Թավշյա բենզասղոց (ֆիլմ, 2019)

Թավշյա բենզասղոց (անգլ.՝ Velvet Buzzsaw), ռեժիսոր Դեն Գիլրոյի ամերիկյան երգիծական սարսափ ֆիլմը։ Գլխավոր դերակատարներն են՝ Ջեյք Ջիլենհոլ, Ռենե Ռուսսո, Թոնի Քոլլեթ, Ջոն Մալկովիչ, Զավի Էշթոն, Թոմ Սթարիջ, Նատալիա Դայեր, Դևիդ Դիգս, Բիլլի Մագնուսեն։

Թավշյա բենզասղոց
անգլ.՝ Velvet Buzzsaw
Երկիր ԱՄՆ
ԺանրԼԳԲՏ թեմայով ֆիլմ[1], սարսափ ֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվական2019 և փետրվարի 1, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեն Գիլրոյ
ՊրոդյուսերՋենիֆեր Ֆոքս
Սցենարի հեղինակԴեն Գիլրոյ
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Ռենե Ռուսսո, Թոնի Քոլլեթ, Զավե Էշթոն, Թոմ Սթարիջ, Նատալյա Դայեր, Դևիդ Դիգս, Բիլլի Մագնուսեն, Ջոն Մալկովիչ, Քևին Քերոլ[2], Ալան Մենդել, Միգ Մակարիո, Nitya Vidyasagar?, Փեթ Հիլի և Մարկո Ռոդրիգես
ՕպերատորՌոբերտ Էլսվիթ
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՋոն Գիլրոյ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունՆեթֆլիքս
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի շնորհանդեսը կայացել է «Սանդենս» կինոփառատոնին 2019 թվականի հունվարի 27-ին։ Netflix-ում այն թողարկվել է 2019 թվականի փետրվարի 1-ին։

Սյուժե խմբագրել

Արվեստի պատկերասրահի սեփականատեր Ռոդոիա Հեյզը, արվեստի ոլորտի մասնագետ Մորֆ Վանդեվոլտի օժանդակությամբ սկսում է նկարների վաճառքը, որոնք նա գտել էր մահացած մի անծանոթ նկարիչի տանը։ Սակայն շուտով նկարների գերբնական ուժը սկսում է վրեժ լուծել բոլոր նրանցից, ում ագահությունը կանգնել է դեպի արվեստ տանող ճանապարհին։

Դերասանական անձնակազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2017 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Ջեյք Ջիլենհոլը և Ռենե Ռուսսոն կկատարեն Դեն Գիլրոյի անանուն ֆիլմի գլխավոր դերերը, որի թողարկմամբ կզբաղվի Netflix ընկերությունը[3][4]։ 2018 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ ֆիլմը ստացել է «Թավշյա բենզասղոց» անվանումը[5]։ 2018 թվականի մարտին դերասանական անձնակազմին միացան Զավի Էշթոնը, Նատալիա Դայերը, Դևիդ Դիգսը, Թոնի Կոլլետը, Ջոն Մալկովիչը և Բիլլի Մագնուսենը[6][7]։

Թողարկում խմբագրել

Համաշխարհային շնորհանդեսը կայացել է «Սանդենս» կինոփառատոնին 2019 թվականի հունվարի 27-ին[8]։ Netflix-ում այն թողարկվել է 2019 թվականի փետրվարի 1-ին՝ սահմանափակ վարձույթով ԱՄՆ-ի տարածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gaytimes.co.uk/culture/112416/the-best-lgbtq-films-you-can-watch-right-now-on-netflix/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Fleming Jr, Mike (2017 թ․ հունիսի 20). «Hot Package: 'Nightcrawler's Dan Gilroy, Jake Gyllenhaal, Rene Russo Reteam». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  4. Fleming Jr, Mike (2017 թ․ հունիսի 26). «Netflix Wins Dan Gilroy Film; Jake Gyllenhaal & Rene Russo To Star». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  5. Marc, Christopher (2018 թ․ հունվարի 14). «EXCLUSIVE: Dan Gilroy's Next Film Is Titled 'Velvet Buzzsaw». Omega Underground (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  6. Kroll, Justin (2018 թ․ մարտի 12). «Netflix's Dan Gilroy-Jake Gyllenhaal Film Sets Ensemble (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն).
  7. Hipes, Patrick (2018 թ․ մարտի 12). «New Dan Gilroy-Jake Gyllenhaal Movie Finalizes Cast». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն).
  8. Debruge, Peter (2018 թ․ նոյեմբերի 28). «Sundance Film Festival Unveils 2019 Features Lineup». Variety (ամերիկյան անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել