Թամար թագուհու շքանշան (վրաց.՝ თამარ მეფის ორდენი), Վրաստանի պետական մրցանակ, որը ստեղծվել է Վրաստանի խորհրդարանի № 1553 որոշմամբ՝ 2009 թվականի հուլիսի 31-ին։ Շքանշանով կարող են պարգևատրվել միայն իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք բացառիկ ծառայություններ են մատուցում իրենց ժողովրդին և հայրենիքին։

Թամար թագուհու շքանշան
վրաց.՝ თამარ მეფის ორდენი
ԵրկիրՎրաստան Վրաստան
Առաջին շնորհում2009, հուլիսի 31

Շքանշանը կրում է վրաց թագուհի Թամարի անունը։ Թամարի կառավարման տարիներին վրացական թագավորությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։

Պարգևատրում խմբագրել

  Թամար թագուհու շքանշանով պարգևատրվում են բացառապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք կատարում են բացառիկ անձնուրաց ծառայություններ ժողովրդի և հայրենիքի համար։ Թամար թագուհու շքանշանով պարգևատրվողները ստանում են 4000 լարի դրամական մրցանակ  

Գրականություն խմբագրել

  • Dunn, John P. (1999). «Medals and Decorations». In Tucker, Spencer (ed.). The European Powers in the First World War: An Encyclopedia. Garland Reference Library of the Humanities. էջեր 468–70.
  • Werlich, Robert (1981). Russian Orders, Decorations, and Medals, including those of Imperial Russia, the Provisional Government, the Civil War, and the Soviet Union (2nd ed.). Quaker Press.