Թանվի Ազմի (անգլ.՝ Tanvi Azmi, ի ծնե՝ Սունհիտա Քեր, նոյեմբերի 9, 1960(1960-11-09) կամ 20-րդ դար[1], Մումբայ[4]), կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասանուհի։

Թանվի Ազմի
անգլ.՝ Tanvi Azmi
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1960(1960-11-09) (63 տարեկան) կամ 20-րդ դար[1]
ԾննդավայրՄումբայ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինԲաբա Ազմի[2]
Ծնողներմայր՝ Usha Kiran?
Պարգևներ և
մրցանակներ
 Tanvi Azmi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 9-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում՝ մարաթի-հնդիկ դերասանուհի Ուշի Կիրանի և բժիշկ Մանոհարա Քերի ընտանիքում։ Ծնողներն ունեցել են ազատական հայացքներ և դուստրերին սերմանել են կրթության նկատմամբ սեր և ազատամտական հայացքներ[5]։

Կարիերա խմբագրել

1985 թվականին Թանվին սկսել է իր կարիերան։ «Կյանքի ճանապարհ» հեռուստասերիալում խաղացել է որպես բժիշկ։ 1986 թվականին Անուպամ Քհերի հետ Վիջա Մեհտիի «Պարոն Ռաո» ֆիլմի գլխավոր դերում խաղացել է երիտասարդ այրու դերը։ Դերասանուհին նաև հայտնի է ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի մալայալամ լեզվով «Vidheyan» (1993) ֆիլմում խաղացած իր դերով։

1995 թվականին «Տարբեր ճակատագրեր» ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Filmfare Award» մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում։

2014 թվականին «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ խաղացել է Բաջիրաոյի մոր դերը, Սանջայ Լիլի Բհանսալիի հետ կնքել է պայմանագիր։ Ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել սափրել գլուխը[6]։ Այդ դերի համար նրան շնորհվել է Ազգային կինոմրցանակ։

Անձնական կյանք խմբագրել

Թանվին ամուսնացել է[7] հնդիկ կինեմատոգրաֆիստ, դերասանուհի Շաբանա Ազմիի եղբոր՝ Բաբա Ազմիի հետ[8]։ Նրա ամուսինը Ախթար-Ազմին կինոդերասան է[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2020 ֆ Ապտակ Thappad Սուլաքշանա Սաբարվալ
2019 ֆ 377 աննորմալ 377 AbNormal Չիտրա Պիլգաոնկար
2015 ֆ Բաջիրաո և Մաստանի Bajirao Mastani Ռադհաբայ
2014 ֆ Հուզիչ Lai Bhaari Տիկին Նիմբալկար
2014 ֆ Դետեկտիվ Բոբին Bobby Jasoos Կաուսար Քհալա
2014 ֆ Սոցիալական ինքնություն Dekh Tamasha Dekh Ֆաթիմա
2011 ֆ Տարօրինակ մարդ Mod Գայտրի Գարգ
2011 ֆ Ամրագրում Aarakshan Կավիտա Անանդ
2010 ֆ Անծանոթը և անհայտը Anjaana Anjaan Բժիշկ
2002 ֆ Սեպտեմբերի 11 11’09’01 — September 11 Թալաթ Համդանի
2001 ֆ Արտացոլում Aks Մադհու Պրադհան
2000 ֆ Արքայազնը սիրահարվել է արքայադստերին Raja Ko Rani Se Pyar Ho Gaya Միրա Կումար
2000 ֆ Մի քանի խոսք սիրո մասին Dhaai Akshar Prem Ke Սիմրան Գրևալ
2000 ֆ Ճակատագրական տոն Mela Մաալ՝ Նեյնայի մայրը
1995 ֆ Տարբեր ճակատագրեր Akele Hum Akele Tum Ֆարիդա
1994 ֆ Ստրկություն Vidheyan Սարոջակ
1993 ֆ Կյանքը վախի տակ Darr Պունամ Ավաստի
1992 ֆ Յոթերորդ երկինք Saatwan Aasman Սանա
1988 ֆ Պարոն Գալիբ Mirza Ghalib Ումրաո Բեգում
1985 ֆ Պարոն Ռաո Rao Saheb Ռադհիկա
1985 ֆ Սիրելի քույրը Pyari Behna Սիթա

Մրցանակներ խմբագրել

  • 2016՝ «Ազգային կինոմրցանակ»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Բաջիրաո և Մաստանի»
  • 2016՝ «Guild Film» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Բաջիրաո և Մաստանի»

Անվանակարգեր խմբագրել

  • 2016՝ «Guild» կինոմրցանակ՝ բացասական դերի լավագույն կատարման համար՝ «Բաջիրաո և Մաստանի»
  • 2016՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար[9]
  • 1999՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Մոլագար»
  • 1995՝ «Filmfare» կինոմրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Տարբեր ճակատագրեր»
  • 1986՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Սիրելի քույրը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #195803279 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. https://web.archive.org/web/20131105110550/http://articles.timesofindia.indiatimes.com/2012-02-22/news-interviews/31086367_1_meghna-tanvi-viraj
  3. Bollywood Hungama — 1998.
  4. 4,0 4,1 PeoplePill. «Tanvi Azmi: Indian actress — Biography and Life» (անգլերեն). PeoplePill. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  5. «Tanvi Azmi: I'm blessed to be liberated» (անգլերեն). The Times of India. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  6. «Tanvi Azmi goes bald for Bajirao Mastani» (անգլերեն). The Indian Express. 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  7. «Tanvi Azmi (Actress) Height, Weight, Age, Boyfriend, Husband, Children, Biography & More » StarsUnfolded» (անգլերեն). StarsUnfolded. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  8. «Exclusive biography of #TanviAzmi and on her life» (անգլերեն). FilmiBeat. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  9. «Nominations for the 61st Britannia Filmfare Awards». Filmfare (անգլերեն). 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանվի Ազմի» հոդվածին։