Թանկարժեք տղա, 1974 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված երաժշտական արկածային ֆիլմ, որն ստեղծվել է Սերգեյ Միխալկովի պիեսի մոտիվներով[1]։ Ֆիլմը հայերեն կրկօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում[2]։

Թանկարժեք տղա
ռուս.՝ Дорогой мальчик
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստեֆանովիչ
Սցենարի հեղինակՍերգեյ Միխալկով և Ալեքսանդր Ստեֆանովիչ
ԴերակատարներՍերգեյ Կրուպենիկով և Ալեքսանդր Ելիստրատով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն81 րոպե

Սյուժե խմբագրել

«Գրոմիլլա» ավազակային խումբը հյուրանոցի համարից առևանգում է միլիոնատեր Ջորջ Ռոբ-Ռոբսոնի որդուն՝ հարուստ ընկերության ժառանգորդին։ Սխալմամբ առևանգիչները առևանգում են ևս մեկ տղայի՝ խորհրդային դիվանագետի որդուն՝ Ժորա Տիմոխինին։

Տղայի հայրը պատրաստ է որդու համար վճարել փրկագինը, սակայն ընկերությունը հանկարծակի սնանկանում է։ Գանգստերների ղեկավարի մոտ միտք է ծագում խորհրդային դպրոցականի համար գումարը ստանալ ավիաընկերության միջոցով, այն ինքնաթիռով, որով Ժորան եկել է Մոսկվա։

Ավազակախումբը հաշվի չէր առել մեկ հանգամանք. տղաները, որ հասցրել էին ընկերանալ փախնում են անուշադրության մատնված մեքենայով և ոստիկաններին բերում հանցագործների թաքստոց։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Սերգեյ Կրուպենիկով - Ջորջ Ռոբ-Ռոբսոն
  • Ալեքսանդր Ելիստրատով - Ժորա Տիմոխին
  • Գեորգի Վիցին - պարոն Մակինթոշ, Ջորջի ազգական
  • Վլադիսլավ Ստրժելչիկ - Մակ-Դոննել, գանգստերների ղեկավարը
  • Իրինա Ազեր - Ժակլին, Մակ-Դոննելի օգնականը
  • Վիկտոր Գայնով - Թոմմի, գանգստեր
  • Ռասմի Ջաբրանիլով - Ֆրենկ, գանգստեր
  • Սերգեյ Միգիցկո - Բիլ, գանգստեր
  • Ալեքսանդր Բելյավսկի - Կոնդրաշին, խորհրդային հյուպատոսության ներկայացուցիչ
  • Լեոնիդ Օբոլենսկի - պարոն Լեյն, ավիաընկերության ներկայացուցիչ
  • Մարիա Իրդ - Ջոյ, պարոն Լեյնի քարտուղար

Ծանոթագրություններ խմբագրել