Թամադա,ադիգերեն- «թհամատէ» — «ղեկավար» կամ պարս.՝ dāmād «փեսա,փեսացու ») - խրախճանքի, խնջույքի, զանգվածային միջոցառման կարգադրիչ, ավելի նեղ իմաստով՝ հարսանիքի վարող։

Թամադան, որպես կանոն, ընտրվում է կազմակերպիչների կողմից, կամ միջոցառման մասնակիցների կողմից։ Թամադայի պարտականությունների մեջ են մտնում ճառերի և կենացների հերթականության հաստատումը, դերասանների և երգիչների ելույթների կազմակերպումը և վերահսկումը։ Թամադան ինքը սպիրտային խմիչքներ չի օգտագործում, կամ օգտագործում է շատ ավելի քիչ քանակությամբ քան հյուրերը։ Շատ երկրներում գոյություն են ունեցել նման կարգի ավանդույթներ, սակայն մինչ այսօր այն առավել շատ տարածված է Հայաստանում և այլ կովկասյան երկրներում։ Կովկասում գոյություն ունեն մի շարք կանոններ թամադայի համար (օրինակ հյուրերի ներկայացումը, կենացների հերթականությունը և այլն։

Թամադան ժամանակակից աշխարհում հետխորհրդային ժամանակներում խմբագրել

Հետխորհրդային ժամանակաշրջանում թամադայի ավանդույթները տարածվել են Խորհրդային Միության բոլոր երկրներում։ Թամադա դառնալու համար պետք է ունենալ լավ գիտելիքներ տարբեր ազգերի ավանդույթների մասին և տիրապետել լավ հռետորական հմտությունների։ Կովկասյան ավանդույթները նախատեսում են երկար ճաշկերույթներ, ինչպես զվարճացնող միջոցառումների, հարսանիքների կամ ծննդյան օրերի առիթով, այնպես էլ անցանկալի, սակայն անխուսափելի միջոցառումների՝ հոգեհանգիստների ժամանակ։ Կովկասում երեխաները փոքրուց են սովորել դառնալ թամադա՝ օրինակ վերցնելով ավագ սերնդից։ Խորհրդային Միության այլ երկրներում տարածում է գտել թամադայի՝ որպես զվարճացնող միջոցառումների վարողի կարգավիճակը։

Տես նաև խմբագրել