Թամարա Նիկոլաևնա Նիժնիկովա (ռուս.՝ Тамара Николаевна Нижникова, մարտի 9, 1925(1925-03-09)[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 15, 2018(2018-02-15)[2], Մինսկ, Բելառուս), բելառուսական, խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964

Թամարա Նիժնիկովա
Ծնվել էմարտի 9, 1925(1925-03-09)[1]
Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Բելառուս
Մահացել էփետրվարի 15, 2018(2018-02-15)[2] (92 տարեկան)
Մինսկ, Բելառուս
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԲելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն և Բելառուսի երաժշտական պետական ակադեմիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Թամարա Նիկոլաևնան ծնվել է 1925 թվականի մարտի 9-ին Սամարայում։

1949 թվականից մինչև 1976 թվականը եղել է Բելառուսական ԽՍՀ օպերայի և բալետի մեծ թատրոնի մենակատար (Մինսկ)։

Իր սիրելի դերերգը համարել է Ռոզինայի դերը Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում։

Ակտիվ համերգային գործունեություն է ծավալել[3]։ 1953 թվականից հանդես է եկել արտասահմանում (Լեհաստան, ԳԴՀ, Ռումինիա, Մոնղոլիա, Հունգարիա, Չեխոսլովակիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա)։

1964 թվականից դասավանդել է Բելառուսի կոնսերվատորիայում (այժմ՝ Բելառուսի պետական երաժշտական ակադեմիա), 1975 թվականից ղեկավարել է երգեցողության ամբիոնը (1969 թվականից՝ դոցենտ, 1980 թվականից՝ պրոֆեսոր)։

Եղել է ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Մահացել է 2018 թվականի փետրվարի 15-ին Մինսկում՝ 93 տարեկան հասակում[4]։ Թաղված է Արևելյան գերեզմանատանը[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Բելառուսական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)
  • Բելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)[6]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964) – խորհրդային օպերային արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[7]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1955) - բելառուսական արվեստի և գրականության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և Մոսկվա քաղաքում բելառուսական արվեստի և գրականության տասնօրյակի կապակցությամբ[8]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1985) – խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[9]
  • Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան (2001)
  • Հայրենիքի III աստիճանի շքանշան (2010)[10][11]
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» (1970)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1984)
  • Բելառուսական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1954)
  • ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր (1966)
  • Բելառուսական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1971)
  • Ուկրաինական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1975)
  • Լիտվայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1975)
  • Բելառուսական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1983)
  • Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվոգիր (1994)[12]
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վիկտոր Հյուգո» մեդալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի դիպլոմ (2015)[13]
  • Մեդալներ։

Օպերային դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Нижникова Тамара Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 People's Artist of USSR Tamara Nizhnikova passes awayNational State Television and Radio Company of the Republic of Belarus, 2018.
  3. Будкін, Сяргей (2013 թ․ մայիսի 2). «25 жанчын, без якіх не было б беларускай музыкі (+ аўдыё)» (բելառուսերեն). Будзьма беларусамі!. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Умерла народная артистка СССР Тамара Нижникова /Новости TUT-BY? 17/02/2018/». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  5. «Белорусская государственная академия музыки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Нижникова Тамара Николаевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  7. Указ Президиума Верховного Совета СССР от 2 июня 1964 года № 2538—VI «О присвоении почетного звания народного артиста СССР творческим работникам Государственного ордена Ленина академического Большого театра оперы и балета Белорусской ССР»
  8. Указ Президиума Верховного Совета СССР от 25 февраля 1955 года «О награждении орденами и медалями работников литературы и искусства Белорусской ССР»
  9. Указ Президиума Верховного Совета СССР от 7 марта 1985 года № 2008—XI «О награждении народной артистки СССР Нижниковой Т.Н. орденом Дружбы народов»
  10. Указ Президента Республики Беларусь от 8 декабря 2010 года № 622 «О награждении государственными наградами Республики Беларусь»
  11. Народная артистка СССР, сопрано Тамара Нижникова умерла в Белоруссии на 93-м году жизни
  12. Указ Президиума Верховного Совета Республики Беларусь от 11 февраля 1994 года № 2782 «О награждении группы сотрудников Белорусской академии музыки Почётной грамотой и Грамотой Верховного Совета Республики Беларусь»
  13. «Народным артистам Беларуси вручили медали ЮНЕСКО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Музыкальная энциклопедия, М., 1973—1982
  • Смольскi Б., Любімая спявачка, в сб.: Майстры беларускай сцэны, Мінск, 1960.

Արտաքին հղումներ խմբագրել