Թայյուան (չին. պարզ. 太原, փինյին՝ Tàiyuán), քաղաքային շրջան Չինաստանում[2], Շանսի նահանգի վարչական կենտրոնը, գտնվում է Ֆենհե գետի վրա (բաս. Հուանհե)։ Գետի արևմտյան և արևելյան մասերը իրար են միանում հինգ կամրջով։

Բնակավայր
Թայյուան
չինարեն՝ 太原市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումXiaodian District?, Yingze District?, Xinghualing District?, Jiancaoping District?, Wanbailin District?, Jinyuan District?, Qingxu County?, Yangqu County?, Loufan County?, Gujiao? և Q123424895?
Մակերես6909,01 կմ²
ԲԾՄ800 մետր
Բնակչություն5 304 061 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ351
Փոստային դասիչ030000
Ավտոմոբիլային կոդ晋A
Պաշտոնական կայքtaiyuan.gov.cn
Թայյուան (Չինաստան)##
Թայյուան (Չինաստան)

Պատմություն խմբագրել

Թայյուան՝ հնադարյան մայրաքաղաք է, որը կառուցված Չժաո Ցզյանցի կողմից ( չին. ավանդ. 趙簡子 ) մոտ մեր թվարկությունից 500 տարի առաջ և անվանվել է Ցզինյան ( չին. ավանդ. 趙簡子 )։ Քաղաքը վերանվանվել է Թայյուան Ցին կայսրության օրոք։ Չինաստանի որոշ կայսրեր ծնվել են այստեղ, նրանցից հայտնի է Լի Շիմինը Թան կայսրությունից[3]։

Սկզբնական Ցզինյանը եղել է հնադարյան Չժաո կայսրության ռազմավարական կենտրոններից մեկը։ Դրանից հետո մ.թ.ա. 221 թվականին Ցին թագավորությունը նվաճեց Չժաո թագավորությունը, քաղաքը դարձավ Թայյուան շրջանի հրամանատարի նստավայրը։ Այդ տեղը Խան կայսրության օրոք ուներ նույն կարգավիճակը։

6-րդ դարում լինելով Արևելյան Վեյ և Հյուսիսային Քի նահանգների երկրորդ մայրաքաղաքը, քաղաքը արագ զարգացավ և դարձավ բուդդայական մեծ կենտրոն։

562 թվականին ստեղծվեց նոր քաղաք, իսկ ավելի ուշ, Թան կայսրության ժամանակներում (733 թվականին), այն միացվեց հին քաղաքին։

Գոյություն ունեցող ավելի հին քաղաքներից մեկն Աստծո տաճարն է (չինարեն՝ 聖母殿)՝ Ցզին Ցի համալիրի ներսում, որը կառուցված է եղել 1023 թվականին և վերակառուցվել է 1102 թվականին։

Քաղաքում մի քանի անգամ ուժեղ ջրհեղեղներ են եղել. Մ.թ.ա. 453 թվական, Մ.թ.ա. 969 թվական, այն ավերվել է Պատերազմի ժամանակ՝ 1125 թվականին։ Մին դինաստիայի օրոք (1568 թվական) քաղաքային պարիսպը նորից վերաշինվել է։

XX դարում Սինհայական հեղափոխությունից հետո քաղաքը գտնվում էր Յան Սիշան միլիտարիստի հսկողության տակ։ Միլիտարիստական երկպառակտման դարշրջանում նա կարողացավ հեռու մնալ բախումների մեծամասնությունից, որի արդյունքում Թայյուանը կարողացավ համաշխարհային իրադրությունում զարգանալ։ 1936 թվականին Յան Սիշանը գաղտնի պայամանավորվել էր կոմունիստների հետ ճապոնական ագրեսիայի դեմ միակ ճակատը ստեղծելու մասին, և երբ 1937 թվականին սկսվեց ճապոնա-չինական պատերազմը, գոմինդանցիները և կոմունիստները միասին կռվում էին ճապոնացիների դեմ Թայյունին մոտենալու համար։ Սակայն 1937 թվականի նոյեմբերին ամեն դեպքում գրավվեց ճապոնացիների կողմից, ոորոնք մնացին այստեղ մինչև պատերազմի ավարտը։

1945 թվականին Ճապոնիայի կապուտիլյացիայից հետո քաղաքը կրկին անցավ Յան Սիշանի հսկողության տակ, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ կռվեց կոմունիստների դեմ Չան Կայշիի կողմից։ Թայյունը զբաղված էր կոմունիստներով միայն 1949 թվականին։

Վարչա-տարածքային բաժանում խմբագրել

Թայյուան քաղաքային շրջանը բաժանված է 6 շրջանի, 1 քաղաքային գավառի և 3 գավառի։

Քարտեզ # Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն

(2003)

Տարածք

(կմ²)

Բնակչության խտությունը

(մարդ/կմ²)

1 Շրջան Սինհուալին 杏花岭区 Xìnghuālǐng qū 530 000 170 3118
2 Շրջան Սյաոդյան 小店区 Xiǎodiàn qū 470 000 295 1593
3 Շրջան Ինցզե 迎泽区 Yíngzé qū 490 000 117 4188
4 Շրջան Ցզյանցյաոպին 尖草坪区 Jiāncǎopíng qū 330 000 286 1154
5 Շրջան Վանբաիլին 万柏林区 Wànbǎilín qū 500 000 305 1639
6 Շրջան Ցզինյուան 晋源区 Jìnyuán qū 180 000 287 627
7 Քաղաքային գավառ Գուցզյաո 古交市 Gǔjiāo shì 210 000 1540 136
8 Գավառ Ցինսյուի 清徐县 Qīngxú xiàn 300 000 607 494
9 Գավառ Յանցյուի 阳曲县 Yángqǔ xiàn 140 000 2062 88
10 Գավառ Լոուֆան 娄烦县 Lóufán xiàn 120 000 1290

Արդյունաբերություն խմբագրել

Սև մետաղաձուլություն, ծանր մեքենաշինություն, քիմիական և թեթև արդյունաբերություն։ Թայյուան շրջանում կան ածխի,երկաթի հանքաքարի և կրաքարի գտածոներ։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքային շրջանի կոմերցիոն ավիափոխադրումներն իրականցնում է Թայյուն Ուսու միջազգային օդանավակայանը։

Կլիմա խմբագրել

Մայրցամաքա-մուսսոնային կլիմա, ձմռանը ձյուն է գալիս, բայց ոչ շատ։ Ամառը անձրևային է, գարունը՝ չոր և քամոտ։ Աշնանը եղանակը տաք է և պարզ։ Տարվա միջին ջերմաստիճանը 9,5 ℃ է։

Հունվարյան միջին ջերմաստիճանը -6,4 ℃ է, հուլիսյանը՝ +23,5 ℃: Սառնամանիքները տևում են հոկտեմբերի կեսից մինչև ապրիլի կեսերը, այսինքն մոտավորապես 140-190 օր։ Տարեկան տեղումների քանակը 500 մմ է։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. "Illuminating China's Provinces, Municipalities and Autonomous Regions". PRC Central Government Official Website. Archived from the original on 19 June 2014. Retrieved 17 May 2014.
  3. 历史沿革. Taiyuan People's Government.[permanent dead link] (in Chinese)
  4. "Jumelage entre Taiyuan et St-Denis : La Chine se rapproche un peu plus de la Réunion" (in French). Zinfos974. Archived from the original on 18 November 2017. Retrieved 17 November 2017.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայյուան» հոդվածին։