Թաշա դի Վաշկոնսելուշ

կանադացի ֆոտոմոդել, դերասանուհի

Թաշա դի Վաշկոնսելուշ (անգլ.՝ Tasha de Vasconcelos, օգոստոսի 15, 1966(1966-08-15), Բեյրա (Մոզամբիկ), Մոզամբիկ), պորտուգալա-անգլիական ծագմամբ ֆոտոմոդել և դերասանուհի[1][2][3]։

Թաշա դի Վաշկոնսելուշ
պորտ.՝ Tasha Sandra Mota e Cunha de Vasconcelos
Ծնվել էօգոստոսի 15, 1966(1966-08-15) (57 տարեկան)
ԾննդավայրԲեյրա (Մոզամբիկ), Մոզամբիկ
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց և Ֆլորան դասընթացներ
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
tashadevasconcelos.com

Կենսագրություն խմբագրել

Թաշա դի Վաշկոնսելուշը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 15-ին Բեյրա քաղաքում (Մոզամբիկ)։ Աֆրիկայում տեղի ունեցող հասարակական անկարգությունների պատճառով ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ Թաշան բրիտանական Կոլումբիայի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ։ 1998 թվականին Թաշան ավարտել է Փարիզի դիվանագիտական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։

Թաշան իր մոդելային կարիերան սկսել է Կանադայում, երբ նրան նկատել է նյույորքցի լուսանկարիչ Սթիվեն Մայզելը, որ կազմակերպել է նրա առաջին «Vogue» ամսագրի շապիկի համար[4]։ Ավելի ուշ նա լուսանկարվել է «ELLE»[5] և այլ ամսագրերի համար։ Աշխատում է «Nivea» ապրանքանիշի հետ[6]։

Թաշան սովորել է դերասանական վարպետություն Փարիզի «Կուր Ֆլորան» թատերական դպրեցում և խոսքի ու դրամայի կենտրոնական դպրոցում։

1998 թվականին Թաշան կատարել է իր նորամուտը կինոյում[7]։ Առավել հայտնի է «Գործական Ջոնի Ինգլիշ» ֆիլմում մարմնավորած կոմսուհի Ալեքսանդրայի դերով։

2006 թվականին Թաշան մասնակցել է Մոսկվայի XXVIII կինոփառատոնի փակման արարողությանը։

Թաշան Ջուդի Դենչի և Ջիլիան Անդերսոնի հետ միասին Լոնդոնի թագավորական թատրոնում խաղացել է «Հմայված երեկո» բեմադրության մեջ Ռիչարդ Չարլզ Ռոջերսի երաժշտության գալահամերգի ժամանակ, որն անցկացվում էր նեյրոֆիբրոմատոզ ասոցացիային օգնելու նպատակով։

Ներկայում Թաշան աշխատում է Հարավային Աֆրիկայի Նելսոն Մանդելայի մանկական հիմնադրամում, ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան է Բոլիվիայում և Ալժիրում, ինչպես նաև աշխատում է UNAIDS-ի հետ Մոզամբիկում որպես երեխաների իրավունքների համար պայքարող[8]։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականից ընկերություն է անում երգիչ Բռայան Ֆերիի հետ, ում հետ ծանոթացել է «Կարմիր խաչի» 150- ամյակի միջոցառման ժամանակ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Հարուստներ գեղեցիկներ և այլն Riches, belles, etc. Ինես
2000 ս Արևայրուք Sunburn թարգմանիչ
2000 ս Կատարյալ աշխարհ Perfect World Լորեն Հարսոն
2001 ֆ Սպանություն «Արևելյան ճեպընթացում» Murder on the Orient Express Վերա Ռոսակոֆ
2001 ս Լարգո Largo Winch կին
2002 ս Հնությունների որսորդներ Relic Hunter Քաինա
2002 ս Դինոտոպիա Dinotopia Թինա
2003 ֆ Dot the I Քիտի մայրը
2003 ֆ Գործակալ Ջոնի Ինգլիշ Johnny English կոմսուհի Ալեքսանդրա
2008 ֆ Սյուիտ երկուսի համար Une suite pour 2 Օլգա Սեմերենտովնա
2011 ֆ Գործակալ Ջոնի Ինգլիշ 2 Johnny English Reborn կոմսուհի Ալեքսանդրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tasha de Vasconcelos : sois belle et ouvre-la!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  2. Prince Charles 'does not remember' meeting model who claims he asked for a private catwalk show
  3. Because she’s worth it
  4. «Tasha de Vasconcelos». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Таша на обложке журнала Elle
  6. Fashion Models Start Getting Their Hands Dirty
  7. Des podiums au 7 ème art
  8. Model Tasha de Vasconcelos: ‘Help children in Africa, rather than give them a Hollywood backdrop’

Արտաքին հղումներ խմբագրել