Թանթռնիկ դառն

բույսերի տեսակ
Թանթռնիկ դառն
Թանթռնիկ դառն
Թանթռնիկ դառն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Թանթռնիկ (Sedum)
Տեսակ Թանթռնիկ դառն (S. acre)
Միջազգային անվանում
Sedum acre

Թանթռնիկ դառն (լատին․՝ Sedum acre), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

5-15 սմ բարձրությամբ, սողացաղ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Նստադիր մսոտ ձվաձև տերևները դասավորված են հերթադիր բազմաթիվ ցողունների վրա։ Վերին տերևների անութներում աճում են դեղին հնգանդամ ծաղիկները՝ առաջացնելով վահանիկաձև ծաղկաբույլեր։ Առէջները տեղադրված են երկու շրջաններով։ Պտուղը կազմված է աստղաձև դասավորված հինգ տերևապտուղներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին։ Հանդիպում է Գեղարքունիքի մարզում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Որոշ դեպքերում բույսի պատրաստուկներն օգտագործում են ուռուցքների, նորագոյացությունների բուժման նպատակով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ դառն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ դառն» հոդվածին։