Թագավոր Ու-Վան (անգլ.՝ King Wu of Zhou(Չինարեն), մ.թ.ա. 12-րդ դար, Շենսի, Չինաստան - մ. թ. ա. 1043), հնագույն Չինաստանի Չժոու արքայատոհմի առաջին թագավոր։ Նրա թագավորության ժամանակագրությունը ենթակա է կասկածի, բայց ընդհանրապես կարծում են, որ այն սկսվել է մ․թ․ա․ մոտավորապես 1046 թվականին և ավարտվել է երեք տարի անց՝ մ․թ․ա․ 1043 թվականին[1]։

Թագավոր Ու-Վան
Ծնվել է՝մ.թ.ա. 12-րդ դար
ԾննդավայրՇենսի, Չինաստան
Մահացել է՝մ. թ. ա. 1043
ԵրկիրՃոու
ՏոհմՃոու
միապետ
ՀայրՎըն կայսր
ՄայրTai Si?
ԵրեխաներYu of Tang? և King Cheng of Zhou?

Թագավոր Ու-ի տոհմական անունը Ցզի էր (), իսկ անձնանունը՝ Ֆա ()։ Նա թագավոր Վեն-Վան Չժոուի և թագուհի Թայսիի երկրորդ որդին էր։ Գրառումների մեծ մասում սովորաբար նշվում է, որ նրա ավագ եղբայր Բո Յիկաոն մահացել է իր հորից առաջ՝ Շան արքայատոհմի վերջին թագավոր Դի Սինի ձեռքով։ «Ծիսագրքում», սակայն, նշվում է, որ Չժոու տոհմում սովորույթ է եղել ավագ որդու փոխարեն կրտսեր որդու կողմից գահի ժառանգումը[2]։ (Ֆայի պապը՝ Ջիլին, նույն կերպ ժառանգել էր Չժոուր գահը, չնայած երկու ավագ եղբայներ ունենալուն)։

Գահ բարձրանալուն պես Ֆան աշխատել է իր աներոջ՝ Ցզյան Ցզիայի հետ՝ Շան թագավորությունը կործանելու կիսատ գործն ավարտին հասցնելու համար։ Մ․թ․ա․ 1048 թվականին Ֆան զինված անցել է Հուանհե գետով դեպի Մինցզին շրջան, որտեղ հանդիպել է ավելի քան 800 դուքսերի[փա՞ստ]։ Նախնիններին նվիրված մի հուշատախտակ է կառուցել և այն անվանել իր հոր՝ Վեն-Վան Չժոուի անունով՝ այն տեղադրելով շրջանի կենտրոնում, մի կառքի վրա։ Ժամանակն անբարենպաստ համարելով, սակայն, նա չի հարձակվել Շան թագավորության վրա։ Մ․թ․ա 1046 թվականին թագավոր Ու-Վանը Շանի անմիաբանությունից օգտվելով հարևանությամբ գտնվող դուքսերի հետ հարձակում սկսելու հնարավորություն է ստացել։ Մուեի ճակատամարտում Շանի զորքերը ջախջախվել են և Շանի թագավոր Չժոուն հրկիզել է իր պալատն ու մահացել ներսում։

Թագավոր Ու-Վանը (անունը նշանակում է «մարտական») հաղթանակից հետո իր 16 կրտսեր եղբայրների և ամուսնության շնորհիվ դաշնակցած տոհմերի հետ հիմնել է բազմաթիվ հաստատություններ, բայց երեք տարի անց նրա մահը պատճառ է դարձել իր երիտասարդ ժառանգ Չեն-Վանի և նրա խնամակալ Չժոու-Գունի դեմ մի քանի ապստամբությունների, որոնց մասնակցել են նույնիսկ իր երեք եղբայրները։

Շենսի նահանգի Սյանյան համայնքի Զոուլինգ քաղաքում գտնվող գերեզմանը, ենթադրվում էր, որ պատկանել է թագավոր Ու-Վանին։ Գերեզմանաքարը կրում էր Ցին կայսրության Ու-Վան թագավորի անունը։ Ժամանակակից հնագիտությունը, սակայն, եզրակացրել է, որ գերեզմանն այնքան հին չէ, որ պատկանի Չժոու կայսրության ժամանակաշրջանին, և որ ավելի հավանական է, որ այն պատկանի Հան դինաստիայի թագավորի։ Թագավոր Ու-Վանի գերեզմանի ճշգրիտ վայրը մնում է անհայտ, բայց ամենայն հավանականությամբ այն գտնվում է Սյանյանի տարածքում։

Ու-Վանը Խուան-Դիի և Յույ Մեծի հետ համարվում է Չինաստանի մեծագույն հերոսներից մեկը։

Ընտանիք խմբագրել

Թագուհիներ․

  • Իցզյան, Ցզյան Ցզիայի առաջին դուստրը, Սյունի և Յույի մայրը։

Որդիներ․

  • Արքայազն Սյուն (王子誦, մ․թ․ա․ 1060–1020 թնականներ), ղեկավարել է մ․թ․ա․ 1042-1021 թվականներին որպես թագավոր Չեն-Վան։
  • Երկրորդ որդին ղեեկավարել է որպես Յույի միապետ։ Նրա անունից առաջացել է Յույ ազգանունը։
  • Երրորդ որդին՝ արքայազն Տան Շու-Յույը (王子虞), ղեկավարել է մ․թ․ա․ 1042 թվականից որպես Ցզին թագավորության մարքիզ։
  • Որդի, որը եղել է Յինգ թագավորության մարքիզը (
  • Որդի, որը եղել է Հան թագավորության մարքիզը։

Դուստրեր․

  • Առաջին դուստր Դա Ջի (大姬)
    • Ամուսնացել է Չենի Հուի դքսի հետ (մ․թ․ա․ 1071–986 թվականներ)
  • Փոքր դուստր, անձնանունը՝ Լան ()
    • Ամուսնացել է Քիի Յի դքսի հետ (մահացել է մ․թ․ա․ 933 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. These dates are those of the People's Republic of China's official Xia–Shang–Zhou Chronology Project, although they remain controversial.
  2. Book of Rites, Tan Gong I, 1. Accessed 4 Nov 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավոր Ու-Վան» հոդվածին։