Թադևոս Հակոբյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թադևոս Խաչատուրի Հակոբյան (հունիսի 15, 1917(1917-06-15)[1][2], Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), պատմաբան-աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը, եղել է աշխարհագրական ֆակուլտետի դեկան։ Մեծ ավանդ ունի Հայաստանի պատմական աշխարհագրության, պատմական քարտեզագրության, աշխարհագրության պատմության և Հայաստանի քաղաքների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բուհական ու դպրոցական դասագրքերի։

Թադևոս Հակոբյան
Ծնվել էհունիսի 15, 1917(1917-06-15)[1][2]
Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություն* Տնտեսական աշխարհագրության ներածություն
* Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա
* Հայաստանի պատմական աշխարհագրություն
* Հայաստանի տեղանուններ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2]
Գործունեության ոլորտՀայոց պատմություն[1] և Հայաստանի աշխարհագրություն[1]
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1962)
Ինչով է հայտնիԵրևանի պատմությունը (1500—1800 թթ.)
Պատմական Հայաստանի քաղաքները
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Tadevos Hakobyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թադևոս Հակոբյանը ծնվել է 1917 թ. հունիսի 15-ին, Լեռնաձոր գյուղում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն, ապա՝ Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ

1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմի» ռազմական գործողություններին։ 1962 թվականից եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ 1955-1957 և 1963–1965 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան։

Վախճանվել է 1989 թ. հոկտեմբերի 16-ին։ Իր հիշատակին 2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է լսարան[3]։

Աշխատություններ խմբագրել

Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից։ Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը[4]։ Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)[5]։

 
Թադևոս Հակոբյանի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ Անիին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։

Թադևոս Հակոբյանը Հովհաննես Բարսեղյանի և Ստեփան Մելիք-Բախշյանի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»)[6]։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[7]։ 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է Պողոսյան մրցանակի[8]։ Մինչ այդ՝ 1960 թ., լույս էր տեսել Ստեփանոս Օրբելյանի մասին Թադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966 թվականին՝ նրա հեղինակած Սյունիքի թագավորությունը երկը։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Ձորք կամ Կապան, Երևան, 1950, 22 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 1, Երևան, 1951, 189 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 2, Երևան, 1952, 272 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 3, Երևան, 1953, 344 էջ։
  • Աշխարհագրության պատմություն, մաս 1, Երևան, 1955, 384 էջ։
  • Աշխարհագրության պատմություն, մաս 2, Երևան, 1956, 450 էջ։
  • Աշխարհագրության պատմություն, մաս 3, Երևան, 1957, 568 էջ։
  • Երևանի պատմությունը (1801–1879 թթ.), Երևան, 1959, 672 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Մեսրոպ Մաշտոց (ծննդյան 1600–ամյակին), Երևան, 1959, 60 էջ։
  • Սովետական Հայաստանի տեսարժան վայրերը (ուղեցույց), Երևան, 1959, 208 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Ստեփանոս Օրբելյան (XIII – XIV դարերի նշանավոր պատմիչի և գրողի կյանքն ու գործունեությունը), Երևան, 1960, 90 էջ։
  • Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960, 480 էջ։
  • Երևանի պատմությունը (1879–1917 թթ.), Երևան, 1963, 608 էջ։
  • Ծրագիր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1964, 12 էջ։
  • Սյունիքի թագավորությունը (պատմա–աշխարհագրական առումով), Երևան, 1966, 220 էջ։
  • Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), Երևան, 1967, 386 էջ։
  • Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), Երևան, 1967, 256 էջ։
  • Երևան – 2750 (մ. թ. ա. 782 թ. – 1968 թ.), Երևան, 1968, 421 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրտ., Երևան, 1968, 509 էջ։
  • Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), Երևան, 1969, 432 էջ։
  • Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), 2-րդ հրտ., Երևան, 1970, 284 էջ։
  • Երևանի պատմությունը (1500–1800 թթ.), Երևան, 1971, 524 էջ։
  • Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), 2-րդ հրտ., Երևան, 1976, 518 էջ։
  • Սովետական Հայաստանի քաղաքները (ակնարկներ), Երևան, 1977, 229 էջ։
  • Երևանի զարգացումը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (փաստաթղթերի ժողովածու 1801–1917 թթ.), կազմող՝ Թադևոս Հակոբյան, Երևան, 1978, 492 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1978, 192 էջ։
  • Անիի պատմությունը, գիրք 1 (Հնագույն ժամանակներից մինչև 1945 թվականը), Երևան, 1980, 416 էջ։
  • Անիի պատմությունը, գիրք 2 ([945 թվականից մինչև անկումն ու ամայացումը), Երևան, 1982, 440 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 4–րդ հրտ., Երևան, 1984, 464 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Գագիկ Սարգսյան, Աշոտ Աբրահամյան, Հայ ժողովրդի պատմություն, 2–րդ հրտ., Երևան, 1985, 528 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 1, Երևան, 1986, 992 էջ։
  • Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987, 256 էջ։
  • Անի մայրաքաղաք, Երևան, 1988, 328 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 2, Երևան, 1988, 992 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, 2-րդ հրտ., Երևան, 1990, 232 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 3, Երևան, 1998, 992 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 4, Երևան, 1998, 812 էջ։
  • Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 5, Երևան, 2001, 912 էջ։
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն, 5-րդ հրտ., Երևան, 2007, 520 էջ։

Կոչումներ խմբագրել

  • 1963 թվական]ին ստացել է պատմական գիտությունների պրոֆեսորի կոչում
  • 1968 թվականին՝ Հայկական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — էջ 49.
  3. «Լսարան՝ ի հիշատակ Թադևոս Հակոբյանի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  4. «էլեկտրոնային գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  5. Թադևոս Հակոբյան
  6. Թադևոս Խաչատուրի Հակոբյան
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
  8. «Պողոսյան մրցանակ - Թադևոս Հակոբյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։