամի Գյանջևիի, Ֆիրդուսիի, Սաադիի, Հաֆեզի, Ամիր Խոսրով Դեհլեվիի, Ջամիի։

XIV դար խմբագրել

Թավրիզի մանրանկարչության դպրոցի վաղ ժամանակաշրջանի աշխատանքներին բնորոշ են բաց գույնի և թեթև վրձնահարվածները, համեմատաբար նուրբ երանգները։ Որպես օրինակ` Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում պահվող1330—1340 թթ թվագրված իրանցի մեծ պոետ Ֆիրդուսու «Շահնամե-ից վերցված պատկերը։ Այս պատկերում, Էսֆանդիարի թաղման իլյուստրաիցան փոխանցում է տխրություն, որը բնորոշ չէ իրանական արվեստին։ Մոնղոլների կողմից Կենտրոնական Ասիա բեված տեխնիկայում, տարածությունը և խորությունը ձեռք են բերվում տարբեր մակարդակների վրա մեծ թվով ֆիգուրների տեղավորելու հաշվին։ Նույն տեքստի համար ավելի ուշ` 1380 թ արված պատկերը, որը պահվում է [[Քեմբրիջի արվեստների թագարան]]ում, ցուցադրում է Թավրիզի դպրոցի զարգացման ընթացքը։ Այն պատկեը, որում սասանյան իշխան Բահրամ Գուրը սպանում է գայլին, արված է մեծ հմտությամբ ու հիշեցնում է Միջագետքի գեղանկարչությունը։ Թավրիզի դպրոցն իր զարգացմա գագաթնակետին հասավ Իլխանների նկատմամբ Թեմուրյանների հաղթանակից հետո(1370—1506): Սակայն ավելի ուշ, Շիրազի ու Հերաթի դպրոցները Թավրիզի դպրոցին մղում են երկրորդ պլան։

Ձեռագրեր խմբագրել

«Ջամիաթ -թավարիխ» խմբագրել

«Ջամիաթ -թավարիխ» ձեռագրի համար արված պարսկական մանրանկարները, որոնք օգտագործվել են Ռաշիդ ադ Դինի կողմից` Թավրիզի գրադարանի արվեստանոցներում, թույլ են տալիս պատկերացում կազմել XIV դարասկզբի գեղանկարչության մասին։ Էդինբուրգի համալսարանում պահվող ցուցակներից մեկը թվագրված է 1306 թվականով, մեկ ուրիշը, որը թվագրվածէ 1314 թվականով, պատկանոմ է Լոնդոնի Ասիական համայնքին։

Հատկապես հետաքրքիր են «Ջամիաթ-թավարիխի առաջին հատորում զետեղված, մոնղոլական ու թուրքական ցեղերի պատմությունների վերաբերյալ իլյուստրացիաները։ Դրանցում պատկերված են են դրվագներ` մարդկանց հասարակական ու անձնական կյանքից, և փոխանցվել է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կերպարը, հագուստը, սպառազինությունը։ Մոնղոլ զինվորներիին պատկերող էջերում, վառ և կերպարային բնութագրի շնորհիվ, կարելի է զգալ քոչվորների հեծելազորի ողջ ուժը, դրա շարքի գեղեցկությունը, ձիերի արագ վազքը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես աստվածաշնչյան պատմությունները. Աբրահամի զրույցը ճամփորդների հետ, Սամսոնի կողմից փղշտացիների տաճարի կործանումը, հրեաների անցումը Կարմիր ծովից և այլն։ Այս պատմությունների հերոսները ներկայացվել են այն ժամանակաշրջանի հագուստներով ու կենցաղային պայմաններում, երբ ապրել է տվյալ արվեստագետը (XIV դարի սկիզբ)։

Թավրիզի մեծ Շահնամեն խմբագրել

Թավրիզի Շահնամե-ի մանրանկարները պատկերացում են տալիս պարսկական գեանկարչության Թավրիզի դպրոցի հետագա զարգացման մասին։ Այս ձեռագրի 58 էջերը ներկա դրությամբ գտնվում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի թագարաններոմ ու մասնավոր հավաքածուներում։ «Շահնամե»-ի այս ձեռագրի մանրանկարներն արվել են XIV դարում` Թավրիզի գեղարվեստական արվեստանոցներում։ Սկզբում Է. Բլոշեն և Ա. Սաքիսյանը համարում էին, որ դրանք արվել են XIV դարի սկզբին։ Սակայն 1931թ ցուցադրությունից հետո, Լ. Բինյոնը. Ջ. Ուիլկինսոնը և Բ. Գրեյը պարսկական գեղանկարչության վերաբերյալ համատեղ աշխատանքում առաջարկեցին XIV 30-40- ական թվականները համարել մանրանկարների ստեղծման ժամանակը։ Գեղարվեստական ստեղծագործությունները սյուժետային ու պատկերային առումով միահյուսված են իրար։ Դրանցում պատկերված են պալատաան տեսարաններ, տեսարաններ որսից, դյուցազունների կռվից, ինչպես նաև դրամատիկ պատկերներ։

Քալիլա և Դիմնա[3]

Ստամբուլի համալսարանում պահվող «Քալիլա և Դիմնա» ձեռագրի մանրանկարները, որոնք նույնպես պատկանում են Թավրիզի մանրանկարչության դպրոցին, թվագրված են 1360—1374 թվականներով։ Դրանցում մարդկանց դեմքերը և պատկերները հիշեցնոմ են են Թավրիզի «Շահնամե»-ի պերսոնաժներին։ Ա. Ս. Բրետանիցկու և Բ. Վ. Վեյմարնի ասելով. «Նկարիչը մանրակրկիտ ձևով ներկայացնում է տարածքի կահավորությոնը, որմնախորշերը, որտեղ դրված է սպասքը, պատերի նախշերով դեկորացիան։ Որոշ իրեր երևում են ռակուրսից , ինչը ստեղծում է խորության տպավորություն։ Հետաքրքիր են հատկապես պեյզաժային մոտիվները։ Թերթերից մեկի վրա արված է կապիկների թագավորի ու կրիայի մասին հեքիաթի իլյուստրացիան։ Այնպիսի տպավորություն է, որ կադրերը դրված են մեկը մյուսի վրա։ Ծառերի կապտա-մոխրագույն ճյուղերը, որոնց ուրվագծերն ասես արված լինեն տուշով, նարնջագույն-կարմիր մրգերի ողկույզները, ջրի ալիքները, ոոնք նման են զեդանկարների և վերջապես երկնքի մուգ կապույտը, միախառնվելով, ստեղծում են պեյզաժային կոմպոզիցիա »։

Թոփքափը ամրոցի «Շահնամեն »[4] խմբագրել

Ստամբուլի Թոփքափը ամրոցում պահվող և 1370 թ թվականով թվագրված Շահնամեի մանրանկարներն արվել են շատ հմուտ արվեստագետների կողմից, ովքեր թարմություն են մտցրել գեղանկարչության մեջ։ Բրետանիցկին ու Վեյմանն այս մանրանկարների մասին գրում են. «Լեռնային պեյզաժը, ժայռերի վրա աճած անտառով ու սպիտակ ամպերը հանդիսանում են սիմորղ թռչնի ֆոնը, որն իր ճանկերի մեջ պահաել է Զալին։ Մանրանկարի տեխնիկաւյում դեռևս երևում է հեռավոր Արևելքի գեղանկարչության ուժեղ ազդեցությունը։ Շատ հետաքրքիր է մանրանկարը, որում պատկեված է Ռոստամ Զալին, ով որսալով թռչուններին, գրավել է Ռուդաբեի սպասուհիների ուշադրությունը։ Գետի կապույտ ալիքների դինամիկ նախշը, որն անցնում է թղթի անկյունագծով, մանրանկարի մեջ բերում է ոչ միայն շարժում, այլ նաև տարածական զգացողություն. ափը, որի վրա կանգնած են Զալը և իր ծառաները, ընկալվում է որպես առաջին պլան, իսկ գետի մյուս ափին գտնվող այգին, որտեղ երևում են կանանց ֆիգուրները`որպես հեռավոր։ Վառ կանաչ գույն ունեցող խոտը, խիտ ծաղիկները, ծառերը և հողը, ինչպես նաև գետի կապույտ գույնը, ձևավորում են գեղեցիկ ֆոն, որի վրա երևում են թանկարժեք ու գույնզգույն հագուստներով մարդիկ»։

XV դար խմբագրել

 

XV դարասկզբի Թավրիզի մանրանկարչության դպրոցի ավանդական տեխնիկայում կարելի է տեսնել նաև նոր երևույթներ, որոնք վկայում են, որ Իրանի Ատրպատական նահանգի միջնադարյան նակրիչները Բաղդադի, Շիրազի ու Հերաթի և այլ խոշոր քաղաքների մանրանկարիչների նման, իրենց ավանդն են ունեցել գեղարվեստի ոճում, որը ձևավորվել է Թեմուրյանների ժամանակ։

Հարյուրամյակի սզկբին, մի խումբ թավրիզցի մանրանկարիչներ ներգրավվեցին Հերաթի պալատական արհեստանոցի աշխատանքներում, որը պատկանում էր Շահրուհի որդի և վեզիր Բայսոնքուրին, իսկ Փիր Սեհեդ Ահմեդ Թավրիզին դարձավ Հերաթի հայտնի գեղանկարիչ Քամալ ալ-Դին Բեհզադի ուսուցիչը։ XV դարի կեսին, Կարա Կոյունլու և Ակ Կոյունլու պետությունների տարածքում ձևավորվեց մանրանկարչության «թուրքմենական ոճը։ Այս ոճի շատ մանրանկարներ իրականացվում էին ոչ միայն Թավրիզում, այլ նաև մի քանի այլ միջնադարյան քաղաքներում։ XV -XVI դարերի սահմանագծին Թավրիզի գեղարվեստում նկատվում են գեղարվեստական փոփոխություններ, որոնք դառնում են այս դպրոցի հետագա զարգացման հիմքը։

Ձեռագրեր խմբագրել

Սուլթան Ահմեդ Ջալարիրիդի «Դիվան»-ը խմբագրել

Ամերիկացի արվեստաբան Է. Գրուբեն համարում է, որ XV դարում (1405—1410) արտագրված և Վաշինգտոնի Ֆրիր թանգարանում պահվող Սուլթան Ահմեդ Ջալարիրիդի «Դիվան»-ի մանրանկարներն արվել են Թավրիզում։ Նկարները տեղակայված են ձեռագրի լայն թերթերի վրա, տեքստի կողքին և հոյակապ կերպով զարդարում են ձեռագիրը։ Մանրանկարները ներկայացնում են պատկերներ` գյուղական կյանքից։ Պատկերված են հովիվներ, մարդիկ որոնք տանում են ցախերի կապեր, կանայք երեխաների հետ, ծերեր, ինչպես նաև տնային կենդանիներ` ձիեր, այծեր և այլն։ Նկարներում օգտագործված են մուգ շագնակագույն, կապույտ, երկնագույն երանգներ։ Հազվադեպ հանդիպում են կարմիր դետալներ։

«Ջամիաթ Թավարիխ» 1410—1415 թթ.

 

Այս ձեռագիրը գրվել է Արդեբիլում և ներկայումս պահվում է Փարիզի ազգային գրադարանում։ Հնարավոր է, որ դրանում առկա մանրանկարներն արվել են Թավրիզում։ ըստ Բրիտանիցկու և Վեյմարնի. «Մանրանկարների ոճը շատ պարզ է։ Ոչ բարդ սիմետրիկ կոմպոզիցիաները ներառում են մի փոքր կոպիտ արված մարդկանց ֆիգուրներ, կենդանիների պատկերներում կա դինամիկա, պեյզաժը շատ մակրեսային է»

«Խոսրով և Շիրին»[5] 1405—1410 թթ խմբագրել

1405—1410 թթ Նիզամիի «Խոսրով և Շիրին» ձեռագիրը, որն այժմ պահվում է Վաշինգտոնի Ֆրիր թանգարանում, արվել է Թավրիզում։ Բրետանիցկին ու Վեյմանը իրենց աշխատության մեջ նշում են. «Ձեռագրի 5 մանրանկարներն արված են վաղ Թեմուրյանների ժամանակաշրջանին հատուկ ոճով։ Տեսարանում, որտեղ Ֆարհադին բերել են Շիրինի մոտ, զգացվում է սրահի բարձրությունը, երևում են տարբեր պլաններում տեղակայված մարդկանց խմբեր։ Հետաքրքիր են նաև Բիսութուն սարի վրա Ֆարհադին այցելած Շիրինի և Շիրինի պալատ այցելած Խոսրովին պատկերող մանրանկարները։ Սակայն պատկերների կենդանի լինելով հանդերձ, դրանցում առկա են շատ պրիմիտիվ դետալներ. մարդկայինց ֆիգուրների շարժումները փոքր-ինչ սահմանափակ են, երբեմն նույնիսկ կոպիտ, պեյզաժը պատկերված է շատ մակերեսային։ Այս ամենը խոսում է գեղարվեստական նոր ոճի նախնական փուլի մասին»։

«Խամսե» 1481 թ խմբագրել
 

XV դարավերջի և XVI դարասկզբի Թավրիզի մանրանկարչության դպրոցի զարգացման մասին վկայում են մի քանի ձեռագրեր, որոնց թվում` Նիզամի Գյանջևիի «Խամսե»-ն, որը պահվում է Ստամբուլի Թոփքափը ամրոցում։ Այս ձեռագիրը մանրանկարներով զարդարել են մի քանի նկարիչներ, որոնցից մեկին հաջողվել է մարդկանց դեմքերը պատկերել շատ բնական։ Մանրանկարներից մեկում շատ իրական կերպով պատկերված է Իսկանդերի և հովվի զրույցը։ Կանանց ֆիգուրները պատկերված են շատ նրբագեղ։

XVI դար խմբագրել

 

Տասնվեցերորդ դարը դարձավ հատկապես Թավրիզի մանրանկարչության դպրոցի ծաղկման ժամանակաշրջանը։ Թավրիզը դարձավ Սեֆյանների մայրաքաղաք։ Ակտիվացավ Արևելքի երկրների հետ Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի առևտուրը։ Զարգացան արհեստները։ Հատկանշական է, որ այդ ժամանակի գեղանկարիչների աշխատանքի վրա սկսեցին ազդել ֆեոդալների ճաշակները։ Գրադարաններում (քեթաբխանեներում) աշխատում էին լավագույն գեղագիրները, մանրանկարիչները, ինչպես նաև գիրք կազմող և կազմերը ոսկեպատող մասնագետները։ Շահ Իսմայիլ I հրամանով, ով հայտնի էր որպես արտասովոր պոետ, և որի պալատում տեղի էին ունենում գրական ու երաժշտական հավաքույթներ, 1522թ Քամալ ադ-Դինա Բեհզադը նշանակվեց պալատական գրադարանի տնօրեն։ Իսմայիլի որդին` թագաժառանգ Թահմասպ I-ը նույնպես հետաքրքրվում էր գեղագրությամբ ու գեղանկարչությամբ։ Նրա ուսուցիչը Սութլան Մուհամմեդն էր։ Եվ հենց Թահմասպի կառավարման սկզբում, այսինքն` 1520-ականների կեսերին, արվել են լավագույն մանրանկարները։

Թավրիզի մանրանկաչրության դպրոցի զարգացման վրա, տեղի գեղարվեստական ավանդույթների հետ միասին, իր ազդեցությունն է ունեցել նաև Հերաթի դպրոցը։ Այդ ժամանակ շատ լայն տարածում ունեին այնպիսի մանրանկարները, որոնցում պատկերված էին Ֆիրդուսու, Նիզամիի, Հաֆեզի և այլ դասականների ստեղծագործությունները։ Այդ ժամանակի գեղանկարչները դեպքերը պատկերում էին իրենց ծանոթ միջավայրում, դրանք հարստացնելով իրենց շրջապատող կյանքի հույզերով։ Մարդկանց ֆիգուրները տարբերուվում էին իրարից, իսկ գույները ներկայացվում էին շատ հետաքրքիր երանգներով։

XVI—XVII դարերի Թավրիզի մանրանկարչության դպրոցի պատմությունն ավարտվում է Սադեղ բեկ-Աֆշարի ստեղծագործական կյանքով։ Իսմայիլ II-ի օրոք նա աշխատում էր Ղազվինի թագավորական գրադարանում, իսկ Շահ Աբաս I օրոք Սպահանի գրադարանի տնօրենն էր։ Սադեղ բեկի գործունեությանը հատուկ տենդենցները վկայում են անցման մասին, որի արդյունքում հետագայոմ այս շրջանում ձևավորվեց արվեստի նոր տեսակ։ Իսկ երբ Սեֆյանները տեղափոխվեցին Թավրիզից, այստեղի մանրանկարչության դպրոցը սկսեց անկում ապրել։ Այնուհետեև Իրանում գեղանկարչության կենտրոն դարձան Ղազվինի և Սպահանի դպրոցները։

Ձեռագրեր խմբագրել

 

Շահնամե 1524 թ[6] Այն պահվում է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում։ Ձեռագիրն արտագրել է գեղագիր Մուհամմեդ Խարավին` Թավրիզում։ Այն զարդարված է 27 մանրանկարներով։ Փիրանի ու Գուդարզի մենամարտը պատկերող մանրանկարը Բրետանիցկու աշխատության մեջ նկարագրվում է հետևյալ կերպ. «Ձիավարող հսկաները պատկերված են շատ խոշոր, նրանց դիրքերը լի են շարժումներով, դեմքերն արտահայտիչ են։ Մանրանկարում գերակշռում են մուգ կանաչ և կապույտ երանգները, որոնց ֆոնի վրա փայլում են կարմիր, նարնջագույն-դեղին կետերը և ոսկեգույնը»։ Շատ մանրանկարներում մարդիկ կրում են վառ հագուստ և «սեֆյան» նախշերով պատված չալմաներ։ Այս ամենը շատ պարզ երևում է «Իսկանդերը գնում է կենդանի ջրի հետևից» մանրանկարում, որի մասին Բրետանիցկին գրում է. «Ֆիրդուսու կողմից ստեղծված պոետիկ կերպարի ֆանտաստիկան, այստեղ ընդգծված է ոչ միայն սյուժետով, այլ նաև վառ գույներով. գույնզգույն հագուստներով ձիավորներ, պեյզաժում դեղինի, կանաչի, կապույտի ու մանուշակագույնի երանգաների կոնտրաստային համադրություններով, որոնցով պատկերված է լեռնային խորշերով շրջապատված բացատը»։ 1524թ արված «Շահնամե»-ի որոշ մանրանկարներ իրենց ոճով հիշեցնում են Շիրազի մանրանկարները, իսկ ուրիշները` Հերաթի։ Դրանց վրա աշխատել են մի քանի գեղանկարիչներ։

«Շահնամե» 1526—1527 թթ խմբագրել

Այն գտնվում է ամերիկացի Ա. Հաութոնի անձնական հավաքածույում։ Որոշ ժամանակ ձեռագիրը գտնվել է Է. Ռոթշիլդի հավաքածուի մեջ և այն հնարավոր չի եղել ուսումնասիրել։ 1912 թ. Փարիզում անցկացված ցուցահանդեսի ժամանակ, ձեռագիրը նկատում է Ֆ. Մարտինը, ով իր գրքում վերարտադրում է դրա մանրանկարներից 8-ը։ Նա դրանք թվագրել է 1537 թվալանով։ 1959 թ. ձեռագիրն արդեն պատկանում էր Հաութոնին։ Մանրանկարների մի մասը նա փոխանցել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Ներկայումս հետազոտողները, հիմնվելով մանրանկարներից մեկի վրա, եկել են այն եզրակացության, որ այն ստեղծվել է 1526—1527 թթ.: Մանրանկարների վրա արված ստորագրությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ դրանց վրա աշխատել են այնպիսի վարպետներ, ինչպես` Սուլթան Մուհամմեդը, Աղա Միրեքին, Մուզաֆֆար Ալին, Միրզա Ալին, Միր Մուսավիրը և Միր Սեյեդ Ալին։ Ձեռագիրը զարդարող 285 մանրանկարներից մեզ են հասել միայն 30-ը։ Այս աշխատանքում, Թավրիզի գեղանկարիչները, Հերաթի դպրոցի ազդեցությամբ, հենվելով XIV դարում Թավրիզի դպրոցի ավանդությաների վրա, օգտագործել են «թուրքմենական ոճը»։ Մանրանկարներից մի քանիսն արել է Սուլթան Մուհամմեդը։ Դրանցից մեկը կոչվում է «Թահմուրասը հաղթում է դեևերին։

Ըստ Բրետանիցկու և Վեյմարի. «Մանրանկարն առանձնացնում են գույների ու կոմպոզիցիաների հարմոնիան, հեքիաթային դևերին պատկերելիս գեղանկարչի ֆանտազիան, ինչպես նաև մարդկանց ու կենդանիների շարժումները փոխանցելու նրա կարողությունը։ Այս ստեղծագործությունը վկայում է հեղինակի բարձր արհեստավարժության և յուրահատուկ ստեղծագործական կրեդոյի մասին»

«Խամսե» 539—1543 թթ[7] խմբագրել

Նիզամիի պոեմների սյուժետները պարսկական մանրանկարչությանը տվել են մեծ ծավալով ստեղծագործական նյութ։ Նիզամիի «Խամսե»-ն ֆիրդուսու «Շահնամեի»-ի հետ միասին համարվում են ամենաշատ պատկերված ստեղծագործությունները։ Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվող Նիզամիի «Խամսե» ձեռագիրը վերաբերում է 1539—1543 թթ. և ստեղծվել է Շահ Թահմասպ I -ի համար` Թավրիզի գրադարանում։ Այն արտագրած Շահ-Մահմուդ Նիշափուրին ասում է. «Ժամանակի աչքը երբեք չի տեսել նման բան»։ Ձեռագիրը զարդարում են այնպիսի վարպետների մանրանկարներ, ինչպես` Սուլթան Մուհամմեդի, Աղա Միրեքի, ՄիրՄուսավիի, Միրզա Ալիի, Միր Սեյեդ Ալիի և Մուզաֆֆար Ալիի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. G.Fehervari. Art and architecture // Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis. The Cambridge history of Islam, vol. 2. Cambridge University Press, 1977. ISBN 0521291380, 9780521291385. Стр. 738 «In miniature painting, Herat remained the centre only for a few years after Shah Ismail’s occupation of the city. Artists, like Bihzad and many of his pupils, moved to the new capital, Tabriz. Thus Tabriz became once more a centre of Persian painting. Another new centre emerged in Bukhara, which was very active during the tenth/ sixteenth and early eleventh/seventeenth centuries. Illumination of manuscripts of the Shah-namа and Khamsa of Nizami continued. Bihzad’s style was followed for quite a long time. Upon the moving of the capital to Isfahan under Shah 'Abbas I, a new school of painters was founded there which excelled not only in miniature painting, but also in the production of bookbindings and in lacquer-works as well.»
  2. В советском искусствознании — азербайджанской миниатюры (см. Миниатюра (в изобр. искусстве) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978., Л. С. Бретаницкий, Б. В. Веймарн. Очерки истории и теории изобразительных искусств. Искусство Азербайджана. Стр. 83 Արխիվացված 2010-02-15 Wayback Machine), что не находит поддержки у современных авторов.
  3. «Kalila wa-Dimna | Muslim Heritage». muslimheritage.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  4. «Shahname Synopsis». www.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  5. زندگی, مجله اینترنتی برترین ها | پورتال خبری و سبک. «خسرو و شیرین، افسانه عاشقانه همیشه خواندنی». مجله اینترنتی برترین ها | پورتال خبری و سبک زندگی (պարսկերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  6. Leoni, Author: Francesca. «The Shahnama of Shah Tahmasp | Essay | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  7. «Khamsah of Nizami». The British Library (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 143