Թաուեր կամուրջ (անգլ.՝ Tower Bridge), բացովի կամուրջ է Լոնդոնում, Թեմզա գետի վրա։ Կամրջի աշխատանքները սկսվել են 1886 թվականի հունիսի 21-ին և ավարտվել 1894 թվականի հունիսի 30-ին։ Այն ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը, այդ իսկ պատճառով այն երբեմն շփոթում են Լոնդոնի կամուրջի[4] հետ։ Երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։ Թաուերը այն 5 կամուրջներից (Սաութվարկ կամուրջ, Միլենիում կամուրջ, Բլեքֆրայրս կամուրջ, Լոնդոնի կամուրջ) մեկն է, որոնք պատկանում և պահպանվում են և Bridge House Estates[5] -ի կողմից։ Այն բարեգործական ֆոնդ է, որը վերահսկվում է City of London Corporation[6]-ի կողմից։ Թաուերը Ֆոնդի միակ կամուրջն է, որը անմիջականորեն չի կապում Լոնդոնի Սիթին[7] Սաութվարկ բանկի[8] հետ, քանի որ նրա հյուսիսային մասը ընկնում է Համլետ Թաուերի[9] (Իսթ-Էնդ) տարածաշրջանում։

Թաուեր կամուրջ
ԱնունովԼոնդոնի թաուեր
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղանքLondon Borough of Tower Hamlets? և Սաութուրք
Տեսակբացվող կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, տեսարժան վայր և կախովի կամուրջ
Նյութպողպատ, գրանիտ և բետոն
Հատում էԹեմզա[3]
ՃարտարապետHorace Jones?
Երկարություն244 մետր
Բացման տարեթիվհունիսի 30, 1894
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[2]
Քարտեզ
Քարտեզ
Թաուեր կամուրջ


Թաուեր կամրջի համայնապատկերը

Լուսանկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Միլենիում կամուրջ (Լոնդոն)

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 National Heritage List for England
  3. Encyclopædia Britannica
  4. «Լոնդոնի կամուրջ». 2018 թ․ փետրվարի 19. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Bridge House Estates» (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «City of London Corporation» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «City of London» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Southwark» (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «London Borough of Tower Hamlets» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Լոնդոնի կամուրջ

Վեստմինստերյան կամուրջ

Վաթեռլոո (կամուրջ)

Ալբերտի կամուրջ (Լոնդոն)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուեր կամուրջ» հոդվածին։