Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

Թալինի Կաթողիկե եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Թալին
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿիսավեր
Կազմված էԵկեղեցի, Ներսես Կամսարականի եկեղեցի, Պալատ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ7-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Talin Վիքիպահեստում

Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 163