Թաջուրա (արաբ․՝ جيبوتي‎‎, ֆր.՝ Tadjourah), արևելաաֆրիկյան Ջիբութի պետության խոշորագույն քաղաքներից մեկն է։ Թանջուրահ երկրամասի վարչական կենտրոնը։

Քաղաք
Թաջուրա
արաբ․՝ جيبوتي‎‎
ֆր.՝ Tadjourah
ԵրկիրՋիբութի Ջիբութի
Մակերես3 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Բնակչություն14 820 մարդ (մայիսի 29, 2009)[1]
Թաջուրա (Ջիբութի)##
Թաջուրա (Ջիբութի)

Բնակչությունը՝ 22 868 մարդ (2007 թվականի դրությամբ)։

Պատմություն խմբագրել

 
Թաջուրա քաղաքի կենտրոնը

Թաջուրա քաղաքը Ջիբութիի հնագույն քաղաքներից մեկն է, ինչպես նաև հնագույնը Աֆրիկայի արևելյան առափնյայի քաղաքների թվում։ Քաղաքի անվանումը (աֆարերեն՝ Tagórri) ստուգաբանորեն ծագում է tágar (tágor, tógor) բառից, ինչը աֆարերենից թարգամանաբար նշանակում է «ջրի համար տիկ այծի կաշվից», մասնավորապես «ջրով լի»[2]։

Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես XII դարում։ Համարվում էր աֆարական սուլթանների նստավայր։ Երկար տարիների ընթացքում տարածաշրջանում եղել է ստրկավաճառության կենտրոն։ XIX դարի երկրորդ կեսին հայտնվել է ֆրանսիական վերահսկողության տակ։ 1884 թվականի սեպտեմբերի 21-ին Թաջուրայի սուլթանությունը հայտարարվել է Ֆրանսիայի պրոտեկտորատ, ըստ որի պետք է ենթարկվեր ֆրանսիական նահանգապետին։

Բարենպաստ աշխարհագրական դիրքը ծոցի ափին քաղաքը դարձրել է կարևոր առևտրային նավահանգիստ Եթովպիա տանող ճանապարհին։ Երկար տարիներ նավահանգստով հիմնականում տեղափոխում էին ստրուկներին և փղոսկր։ Նաև վաճառում էին հացահատիկ, մեղր, ոսկի և այլ ապրանքներ։

Ֆրանսիական կառավարության 1889 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով ստրկատիրությունը պաշտոնապես արգելվեց[3][4]։ XX դարի սկզբին կառուցվեց Ջիբութին և Ադիս Աբեբան իրար կապող երկաթուղային գիծը[5]։

Տուրիզմ խմբագրել

Թաջուրան համարվում է հայտնի տուրիստական վայր։ Հայտնի է իր սպիտակ գույնով ներկված տներով, ինչի շնորհիվ ստացել է «Սպիտակ քաղաք» անվանումը (ֆր.՝ La ville blanche)։ Բացի այդ, Թաջուրան հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով լողափերով։ Ջիբութիի հետ կապվում է լաստանավային փոխադրամիջոցով, գործում է նաև օդանավակայան։

Կլիմա խմբագրել

Թաջուրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.0
(84.2)
29.2
(84.6)
31.1
(88)
33.1
(91.6)
36.0
(96.8)
39.7
(103.5)
41.7
(107.1)
40.6
(105.1)
37.6
(99.7)
34.0
(93.2)
31.3
(88.3)
29.7
(85.5)
34.42
(93.97)
Միջին օրական °C (°F) 25.6
(78.1)
26.3
(79.3)
27.9
(82.2)
29.7
(85.5)
32.4
(90.3)
35.7
(96.3)
36.4
(97.5)
35.6
(96.1)
34.2
(93.6)
30.3
(86.5)
27.8
(82)
26.2
(79.2)
30.68
(87.22)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
23.3
(73.9)
24.6
(76.3)
26.2
(79.2)
28.7
(83.7)
31.7
(89.1)
31.1
(88)
30.5
(86.9)
30.7
(87.3)
26.5
(79.7)
24.2
(75.6)
22.7
(72.9)
26.87
(80.38)
Տեղումներ մմ (դյույմ) 11
(0.43)
9
(0.35)
16
(0.63)
12
(0.47)
8
(0.31)
1
(0.04)
4
(0.16)
18
(0.71)
8
(0.31)
13
(0.51)
25
(0.98)
20
(0.79)
145
(5.69)
աղբյուր: Climate-Data.org, altitude: 12m[6]

Քույր-քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.citypopulation.de/Djibouti.html?cityid=890
  2. Didier Morin, "Tadjoura," in Dictionnaire historique afar (1288-1982). France: 2004, p. 250.
  3. Pankhurst, p. 103.
  4. Pankhurst, p. 123.
  5. Pankhurst, pp. 304-334.
  6. «Climate: Tadjoura - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.