Ընտրված (անգլ.՝ -elect), պաշտոնի համար ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած անձի միջանկյալ կարգավիճակ[1][2]։ Օրինակ, ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած (որպես կանոն, դա լինում է երդմնակալության արարողության պահից) անձը կոչվելու է ընտրված նախագահ (օրինակ՝ ԱՄՆ ընտրված նախագահ)։

Նմանապես, նշանակված (անգլ.՝ -designate) եզրը (օրինակ, նշանակված վարչապետ) օգտագործվում է գործադիր իշխանության պաշտոնյաների անուղղակի ընտրության դեպքում, ինչպես խորհրդարանական կառավարման ձևի համակարգում, ինչպես նաև նշանակված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պաշտոնյաների համար։

Պատմություն խմբագրել

Ընտրված հասկացության կիրառումը ծագում է Կաթոլիկ եկեղեցուց, որտեղ եպիսկոպոսները ընտրվում էին, բայց որոշ ժամանակ չէին ձեռնադրվում։ Բացի այդ, Հռոմի Պապի ընտրության արդյունքում ընտրված հոգևորականը գտնվում է ընտրված Հռոմի Պապ կարգավիճակիում մինչև իր թեկնածության հաստատման և լիազորությունների ստանձման պահը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Elect- Definition of Elect». Merriam-Webster Dictionary. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «English definition of "elect"». Cambridge Dictionaries Online. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3.   "Pope Severinus" in the 1913 Catholic Encyclopedia: