Թամարա Վլադիմիրի Թումանովա (մարտի 2, 1919(1919-03-02)[1][2][3], Տյումեն, Tyumen Governorate - մայիսի 29, 1996(1996-05-29)[1][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի։

Թամարա Թումանովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1919(1919-03-02)[1][2][3]
ԾննդավայրՏյումեն, Tyumen Governorate
Մահացել էմայիսի 29, 1996(1996-05-29)[1][3] (77 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, բալետի պարուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի
 Tamara Toumanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թամարա Թումանովան ծնվել է Շանհայում։ Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը։ Այլ աղբյուրներ նրան վերագրում են վրացական ծագում, քանի որ մայրը Վրաստանի իշխանուհի էր։ Համարվել է ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից։ 1920 թվականից կյանքի զգալի մասն անցկացրել է Փարիզում, սովորել կոնսերվատորիայում, երգել Գրանդ օպերայում։ 1932 թվականից պարել է Մոնտե Կառլոյի ռուսական «Օրիժինալ Բալե Ռյուս», «Ֆեստիվալ Բալե» բալետային խմբերում, Ջ. Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում։ Գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի «Ժիզել, Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և այլ բալետներում։ 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Նկարահանվել է «Փառքի օրեր», «Մենք երգում ենք երեկոյան», «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» և այլ ֆիլմերում։ Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ։

Մահացել է 1996 թվականին, թաղված է Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա

Դերապարեր խմբագրել

  • «Ժիզել»։
  • «Քնած գեղեցկուհին»։
  • «Բյուրեղապակե դղյակը»։
  • «Ֆեդրա»։
  • «Անծանոթուհին»։

Դերեր կինոյում խմբագրել

  • «Փառքի օրեր»։
  • «Խորը իմ սրտում»։
  • «Պատռված վարագույրը»։
  • «Մենք երգում ենք երեկոյան»։
  • «Պարի հրավեր»։
  • «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.

Արտաքին հղումներ խմբագրել