Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թադևոս Մամիկոնի Աղախանյան (օգոստոսի 13, 1924(1924-08-13), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2011(2011-07-14)), էլեկտրոնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Թադևոս Մամիկոնի Աղախանյան
Ծնվել է1924 օգոստոսի 13
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Աշտարակ
Մահացել էհուլիսի 14, 2011(2011-07-14) (86 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունէլեկտրոնիկա
Հաստատություն(ներ)Ազգային հետազոտական միջուկային համալսարան
Ալմա մատերՄոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Ժուկովի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԺՏՆՑ արծաթե մեդալ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կյանքը և գործունեությունը խմբագրել

1952 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը։ 1965 թվականից նույն ինստիտուտի էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են կիսահաղորդչային էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի սարքերի տեսության, մշակման և կիրառման հարցերին։ ԽՍՀՄ-ում ռադիոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային էլեկտրոնիկայի տեսության հիմնադիրներից է։

Երկեր խմբագրել

  • Основы транзисторной электроники, М., 1974;
  • Интегральные микросхемы, М., 1983;
  • Радиационные эффекты в интегральных микросхемах, М., 1989 (համահեղինակ)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։