Թագավորական աշտարակի գանձը

Թագավորական աշտարակի գանձը(աանգլ.՝ Treasure in the Royal Tower) Նենսի Դրյու խաղաշարքի չորրորդ խաղն է, որը արտադրվել է Her Interactive[2][3][4][5] ընկերության կողմից և նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Այն դուրս է եկել 2001 թվականի օգոստոսի մեկին։ Խաղի գլխավոր հերոսը երիտասարդ դետեկտիվ Նենսին Դրյուն է։ Խաղում գործում են ավագ դետեկտիվ և կրտսեր դետեկտիվ ձևերը։ Խաղի սյուժեն հիմնված է 1995 թվականին լույս տեսած համանուն գրքի հիման վրա[6][7]։

Թագավորական աշտարակի գանձը
ՄշակողHer Interactive
ՀրատարակիչDreamcatcher Interactive
ԴիստրիբյուտորSteam
Միջերեսի լեզուանգլերեն[1]
Սերիայի մասNancy Drew?
ՎայրԱՄՆ
Թողարկման թվականօգոստոսի 1, 2001 և մայիսի 22, 2017[1]
ՊլատֆորմներWindows
Ժանրքվեստ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1]
Կրիչթվային բաշխում
🌐herinteractive.com/shop-games/nancy-drew-treasure-in-the-royal-tower/

Սյուժե խմբագրել

Նենսի Դրյուն իր ձմեռային արձակուրդը վայելում է Վիսկոնսին քաղաքի Վիքֆորդ ամրոցում։ Նրա ժամանելուց քիչ անց պարզվում է, որ ամրոցի գրադարանը ամբողջովին խառնաշփոթի է ենթարկվել և հյուրերից մեկը թալանվել է։ Բացի դրան եղանակի վատթարացման պատճառով ամրոցի հյուրերը որոշ ժամանակով չեն կարող լքել տեղանքը։ Ամրոցը եղել է միլիոնատեր Էզրա Վիքֆորդի սեփականությունը։ Ամրոցում առկա աշտարակներից մեկը Վիքֆորդը բերել է Ֆրանսիական Ռոշմոնդ ամրոցից և ավելացրել իր ամրոցին։ Աշտարակը ժամանակին պատկանել է ֆրանսիական թագուհի Մարիա-Անտուանետտային, բայց աշտարակի մուտքը փակ է և բացի դրանից ամրոցում կան շատ թաքնված միջանցքներ և դռներ, որոնք բացվում են դեպի Էզրա Վիքֆորդի թաքցրած սենյակները, որտեղ նա կարող էր պահած լինել անգին գանձեր։

Հերոսները խմբագրել

  • Նենսի Դրյու - տասնութամյա երիտասարդ դետեկտիվ, ով պետք է իր տաղանդի շնրոհիվ կարողանա բացահայտել, թե կատարվող տարօրինակ իրադարձությունները ինչի հետ են կապված և ով է դրանց ետևում։
  • Դեքստեր Իգան - ամրոցի տնտեսվարը, ով եղել է ամրոցի նախկին տեր Էզրա Վիքֆորտի որդեգրած երեխան։
  • Ժաք Բրունե - ֆրանսիացի դահուկավազքի չեմպիոն, ով ժամանակավոր աշխատում է ամրոցում։ Նա շատ է ցանկանում ամուսնանալ իր սիրելի Իզաբելի հետ։ Ժաքի պապը ժամանակին օգնել է աշատարակը ամրոցին միացնելու աշխատանքներում։ Նենսին կասկածում է, որ Ժաքը ինչ որ կարևոր բան է թաքցնում։
  • Լիզա Օստրում - ֆոտոլրագրող, ով ապրում է ամրոցում իր հերթական հոդվածը գրելու նպատակով։ Նա շատ է հետաքրքրվում ամրոցում մնածող հյուրերի կյանքով։ Նրան նաև շատ է հետաքրքրում ամրոցի առեղծվածային աշտարակը։
  • Բեատրիս Հոչկինս - պրոֆեսոր, ով մասնագիտացված է պատմության մեջ՝ հիմնականկում Մարիա Անտուանետտայի ժամանակաշրջանի։ Նրա սենյակը թալանել են։ Նենսի կասկածում է, որ պրոֆեսորը կարող է լինել կատարվող իրադարձությունների ետևում ցանկանալով գտնել և իրեն պահել աշտարակում պահված Մարիա Անտուանետտայի գանձը։

Դերակատարում խմբագրել

  • Նենսի Դրյու - Լենի Մինելա
  • Դեքստեր Էգան - Թոմաս Թտյուարտ
  • Ջաքես Բրունեյս - Ջասթին Բարրեթ
  • Լիսա Օսթրում - Թարա Վ. Սմիթ
  • Պրոֆեսոր Բեատրիս Հոթքինս - Քերի Հիլայ
  • Նեդ Նիքերսոն - Սքոթ Քարթի
  • Բեսս Մարվին - Քլեր Գալաղեր
  • Ջորջ Ֆեյն - Մոուրեն Նեյսոն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Steam — 2003.
  2. Fournier, Heidi (2004 թ․ ապրիլի 6). «Nancy Drew: Treasure in the Royal Tower review». Adventure Gamers. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. Stone, David (2010 թ․ փետրվարի 2). «Nancy Drew: Treasure in the Royal Tower Review». Gamezebo. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Ivey, Ray (2012 թ․ սեպտեմբերի 4). «Nancy Drew: Treasure in the Royal Tower». Just Adventure. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Laarni Almendrala Ragaza (2001 թ․ նոյեմբերի 26). «Nancy Drew: Treasure in the Royal Tower». PC Mag. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. [1], Treasure in the Royal Tower Teaser Trailer
  7. «Nancy Drew Treasure in the Royal Tower | Girl Games Online». Her Interactive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  8. «Nancy Drew Treasure in the Royal Tower IMDb».