Թանգարան Վիթե (անգլ.՝ Witte Museum), թանգարան ԱՄՆՏեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Գտնվում է Midtown Brackenridge քաղաքային շրջանի Սան Անտոնինո գետի ափին գտնվող Brackenridge Park զբոսայգու սերտ հարևանությամբ։

Թանգարան Վիթե
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՏեխաս և Սան Անտոնիո
Հիմնադրվել էհոկտեմբերի 8, 1926[1]
ՀիմնադիրEllen Schulz Quillin?[1]
Կայքwittemuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1926 թվականին San Antonio Museum Association կազմակերպության կանոնադրության համաձայն և նվիրված է Հարավային Տեխասի բնական պատմությանն ու գիտությանը։ Թանգարանի մշտական հավաքածուի մեջ են մտնում շատ գտածոներ և արվեստի նկարներ, մանագործվածքի արտադրանք, Hertzberg Circus Collection համաշխարհային ճանաչում ունեցող հավաքածուները, դինոզավրերի ոսկորներ, քարանձավային պատկերներ, Տեխասի վայրի բնության տրամանկարներ։ Թանգարանը անվանվել է Սան Անտոնինոյի գործարարներից մեկի՝ Ալֆրեդ Վիթեի անունով, որը թանգարանի ստեղծման համար քաղաքին է կտակել 65000 դոլլար[2]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Էլեն Շուլցը[3]։

Թանգարանի վերջին փոփոխություններից է Robert J. and Helen C. Kleberg South Texas Heritage Center-ի հաշվին նրա մակերեսի մեծացումը 20000 քառակուսի ֆուտով (նախատեսված է նորացված թանգարանային տեխնոլոգիաներով ցուցահանդեսների և հանրային միջոցառումների անցկացման համար)։

Տեխասի 41-րդ նահանգապետ Դոլֆ Բրիսկոն մասնակցել է նահանգի բարեգործական համագործակցություններին և մի քանի միլիոն դոլլար է նվիրաբերել Տեխասի տարբեր հաստատություններին, որոնք հիմնականում կենտրոնացած են Սան Անտոնիոյում։ Այսպես, 2006 թվականին նա նշանակալից նվեր է արել Վիթե թանգարանին և պատկերասրահին, որտեղ կան հատուկ երեխաների համար նախատեսված ցուցանմուշներ։

Ցուցանմուշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://tshaonline.org/handbook/online/articles/fqu09
  2. «History». Witte Museum. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին. (անգլ.)
  3. Steinfeldt, Cecilia (2010 թ․ հունիսի 15). «Quillin, Ellen Dorothy Schulz». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել