Թանաքե սիրտը (անգլ.՝ Inkheart), ֆիլմ, որը նկարահանվել է գերմանացի գրող Կորնելի Ֆինկի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրումը եղել է 2009 թվականի մարտի 9-ին։

Թանաքե սիրտը
անգլ.՝ Inkheart
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Իտալիա
 Գերմանիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքԹանաքե սիրտը[4] և Թանաքե սրտի եռագրություն
Թվականմարտի 19, 2009[5], դեկտեմբերի 11, 2008[6][7] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻեն Սոֆթլի[3][8][9][…]
ՊրոդյուսերԿորնելիա Ֆունկե, Այլին Մայսել, Թոբի Էմերիք և Մարկ Օրդեսկի
Սցենարի հեղինակԴևիդ Լինդսի-Էբեր
ԴերակատարներԲրենդեն Ֆրեյզեր[3][8][9][…], Էլիզա Բենեթ[9][10][11][…], Փոլ Բեթանի[9][11][12][…], Հելեն Միրեն[9][11][12][…], Ռաֆի Գավրոն[11][12], Էնդի Սերքիս[3][10][11][…], Ջիմ Բրոուդբենթ[11][12], Սիեննա Գիլլորի[11][12], Ջեյմի Ֆորմեն[12], Ջենիֆեր Քոնելի[12], Մեթ Քինգ[12], Ալամ Ռոջեր[12], Սթիվեն Գրեհեմ[12], Թերեզա Սրբովա, Լեսլի Շարփ[12], Ջոն Թոմսոն[12], Սթիվ Սփայրս[12], Ջեսի Քեյվ[12], Ադամ Բոնդ և Փոլ Քեյսի[12]
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունԽավիեր Նավարետե
ՄոնտաժՄարտին Ուոլշ
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գրքերով բժշկող Մորտիմեր «Մո» Ֆոլխարտը և իր տասներկուամյա դուստր Մեգգին պաշտում են գրքերը։ Սակայն բացի այդ ընդհանուր կրքից, նրանք օժտված են նաև մի զարմանալի ունակությամբ՝ վերակենդանացնել բարձրաձայն կարդացած գրքերի էջերի հերոսներին։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ երբ հերոսը վերակենդանանում է նրա փոխարեն գրքի էջում պետք է զբաղեցնի իրական մարդ։ Մի անգամ Մորտիմերը «Թանաքե սիրտը» գրքից վերակենդանացնում է ավազակ Կապրիկորնին, նրա հանցակից Բաստային և կրակի կախարդ Սաժերուկին։ Սակայն նրանց փոխարեն գրքի մեջ է հայտնվում Մեգգիի մայրը՝ Թերեզան(Րեզա)։ Մի քանի տարի անց Մորտիմերը և Մեգգին հանդիպում են վերակենդանացած հերոսներին։ Արկածները սկսվում են…

Կերպարներ խմբագրել

  • Գվին(Սաժերուկի եղջյուրավոր կզաքիսը)
  • Սաժերուկ
  • Ֆարիդ(«Հազար ու մի գիշեր» գրքից տղան)
  • Մեգգի
  • Մորտիմեր
  • Բաստա
  • Թերեզա(Րեզա)
  • Էլինոր
  • Կապրիկորն
  • Պլոսկոնոս
  • Դարիուս
  • Կոկերել
  • Ֆենոլիո

Դերերում խմբագրել

Տարբերություններ խմբագրել

Ֆիլմը շատ բաներով տարբերվում է գրքից։

  • Ֆիլմում Մոն Սաժերուկին հանդիպում է ինչ-որ քաղաքում(որտեղ նա փնտրում էր գիրքը)։ Գրքում Սաժերուկն է գալիս նրա մոտ տուն։
  • Ֆիլմում Մոն երկար տարիներ փնտրում է «Թանաքե սիրտը» բոլոր գրախանութներում։ Գրքում այդ վեպը պատկանում է Մորտիմերին, ինչի պատճառով էլ Կապրիկորնը փնտրում է նրան։
  • Ֆիլմում Մորտիմերն ու Մեգգին լսում են, թե ինչպես են գրքերը խոսում իրենց հետ։
  • Ֆիլմում չկա ներկայացում, որը Սաժերուկը կազմակերպել էր Մեգգիի համար։
  • Ֆիլմում Սաժերուկը կարողանում է ինքնուրույն կրակ ստեղծել, իսկ գրքում նա միայն կառավարում է այն։
  • Ֆիլմում Մոն աղջկա հետ, Էլինորը, Ֆարիդոմը ու Սաժերուկը փրկվում են «Օզ քաղաքի հրաշագործը» մրրիկից։
  • Ֆիլմում Սաժերուկը տեղեկացնում է Մորըիմերին, որ իր կինը գերի է Կապրիկորնի մոտ։ Գրքում նա այդ մասին լռում է։
  • Գրքում Մեգգիին հաջողվում է մինչև վերջ կարդալ Ֆենոլիոյի կողմից գրված գրքի շարունակությունը, մինչդեռ ֆիլմում վերջաբանը իրեն է բաժին հասնում գրել։

Ծանոթագրություններ խմբագրել