Թայրա Լին Բենքս[1] (դեկտեմբերի 4, 1973(1973-12-04)[2][3] կամ 1973[4], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5], մոդել, հեռուստատեսային աստղ, ռեժիսոր, դերասանուհի, գրող[6][7][8]։

Թայրա Բենքս
անգլ.՝ Tyra Banks
Դիմանկար
Բենքսը 2011 թվականին
Ծնվել էդեկտեմբերի 4, 1973
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԻմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց (1991), Հարվարդի բիզնես դպրոց և Walsh University?
ԵրկերVictoria's Secret Angels?, Թոփ մոդել ամերիկյան ձևով, The Tyra Banks Show?, America's Got Talent? և Dancing with the Stars?
Մասնագիտությունմոդել, դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtyra.com
 Tyra Banks Վիքիպահեստում

Նա հայտնի դարձավ որպես մոդել, երկու անգամ հայտնվելով Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին և որպես Victoria's SecretՀրեշտակ։2000 թվականների վաղ շրջանում նա ամենաշատ վաստակող մոդելների ցանկում էր[9]։

2003 թվականին նա ստեղծեց «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի հեռուստաշոուն։ Ինչպես նաև նա ստեղծել է իր իսկ «Թայրա Բենքս շոու»-ն, որը ստացել է երկու Daytime Emmy մրցանակ։ 2010 թվականին նա թողարկեց իր «Մոդելային աշխարհ» գիրքը, որում նա պատմում էր իր մոդելային կարիերայի նվաճումների և պատմության մասին։ Նա այն չորս աֆրոամերիկացիներից և յոթ այն կանանցից է, ովքեր հայտնվել են TIME ամսագրում՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[10]

Վաղ տարիներ խմբագրել

Բենքսը ծնվել է Ինգլվուդում (Կալիֆորնիա)։ Նրա մայրը՝ Կարոլին Լոնդոնը, ՆԱՍԱ-ի լուսանկարիչ է[5], իսկ հայրը՝ Դոնալդ Բենքսը՝ համակարգչային սպասարկող, խորհրդատու[11]։ Նա ունի եղբայր՝ Դեյվինը[12]։ 1979 թվականին, երբ Թայրան վեց տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Նա ընդունվեց Ջոն Բուրոուգհի միջին դպրոց և 1991 թվականին ավարտեց Լոս Անջելեսի «Անբիծ Սիրտ» ավագ դպրոցը։ Նա փաստում է, որ դեռահասության ժամանակ նրան ծաղրում էին իր տեսքի համար և անվանում նրան «տգեղ բադի ձագ»[13][14]։ Բայց 11 տարեկանում՝ 3 ամսվա ընթացքում նա հասակ առավ և նիհարեց[15]։

Գործունեություն խմբագրել

Մոդելային կարիերա խմբագրել

 
Բենքսը 2012 թվականին

Երբ Թայրան 15 տարեկան էր, նա մուտք գործեց մոդելային աշխարհ։ Նա մերժվել էր չորս մոդելային գործակալությունների կողմից, բայց նա ընդունվեց Elite Model Management 16 տարեկանում։ Երբ նրան ընձեռնվեց հրարավորություն աշխատել մոդել Եվրոպայում, նա գնաց Միլան։ Նրա առաջին բեմահարթակային քայլի ժամանակ նրան ընտրել էի մասնակցելու 25 շոուի, 1991 թվականի Փարիզյան նորաձևության շաբաթի ժամանակ։ Մի փոքր ուշ նա հայընվեց Elle, Harper's Bazaar, Seventeen, Teen Vogue և Vogue ամսագրերում։

1997 թվականին նա ստացավ VH1 մրցանակ՝ «Տարվա սուպերմոդել» անվանակարգում։ Նույն տարում նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով հայտնվեց Victoria's Secret-ի կատալոգում[16]։ Նա եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ 1997 թվականից մինչև 2005[17]։ 2010 թվականին նա վերաստորագրեց պայմանագիրը իր նախկին IMG Models գործակալության հետ[18]։ Նա այժմ աշխատում է իտալական Vogue-ի վեբ կայքում։ Բենքսը սկսել է ավելի ուշադրություն դարձնել իր դերասանական գործունեությանը և իր իսկ հեռուստաշոուին։

Ֆիլմ և հեռուստատեսություն խմբագրել

 
Բենքսը 2000 թվականի Կանի փառատոնի ժամանակ

Բենքսի դերասանական կարիերան սկսվեց The Fresh Prince of Bel-Air սերիալի 4-րդ սեզոնից, որտեղ նա խաղում էր գլխավոր դերասանի հին ընկերոջ՝ Ջեքի Էյմսի դերը[19]։ Նա հայտնվել է բազմաթիվ հեռոուստատեսություններում որպես հյուր։

Նա ստեղծեց իր ընկերությունը՝ «Ty Ty Baby Productions»-ը, որը վերանվանվեց «Bankable Productions»։ Ընկերությունը արտադրել է «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի հեռուստաշոուն, The Clique ֆիլմը, «Թայրա Բենքս շոու»-ն, «Իսկական գեղեցկություն» հեռուստաշոուն և այլն։ Նրա «Թայրա Բենքս շոու»-ն մեկնարկել է 2005 թվականի սեպտեմբերի 12-ից և շարունակվել է մինչև 2010 թվականի մայիսի 28[20]։ Օփրա Ուինֆրին նրան խրախուսել է երիտասարդ կանանց ուսուցանելու և ոգեշնչելու համար թոլք շոուի ժամանակ[21]։ Նա խաղացել է Դիսնեյի որոշ ֆիլմերում, օրնակ՝ Shake It Up, Life-Size, Հանահ Մոնթանա. Ֆիլմում։ և այլն։

Երգ խմբագրել

Բենքսը հայտնվել է՝ Մայքլ Ջեքսոնի «Black or White», Մոբ Դիփի «Trife Life», Թինա Թերների «Love Thing», Ջորջ Մայքլի «Too Funky» և Լայոնել Ռիչիի «Don't Wanna Lose You» երգերի տեսահոլովակներում։ 2004 թվականին նա ձայնագրեց իր առաջին սինգլը՝ «Shake Ya Body»-ն, որի տեսահոլովակում ներկա էին «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» 2-րդ սեզոնի 6 ֆինալիստները[22]։ Նա թողարկել է սինգլ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղացող Կոբի Բրայանտի հետ՝ «K.O.B.E» վերնագրով[23]։ Ինչպես նա ունի սինգլ Դիսնեյի Life-Size ֆիլմի համար, կոչված «Be a Star»[23]։

Գրողի կարիերա խմբագրել

Բենքսը հայտարարեց, որ 2010 թվականի մայիսին գրելու է իր «Մոդելային աշխարհ» վեպը[24], որում պատմելու է իր մոդելային կարիերայի մասին[25]։ Այն թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերին։ Նրա այդ առաջին վեպը գլխավորեց Նյու Յորք Թայմս-ի լավագույն վաճառողի ցանկը 2011 թվականի հոկտեմբերին։

Վեբ կայք խմբագրել

2011 թվականի մարտին նա ստեղծեց իր նորաձևության վեբ կայքը՝ «typeF.com»-ը[26]։

Անձնական կյանք խմբագրել

Հարաբերություններ խմբագրել

Նա սիրավեպի մեջ է եղել Սիլի, Ջոն Սինգլեթոնի, Ուիլ Սմիթի, Քրիս Ուեբերի և Մարկ Մեսիերի հետ։

Կան բամբասանքներ, որ նրա հրաբերությունները կործանում են ինքն իրեն։ 2005 թվականին, հարցազրույցի ժամանակ, նա ասել է. «Ես չեմ թվարկի շատ անուններ։ Իմ հարաբերությունները եղել են միայն զգացմունքների չարաշահում։ Դրանք շատ վատն էին, բայց դարձրին ինձ ավելի ուժեղ»[27] ։

Բարեգործություն խմբագրել

 

Բենքսը հիմնել է TZONE ճամբարը, որը ուսուցանում է առաջնորդել և տիրապետել կյանքի հմտություններին։ Հետագայում ճամբարը վերափոխվեց հիմնադրամի[28][29]։ Նա նաև ունի հիմնադրամ աֆրոամերիկացիների համար, որը հնարավորություն է տալիս նրանց սովորելու Լոս Անջելեսի ավագ դպրոցներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tyra Banks Biography». TV Guide Network. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  2. Nolen J. L. Encyclopædia Britannica
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Smith J. C. Notable Black American Women — Vol. 3.
  5. 5,0 5,1 «Tyra Banks Biography». The Biography Channel. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  6. Jason Clark (2008). «Tyra Banks:Biography on MSN». MSN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
  7. «ABC News: Tyra Banks Experiences Obesity Through Fat Suit».
  8. «Tyra Banks On It – Forbes.com». 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  9. «The World's Top-Earning Models». Forbes. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Tyra Banks Is A New York Times Bestselling Author». Huffingtonpost. 2011 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Tyra Banks Biography». FilmReference.com.
  12. «Tyra Banks». Movies.yahoo.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  13. Wendy Shanker. «About Tyra Banks». supermodels.nl. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. The Fat Girl's Guide to Life. Google books. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. «Tyra Banks Opens Up About Body and Weight Battles». lifeandstylemag.com. 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. Norment, Lynn (1997). «Tyra Banks: on top of the world – African American fashion model». Ebony. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  17. CBS Specials: Victoria's Secret Fashion Show 2005 source:CBS.com. Retrieved July 20, 2012.
  18. «Bio». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Tyra Banks: Biography». www.tvguide.com.
  20. Itzkoff, Dave (2009 թ․ դեկտեմբերի 29). «Tyra Banks Announces Plans to End Talk Show». www.nytimes.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  21. «Oprah says fairwell to Tyra Banks Show». YouTube.
  22. «Biography of Tyra Banks:». Biography Archive. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  23. 23,0 23,1 «Tyra Banks: Biography». Movies.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  24. Nudd, Tim. Tyra Banks to Publish Her First Novel Արխիվացված 2015-09-11 Wayback Machine. People. May 11, 2010. Retrieved July 23, 2011.
  25. «Fire chief Tyra Banks is smoking hot as she dons skin-tight catsuit and knee-high boots». Mail Online. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. «About Us». eHow. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  27. Cruz, Clarissa (2005 թ․ օգոստոսի 26). «Looker Who's Talking». www.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «TZONE Story». tzonefoundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  29. «Tyra Bank's Faces of Philanthropy page». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայրա Բենքս» հոդվածին։