Թայրիզ Դարնել Գիբսոն (անգլ.՝ Tyrese Darnell Gibson, նաև հայտնի է որպես ուղղակի Թայրիզ (անգլ.՝ Tyrese), դեկտեմբերի 30, 1978(1978-12-30)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, հեղինակ-կատարող, վիջեյ, դերասան և պրոդյուսեր[2]։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են. «Կրկնակի ֆորսաժ», «Ֆենիքսի թռիչքը», «Տրանսֆորմերներ», «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը», «Մահացու մրցավազք», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և «Ֆորսաժ 7»։

Թայրիզ Գիբսոն
անգլ.՝ Tyrese Gibson
Թայրիզ Գիբսոն, 2008 թվական, դեկտեմբեր
Ծնվել էդեկտեմբերի 30, 1978(1978-12-30)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունFlorida A&M University? և Locke High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Թայրիզ Դարնել Գիբսոն
Tyrese Darnell Gibson
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, վիջեյ
Ակտիվ շրջան1996 թվական - այժմ
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և հիփ հոփ
Ընտրանի«Կրկնակի ֆորսաժ»,
«Ֆորսաժ»,
«Լեգիոն»
Ամուսին(ներ)անհայտ և անհայտ
IMDbID 0879085
tyreseonline.com
Թայրիզ Գիբսոն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Տայրեզ Գիբսոնը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Տայրեզի մայրը՝ Պրիսցիլա Մյուրրեյ Գիբսոնը, նրան և նրա երեք կրտսեր եղբայրներին դաստիարակել է առանց հոր, ով լքել էր ընտանիքը 1983 թվականին[3]։ Գիբսոնի կարիերան սկսվում է այն ժամանակ, երբ նա հաղթում է տաղանդների շոույում տասնչորս տարեկան հասակում։ 1994 թվականին Թայրիզ Գիբսոնը հայտնվում է Կոկա-Կոլայի գովազդում[4]։ Տասնյոթ տարեկան հասակում, շնորհիվ իր արտաքինի, նա ընկնում է նորաձևության բիզնես, Տոմմի Հիլֆիգերի մոտ[5]։

Դերասանական կարիերա խմբագրել

Թայրիզ Գիբսոնը իր դերասանական կարիերան սկսել է 1996 թվականին։ Իր առաջին գլխավոր դերը նա կատարում է 2001 թվականին, «Մանչուկ» («Baby Boy») ֆիլմում։ Գիբսոնին հանրաճանաչություն բերում է Ռոման Պիրսի դերը 2003 թվականի «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») մարտաֆիլմում։ Թայրիզը նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Ֆենիքսի թռիչքը» («The Flight of the Phoenix»), «Մենամարտ» («Annapolis»), «Արյուն արյան դիմաց» («Four Brothers»), «Տրանսֆորմերները» («Transformers »), «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» («Transformers: Revenge of the Fallen»), «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» («Transformers: Dark of The Moon»), «Մահացու մրցարշավ» («Death Race»), «Ֆորսաժ 5» («Fast Five»), «Ֆորսաժ 6» (« Fast & Furious 6»), «Ֆորսաժ 7» («Furious 7») և «Լեգիոն» («Legion»)[6]։ Գլխավոր տղամարդկային դերն է կատարել Լեդի Գագայի «Telephone» տեսահոլովակում։

Երաժշտական կարիերա խմբագրել

Նախկինում Թայրիզը ելույթ էր ունենում Բլեք Տայ (անգլ.՝ Black-Ty) կեղծանվան տակ։ Իր առաջին ալբոմը՝ «Tyrese» անվանումով, Գիբսոնը թողարկում է 1998 թվականին։ Թայրիզի «2000 Watts», «I Wanna Go There» և «Alter Ego» ստուդիական ալբմները թողարկվում են 2001, 2002 և 2006 թվականներին համապատասխանաբար։

Անձնական կյանք խմբագրել

Թայրիզի բոլոր ռոմանտիկ հարաբերությունները եղել են կարճատև։ Նրա առաջին հարաբերությունները եղել են 2002 թվականին Բրենդի Նորվուդի հետ։ Մեկ տարի անց նրանք բաժանվում են։ Այնուհետև, սկսած 2003 թվականից, երեք տարի հանդիպել է Ռոքսի անունով աղջկա հետ։ Այնուհետև եղել է կարճատև սիրավեպ Սոֆիա Վերգարայի հետ։ 2007 թվականին հրապուրվում է Մելիսա Ֆորդով և Քեմերոն Դիազով։ 2007 թվականից մինչ 2009 թվականը հարաբերություններ է պահպանել Նորմա Միթչելի հետ։ Զույգը նույնիսկ ամուսնանում է և ունի աղջիկ Շեյլա Սամեր Գիբսոն (անգլ.՝ Shayla Somer Gibson) անունով, ով ծնվել է 2007 թվականի հուլիսի 11-ին։ Սակայն անհասկանալի պատճառներով զույգը ամուսնալուծվում է 2009 թվականին։ Եվ նույն ժամանակ Թայրիզը սիրավեպ է սկսում Կլաուդիա Ջորդանի հետ։ 2011 թվականին հանդիսանում էր Դաֆնա Ջոյի բոյ-ֆրենդը, իսկ սկսած 2012 թվականից հանդիպում է Ռոզոնդա «Չիլի» Թոմասի հետ։

2013 թվականի նոյեմբերի 30-ին նրա լավագույն ընկերը՝ դերասան Փոլ Ուոքերը, ում հետ միասին նրանք նկարահանվում էին «Ֆորսաժ» սերիայում, մահացու ելքով ավտովթարի է ենթարկվում։ Մի քանի օր անց համացանցում տեսագրություն է տարածվում, որում երևում է, որ Թայրիզը այցելում է ավտովթարի վայրը, որպեսզի ծաղիկներ դնի և չի կարողանում զսպել արցունքները։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1998 - «Tyrese»
  • 2001 - «2000 Watts»
  • 2002 - «I Wanna Go There»
  • 2006 - «Alter Ego»
  • 2011 - «Open Invitation»
  • 2015 - «Black Rose»

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմ Դեր Ծանոթություն
2001 Մանչուկ Ջոզեֆ «Ջոդի» Սամմերս գլխավոր դեր
2003 Կրկնակի ֆորսաժ Ռոման Պիրս գլխավոր դեր
2004 Ֆենիքսի թռիչքը Էյ. Ջեյ
2005 Արյուն արյան դիմաց Էնջել Մերսեր
2006 Զավթում O2 գլխավոր դեր
Մենամարտ լեյտենանտ Մեթ Քոուլ
2007 Ռևանշ Էդել Բոլդուին
Տրանսֆորմերները Ռոբերտ Էպպս
2008 Մահացու մրցավազք Ջոզեֆ Մեյսոն
2009 Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը Ռոբերտ Էպպս
2010 Լեգիոն Կայլ Ուիլյամս
2011 Ֆորսաժ 5 Ռոման Պիրս գլխավոր դեր
Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը Ռոբերտ Էպպս
2013 Ֆորսաժ 6 Ռոման Պիրս գլխավոր դեր
2015 Ֆորսաժ 7 Ռոման Պիրս գլխավոր դեր
2015 Ֆորսաժ. Գերբեռնված Ռոման Պիրս տեսա-ատրակցիոն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2009 թվականին Թայրիզ Գիբսոնը ստեղծում է «Mayhem!» կոմիքսը[7]։
  • Փոլ Ուոքերի մահվանից մի քանի օր անց համացանցում տեսագրություն է հայտնվում, որն ուղեկցվում է «My Best Friend» երգով, ձայնագրված Թայրիզի, Լուդաքրիսի և The Roots-ի մասնակցությամբ։ Սակայն ինքը՝ Թայրիզը, Թվիթերում գրում է, որ այդ երգը և հոլովակը երկրպագուական կեղծիք է։ Բայց, այնուամենայնիվ, նա շնորհակալություն է հայտնում ստեղծողներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135102405 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Fuoco, Christina (2006 թ․ հունիսի 23). «Tyrese Biography». Musician Biographies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Scripps Howard News Service». Tyrese Gibson on getting my grown man on. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  4. «BallerStatus». Tyrese: Waist Deep. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 19-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  5. http://www.inkedmag.com/articles/detail/205/qa-with-tyreese-gibson/(չաշխատող հղում)
  6. Video Interviews with 'Legion' Stars Tyrese Gibson and Kate Walsh
  7. Wigler, Josh (2009 թ․ հուլիսի 2). «Prepare for "Mayhem!"». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայրիզ Գիբսոն» հոդվածին։