Թաթաբանյա

քաղաք Հունգարիայում

Թաթաբանյա կամ Թաթաբանիա[1] (հունգ.՝ Tatabánya, գերմ.՝ Totiserkolonie), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոն։ Բնակչությունը 67043[2] մարդ է (2014)։

Քաղաք
Թաթաբանյա
Tatabánya
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզԿոմարոմ-Էստրեգոմ
ՔաղաքապետՉաբա Շմիդթ
Մակերես91.43 կմ²
ԲԾՄ167±1 մետր
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն67 043 մարդ (2014)
Խտություն765,48 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ34
Փոստային ինդեքս2800
Փոստային դասիչ2800
Պաշտոնական կայքtatabanya.hu
Թաթաբանյա (Հունգարիա)##
Թաթաբանյա (Հունգարիա)

Աշխարհագրություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը գտնվում է Գերեչե և Վերտեշ լեռնաշղթաների միջև ընկած ձորում և Բուդապեշտից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Քաղաքի միջով անցնում են Բուդապեշտ - Վիեննա երկաթուղին և ավտոմայրուղին (M1, E-60, E-75): Բուդապեշտից մինչև Թաթաբանյա գնացքով տևողությունը մոտ մեկ ժամ է։

Պատմություն խմբագրել

 
Թուրուլի հուշարձան

Ներկայիս Թաթաբանյայի տեղում տեղակայված են եղել երեք պատմական բնակավայրեր Ալշոգալան, Ֆելշեգալան և Բանհիդան։ Նրանից հնագույնի՝ Բանհիդի առաջին հիշատակումը եղել է 1288 թվականին։

XVI դարում մարզը գրավված էր թուրքերի կողմից և այն ազատվել է XVII դարի վերջին։ 1787 թվականին Ալշոգալում ապրում էր 580 մարդ, իսկ Ֆելշեգալում՝ 842:

Բնակչության կտրուկ աճ նկատվել է XIX դարի առաջին կեսին՝ տարածքում ածխի հանքավայրերի հայտնաբերումից հետո։ Հանքերի կողքին կառուցվել է նոր գյուղ և ստացել Թաթանայա անվանումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի կոմունիստական կառավարությունը ընդունել է ինդուստրիացման ծրագիր, որի նպատակն էր մի քանի փոքր հունգարական քաղաքներում խոշոր արդյունաբերական կենտրոնների ստեղծումը։ 1947 թվականին պատմական երեք բնակավայրերի և հանքահորային Թաթաբանյա գյուղի տեղում հիմնադրվել է Թաթաբանյա քաղաքը, որտեղ սկսել է լայնածավալ շինարարություն։ Ալշոգալին, Ֆելշեֆալին և Բանհիդը դարձել են քաղաքային շրջաններ։ Երեք տարի անց քաղաքը դարձել է Կոմարոմ-Էստրեգոմ մարզի վարչական կենտրոնը։

 
 
Սելիմի քարանձավ
 
Ալշոգալայի եկեղեցի

Քաղաքի տնտեսության հիմքը դարձել են մետաղագործությունը, քարաքծխի արդյունահանումը և ծանր մեքենաշինությունը։ XX դարի 80-ական թվականներին քաղաքի բնակչությունը գերազանցել է 80 000-ը։

Կոմունիստական կառավարության անկումից հետո՝ 1990-ական թվականներին տնտեսության մեջ ծանր և լեռնահանքային արդյունաբերության դերը կտրուկ նվազել է, դիտվել է բնակչության զգալի արտահոսք։ Քաղաքի տնտեսության կառուցվածքը էապես փոխվել է, ներկայումս քաղաքի բնակչությունը զբաղված է էլեկտրական պահեստամասերի արտադրությամբ, ալյումինի վերամշակամբ, ինչպես նաև սպասարկան և առևտրի ոլորտով։ 1990-ական թվականների տնտեսական ճգնածամը հաղթահարված է և ներկայումս Թաթաբանյան դինամիկ զարգացող երկիր է։

Կրթություն խմբագրել

Քաղաքում կան 2 քոլեջ, 10 միջնակարգ և 16 հիմնական դպրոց։ 1992 թվականին գործում է ժամանակակից տնտեսության համալսարանը։

Սպորտ խմբագրել

Թաթաբանյա քաղաքում կառուցվել են ֆուտբոլային մարզադաշտ, բաց և փակ լողավազաններ, ինչպես նաև սպորտի պալատններ և սպորտային դահլիճներ։

1910 թվականին քաղաքում հիմնված ֆուտբոլային թիմը խաղում է Հունգարիայի բարձրագույն թիմի առաջնությունում։ 2006/2007 թվականի մրցաշրջանում թիմը առաջնությունում զբաղեցրել է 12-րդ տեղը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Թուրուլի հուշարձան։ Հուշարձանը պատկերում է լեգենդար թռչուն Թուրուլին, որը պատկերված է Թաթաբանյայի զինանշանի վրա և տեղադրված է քաղաքի սարի գագաթին։
  • Սելիմի քարանձավ։ Գտնվում է Գերեչեի լեռներում։
  • Գերեչեի և Վետեշի լեռնաշղթաներ։ Անտառապատ բլուրները գեղատեսիլ են և գրավում են բնության սիրահարներին։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 471. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել


  Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթաբանյա» հոդվածին։