Թաղումն Օրնանում (ֆր.՝ Un enterrement à Ornans), լայնաֆորմատ նկար՝ ստեղծված 1849-1850 թվականներին ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի կողմից։ Նկարի չափսը՝ 315×668 սմ [3][4]։

Թաղումն Օրնանում
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե[1]
տարի1840[2]
բարձրություն315,45 սանտիմետր[2]
լայնություն6,68 մետր[2]
ուղղությունռեալիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՕրսե թանգարան[2]
հավաքածուՕրսե թանգարան[2]
կայք
Ծանոթագրություններ
 Un enterrement à Ornans by Gustave Courbet Վիքիպահեստում

Պատմությունը և նկարագրությունը խմբագրել

Նկարը ներկայացվել է փարիզյան պատկերասրահում 1851 թվականին և արժանացել է դիտողների և քննադատների բուռն արձագանքին[5]։ Հիմնականում, արտահայտվողների մեծամասնությունը գտնում էր, որ սովորական գյուղական թաղումը արժանի չէր նման մեծամասշտաբ պատկերման[6]։ Շատերը ծաղրում էին այդ նկարը, օրինակ՝ Կ. Վինյոնը գրել է[7].

  Հսկայական մեծ պաստառ, որը զբաղեցնում է մեծ տարածք, միանգամից ուշադրություն է գրավում... իրականում դա զարմանալիորեն այլանդակ է։ Պատկերացրեք 8x10 մ չափսերով պաստառ, որը թվում է ՝ կտրված է մեկ այլ 50 մ պաստառից, որովհետև բոլոր կերպարները, որոնք միատողան շարվել են առաջնային պլանում, իրենցից կարծես ներկայացնում են հսկայական դեկորացիայի դրվագ։ Չկան հեռանկարներ, դիրքեր, կոմպոզիցիաներ, արվեստի բոլոր կանոնները շրջված են և լցված քամահրանքով։ Կարելի է նկատել սև տղամարդկանց, որոնց ֆիգուրները խրված են սև կանանց ֆիգուրներին, իսկ ետևում սաղմոսասացներ են և զզվելի կազմվածքով գերեզմանափորներ...  

Օրնանը քաղաք է, որտեղ ծնվել է Կուրբեն։ Օրնանը համայնքը գտնվում է Ֆրանսիայի արևելքում, Ֆրանշ Կոնտե նահանգում, շվեյցարական սահմանից ոչ հեռու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://jocondelab.iri-research.org/jocondelab/notice/54423/
  3. «Gustave Courbet — Un enterrement à Ornans» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 03.11.2012-ին.
  4. «Gustave Courbet — Un enterrement à Ornans / A Burial at Ornans» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 03.11.2012-ին.
  5. «Gustave Courbet's "A Burial at Ornans"» (HTML). Public Broadcasting Service, www.pbs.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 04.11.2012-ին.
  6. «Гюстав Курбе "Похороны в Орнане"» (HTML). impressionnisme.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 04.11.2012-ին.
  7. «"Похороны в Орнане"». Словарь изобразительного искусства на slovari.yandex.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 04.11.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել