Թամար Գրիգորիի Աբակելիա (վրաց.՝ თამარ აბაკელია, ռուս.՝ Тама́ра Абаке́лия, օգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1905, Խոնի, Իմերեթի մարզ, Վրաստան[1] - մայիսի 14, 1953(1953-05-14)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), վրացի քանդակագործ և նկարիչ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1942 թ.), ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Թամար Աբակելիա
վրաց.՝ თამარ აბაკელია
Ծնվել էօգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1905
ԾննդավայրԽոնի, Իմերեթի մարզ, Վրաստան[1]
Մահացել էմայիսի 14, 1953(1953-05-14)[1] (47 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
ՈւսուցիչՅակոբ Նիկոլաձե, Նիկոլոզ Կանդելակի և Եվգենի Լանսերե
Մասնագիտությունքանդակագործ, գծանկարիչ և բեմանկարիչ
ԱշխատավայրԼադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի դրամատիկական թատրոն և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Tamar Abakelia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թամար Աբակելիան ծնվել է օգոստոսի 19 (սեպտեմբերի 1) ին, Ծուլուկիձեում (այժմ՝ Խոնի)։ Նրա հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի վրացական մասնաճյուղի շենքի բարձրաքանդակները (1936-1937 թթ., Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944 թ.), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952 թ., Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»-ի (1936-1937 թթ.) և Փշավելայի երկերի (1947 թ.) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» և այլն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»-ի վրացերեն հրատարակությունը (1939 թ.), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1955 թվականին Երևանում կազմակերպվել է Աբակելիայի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Абакелия Тамара Григорьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 11.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13