Ընտանիքի միջազգային օր

ՄԱԿ-ի համաշխարհային օր

Ընտանիքի միջազգային օր (անգլ.՝ International Day of Families| ֆր.՝ Journée internationale des familles|արաբ․՝ اليوم الدولي للأسر‎‎|իսպ.՝ Día Internacional de las Familias|չինարեն՝ 国际家庭日), 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին[2]։ Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված № A/REC/47/237 «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Այդ օրվա՝ բազմաթիվ պետությունների կողմից պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանիքի առջև ծառացած մի շարք խնդիրներին։

Ընտանիքի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄայիսի 15
Հաստատվածմայիսի 15, 1994[1]
Անվանված էընտանիք
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն
Կայքun.org/en/events/familyday/ և un.org/es/observances/international-day-of-families(իսպ.)

Յուրաքանչյուր տարի ՄԱԿգլխավոր ասամբլեան Ընտանիքի միջազգային օրվա հետ հետ կապված ուղերձներ է ուղարկում՝ դրանով իսկ որոշելով այդ տարվա թեման։ Օրինակ՝ 2005 թվականի ուղերձի մեջ նշվում է ընտանիքի կարևորագույն դերի և ՄԻԱՎ-վարակակիրներին սատարելու, երեխաների մասին հոգ տանելու անհրաժեշտության և հիվանդ ծնողներին խնամելու մասին։

Օրվա թեմաներ խմբագրել

Յուրաքանչյուր տարի Ընտանիքի միջազգային օրվա համար հատուկ թեմա է ընտրվում.

  • 2019 թվական՝ «Ընտանիք և կլիմայական շարժում»
  • 2018 թվական՝ «Ընտանիք և ինկլյուզիվ հասարակություն»
  • 2017 թվական՝ «Ընտանիք, կրթություն և բարեկեցություն»[3]
  • 2016 թվական՝ «Ընտանիք, առողջ ապրելակերպ և կայուն ապագա»
  • 2015 թվական՝ «Տղամարդիկ պատասխանատու՞ են։ Գենդերային իրավահավասարություն և երեխաների իրավունքները ժամանակակից ընտանիքներում»
  • 2014 թվական՝ «Ընտանիքի կարևոր դերը՝ նպատակներին հասնելու գործում. Ընտանիքի միջազգային տարի +20»
  • 2013 թվական՝ «Սերունդների սոցիալական ինտեգրման և համերաշխության աջակցություն»
  • 2012 թվական՝ «Աշխատանքային գործունեության և ընտանեկան պարտավորությունների միջև հավասարակշռության ապահովում՝ ի նպաստ ընտանիքի և հասարակության»
  • 2011 թվական՝ «Անապահով ընտանիքների և սոցիալական մեկուսացման խնդիրների որոշում»
  • 2010 թվական՝ «Միգրացիայի ազդեցությունն ընտանիքի վրա՝ ամբողջ աշխարհում»
  • 2009 թվական՝ «Մայրեր և ընտանիքներ. փոփոխվող աշխարհի մարտահրավերներ»
  • 2008 թվական՝ «Հայրեր և ընտանիքներ. պարտականություններ և մարտահրավերներ»
  • 2007 թվական՝ «Ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք»
  • 2006 թվական «Փոփոխվող ընտանիքներ. մարտահրավերներ և հնարավորություններ»
  • 2005 թվական՝ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ազդեցությունն ընտանիքի բարօրության վրա»
  • 2004 թվական՝ «Ընտանիքի միջազգային օրվա տասնամյակ. գործողությունների շրջանակային ծրագիր»
  • 2003 թվական՝ «Նախապատրաստում՝ Ընտանիքի միջազգային օրվա տասներորդ տարեդարձին և այն տոնելուն»
  • 2002 թվական՝ «Ընտանիք և ծերացում. հնարավորություններ և առաջադրանքներ»
  • 2001 թվական՝ «Ընտանիքներ և կամավորական գործունեություն. սոցիալական միասնության ամրապնդում»
  • 2000 թվական՝ «Ընտանիքներ. սուբյեկտներ և զարգացման հեռանկարներ»
  • 1999 թվական՝ «Ընտանիքներ՝ բոլոր տարիքների մարդկանց համար»
  • 1998 թվական՝ «Ընտանիքներ՝ ապահովում և մարդու իրավունքների պրոպագանդա»
  • 1997 թվական՝ «Գործընկերության հիման վրա ընտանիքների ստեղծում»
  • 1996 թվական՝ «Ընտանիքներ՝ աղքատության և անտնության առաջին զոհերը»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://documents-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/019/57/IMG/NR001957.pdf?OpenElement
  2. http://yerevanstyle.com/6754/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Международный день семей (15 мая)» (ռուսերեն). www.un.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանիքի միջազգային օր» հոդվածին։