Թամար Գվերդծիթելի

երգչուհի

Թամար Գվերդծիթելի (վրաց.՝ თამარ გვერდწითელი, հունվարի 18, 1962(1962-01-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացական և ռուսական փոփ և էստրադային երգիչ, երգահան, դերասանուհի, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի։

Թամար Գվերդծիթելի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունთამარ გვერდწითელი
Ի ծնե անունԹամրիկո Միխայիլի Գվերդծիթելի
Ծնվել էհունվարի 18, 1962(1962-01-18) (62 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Վրաստան և  Ռուսաստան[1]
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, բանաստեղծուհի և գրող
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր, ռոյալ, կիթառ, սինթեզատոր, երգեհոն, ակորդեոն և վոկալ
Գործունեություն1972-մինչ այժմ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
 Tamara Gverdtsiteli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թամար Գվերդծիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից[3]։ Մայրը՝ Իննա Վլադիմիրի Կոֆմանը, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի էր, ծագումով՝ Օդեսայից, ազգությամբ՝ հրեա[4]։ Դեռ 3 տարեկանից հետաքրքված էր երաժշտությամբ, դպրոցական տարիներին սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում։ 1970-ական թվականներին դարձել է մեներգչուհի՝ մանկական Մզիուրի անսամբլում։ Վերջինիս կազմում համերգներով ճամփորդել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներով։

Դպրոցից հետո Թամարն ընդունվում է Թբիլիսիի կոնսերվատորիան, ավարտում դաշնամուրի և կոմպոզիցիայի լսարանը, ինչպես նաև՝ վոկալի մասնագիտացված քոլեջ։ Դեռ վաղ տարիքում կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր։ Հայտնի է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Твои следы» կատարումը[5]։

19 տարեկանում Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած համախորհրդային մրցույթում զբաղեցնում է երկրորդ, իսկ Սոչիում կայացած «Красная гвоздика» մրցույթում՝ առաջին տեղ։ 1982 թվականին մասնակցում է Դրեզդենի երաժշտական մրցույթին, 1988 թվականին հաղթում «Золотой Орфей» մրցույթում, ելույթ ունենում Սոպոտի ու Սան Ռեմոյի փառատոներին։ 1987 թվականից սկսած՝ ընդգրկվում է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1989 թվականին Թամար Գվերդծիթելին դառնում է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, իսկ 1991 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երբ 29 տարեկան էր։ 2004 թվականին այդ բարձր կոչմանն արժանացել է ՌԴ-ում։

1991 թվականին ֆրանսիացիները հրավիրում են Փարիզ, որտեղ նա ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որտեղ ժամանակին ելույթներ էր ունեցել Մուսլիմ Մագոմաևը, բեմ է բարձրանում Թամար Գվերդծիթելին։ Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»։ Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում. 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամար Գվերդծիթելին ելույթ են ունենում մեծ բեմի վրա՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով[6][7]։

Դնեպրոպետրովսկի օպերային թատրոնում իտալացի բարիտոն Ջովաննի Ռիբիկյեզուի հետ կատարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Մասնակցում է համերգների, ֆիլմերի, դերեր կատարում նաև թատրոններում։ 2010 թվականին Դմիտրի Դյուժևի հետ ելույթ ունենալով Մոսկվայում՝ վարել է համերգներ, մասնակցություն ունեցել։ Նույն տարում զուգերգ է ունեցել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ՝ «Մոր աչքեր» (ռուս.՝ Мамины глаза)Al Bano и Тамара Гвердцители - Мамины глаза (Gli occhi di mamma): Համերգներից մեկի ժամանակ «Թբիլիսո» երգից հետո երգել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Նոկտյուրնը», այն նվիրելով Մուսլիմ Մագոմաևին[8]։

Երգեր է կատարում ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, եբրայերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն։

2014 թվականին Թամար Գվերդծիթելին մասնակցել է «Голос страны» շոուին՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքով[9]

Անձնական կյանք խմբագրել

Գվերդծիթելին հնագույն տոհմական ազգանուն է, բաղկացած է երկու մասից՝ ծիթելի (վրաց.՝ წითელი կարմիր), գվերդ՝ (վրաց.՝ გვერდ կող)։ 14-րդ դարում այդպես է անվանակոչել վրաց թագավորը նրա նախահայրերից մեկին, ով պայքարել է թուրքերի դեմ և ճակատամարտում վնասել ու արյունահոսել կողային մասից։

  • Հայր՝ Միխայիլ Պավլի Գվերդծիթելի, ծրագրավորող[10]
  • Մայր՝ Իննա Վլադիմիրի Կոֆման, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի, ավարտել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտը[11]
  • Եղբայր՝ Պավել[11], ինժեներ, բնակվում է Թբիլիսիում, ունի երկու երեխա
  • Որդի՝ Ալեքսանդր Կախաբրիշվիլի[12] Սանդրո, ծնվել է 1986 թվականին
  • Երկրորդ ամուսին՝ Դմիտրի, փաստաբան[13]
  • Երրորդ ամուսին՝ Սերգեյ Գեորգիի Ամբատելո, բժիշկ-սրտաբան ամուսնալուծվել են 2005 թվականի դեկտեմբերին[14][15]

Ալբոմներ խմբագրել

1982 թվականին՝ 30 տարեկան հասակում, Թամար Գվերդծիթելին թողարկում է առաջին ալբոմը։ Ստեղծագործական կարիերան շարունակում է մինչև այժմ։

 
  • 1982 Дебют. Тамара Гвердцители (миньон)
  • 1985 Музыка: поёт Тамара Гвердцители
  • 1992 Тамара Гвердцители поёт свои песни
  • 1994 Виват, Король!
  • 1996 Спасибо, Музыка, тебе!
  • 2000 Лучшие песни разных лет
  • 2001 Посвящение Женщине
  • 2002 Виват, Любовь, Виват!
  • 2002 Мне вчера приснилось небо
  • 2003 Избранное
  • 2004 Музыка- Храм Души
  • 2008 Воздушный поцелуй
  • 2008 MP3-ալբոմ «Избранное»
  • 2009 The Best (2 CD)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 12.07.2000 г. № 1300
  2. https://www.arad.muni.il/%D7%99%D7%A7%D7%99%D7%A8-%D7%94%D7%A2%D7%99%D7%A8/
  3. «Թամար Գվերձիթելի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  4. О Т. Гвердцители в газете «Независимая Молдавия»
  5. «Առնո Բաբաջանյանի վերջին հարցազրույցը, 03.50». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  6. Tamara Gverdtsiteli and Michel Legrand - Les parapluis de Cherbourg (2006)
  7. Tamara Gverdtsiteli and Michel Legrand - Yentl Medley
  8. Тамара Гвердцители- Ноктюрн
  9. «Ани Лорак, Сергей Лазарев и Тамара Гвердцители стали новыми тренерами шоу "Голос країни"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  10. NPLG Online Catalogs : Browse
  11. 11,0 11,1 «Еврейская душа Тамары Гвердцители " Центральный Еврейский Ресурс SEM40.Израиль, Ближний восток, евреи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  12. «Тамара ГВЕРДЦИТЕЛИ: «Жизнь вновь обрела краски» /ДЕНЬ/». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  13. Ирина Рудакова (29 мая 2011). «ТАМАРА ГВЕРДЦИТЕЛИ. Без любви вянут цветы и глаза не блестят» (ռուսերեն). ОТДОХНИ! ИМЕНА. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  14. «Газета «Бульвар» | Тамара ГВЕРДЦИТЕЛИ: «Может, мой муж сам запустил слух о нашем разводе?»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  15. Певица Тамара Гвердцители развелась // KP.RU
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Գվերդծիթելի» հոդվածին։