Թադմորի շրջան (արաբ․՝ ناحية تدمر‎‎), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Հոմսի մարզում, Հանդիսանում է Թադմորի գավառի 2 շրջաններից մեկը։

Թադմորի շրջան
արաբ․՝ ناحية تدمر‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀոմսի մարզ
Թադմորի գավառ
Ներառում է12 գյուղ և ավան
ՎարչկենտրոնԹադմոր
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)55․062
Տարածք17,166.23
Ժամային գոտիUTC+2

Բնակչություն խմբագրել

Վարչական կենտրոնն է Թադմոր քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանն ունի 55,062 բնակչություն[1], ովքեր ապրում են 12 գյուղերում ու ավաններում։ Այստեղ է գտնվում նաև Սիրիայի համաշխարհային ժառանգության օբյեկտներից Պալմիրան։

Տարածք խմբագրել

Թադմորի շրջանը ամենամեծն է Սիրիայում, տարածքը կազմում է 17,166.23 կմ Գերակշռում են անապատային ու կիսաանապատային տարածքները. հիմնական մասը Սիրիական անապատն է։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
Հեյր ալ-Շարկի ամրոց Պալմիրայի թատրոն Սիրիական անապատ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիրիայի մարդահամար, 2004