Թանգարանների միջազգային խորհուրդ

Թանգարանների միջազգային խորհուրդ (անգլ.՝ International Council of Museums (ICOM)), ստեղծվել է 1946 թվականին, հանդիսանում է թանգարանների և թանգարանային մասնագետների միակ գլոբալ կազմակերպությունը, որի առաքելությունն է խթանել ու պահպանել ներկայի և ապագայի, նյութական և ոչ նյութական բնական և մշակութային ժառանգությունը։ Աշխարհի 137 երկրներում ունի շուրջ 30.000 անդամներ, որոնք կազմում են ԻԿՈՄ-ի թանգարանային մասնագետների ցանցը։

Թանգարանների միջազգային խորհուրդ
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն, հասարակական կազմակերպություն և accredited NGO for intangible cultural heritage?
Երկիր Ֆրանսիա[1]
ՀապավումICOM[1] և ICOM
ԿարգախոսMuseums have no borders, they have a network[2]
Հիմնադրված1946
Գլխադասային գրասենյակՓարիզ
Գլխավոր քարտուղարAlberto Garlandini?[3]
Անձնակազմ30.000
Պարգևներ
Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան
Կայքicom.museum

Պատմություն խմբագրել

 
Սարո Խոսե, ԻԿՈՄ-ի նախկին նախագահը

ԻԿՈՄ-ն ստեղծվել է 1946 թվականին Փարիզում, հասարակական կազմակերպություն է, ՅՈՒՆԵՍԿՈ-յի և ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհուրդներում ունի բարձր խորհրդատվական «Ա» կարգավիճակ[4][5]։ Համագործակցում է նաև Համաշխարհային մտավոր ժառանգության կազմակերպության[6], Ինտերպոլի[7] և համաշխարհային մաքսային կազմակերպության հետ՝ կատարելու իր հանրային առաքելությունը՝ պայքարելով մշակութային ապրանքների ապօրինի փոխադրումների դեմ, խթանելով ռիսկի կառավարումը, նախապատրաստելով բնական կամ տեխնածին աղետների ժամանակ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը։

ԻԿՈՄ-ի կազմի մեջ են մտնում 15 միջազգային ընկերակցություններ։

ԻԿՈՄ կոդ խմբագրել

1986 թվականին ԻԿՈՄ-ը ընդունել է Թանգարանային էթիկայի ԻԿՈՄ կոդը, որը սահմանում է գերազանցության չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն յուրաքանչյուր անդամի կողմից[8]։

Պայքար ապօրինի փոխադրումների դեմ խմբագրել

Մշակութային ապրանքների ապօրինի փոխադրումը էական վնաս է հասցնում համաշխարհային ժառանգությանը հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ մշակութային օբյեկտներն առավել ենթակա են գողության և թալանի։ ԻԿՈՄ-ի համար առաջնային է աջակցել մշակութային ապրանքների ապօրինի փոխադրման պայքարին։ Այս համատեքստում, ԻԿՈՄ-ը հրատարակել է Կարմիր Ցանկ շարքը[9]՝ բարձրացնելու մաքսանենգության և մշակութային օբյեկտների ապօրինի առևտրի իրազեկությունը։

ԻԿՈՄ-ը հրատարակել է տարբեր երկրների և տարածաշրջանների Կարմիր ցանկը.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ich.unesco.org/en/accredited-ngos-00331
  2. https://icom.museum/en/
  3. https://icom.museum/en/news/alberto-garlandini-appointed-new-icom-president/
  4. (անգլերեն) «UNESCO/ICOM Museum Studies Training Programme». unesco.org.
  5. (անգլերեն) «ICOM among UNESCO's Partners». unesco.org.
  6. (անգլերեն) «Partnership between ICOM and WIPO». wipo.int. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  7. (անգլերեն) «Partnership between ICOM and INTERPOL». interpol.int. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  8. (անգլերեն) «ICOM Code of Ethics for Museums». icom.museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  9. (անգլերեն) «ICOM's actions in Fighting Illicit Traffic». icom.museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել