Ընկնող աստղերի այգին (հեռուստասերիալ, 2018)

հեռուստասերիալ

«Ընկնող աստղերի այգին» (չինարեն՝ 流星花園), 2018 թվականին նկարահանված չինական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում խաղում են՝ Շեն Յուեն,Դիլան Վանը, Դարեն Չենը, Քոնոր Լեոնգը և Ցեզար Վուն։ Այն 2001 թվականի համանուն թայվանական հեռուստասերիալի վերաթողարկումն է։ Հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել «Hunan TV» ալիքով 2018 թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 29[1][2]։

Ընկնող աստղերի այգին
Ժանրռոմանտիկ կատակերգություն և Chinese drama series?
Երկիր Չինաստան
ՀիմքMeteor Garden?
Լեզուդասական չինարեն և Մանդարին
Գլխավոր
դերերում
Շեն Յուե, Վանգ Հեդի, Դարեն Չեն, Ցեզար Վու և Քոնոր Լեոնգ
ՊրոդյուսերAngie Chai?
Նկարահանման վայրՇանհայ և Լոնդոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ50
Էկրաններին էհուլիսի 9, 2018-ից օգոստոսի 28, 2018
ՀեռուստաալիքHunan Television?
ԸնկերությունTencent Pictures?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Viu?

Սյուժե խմբագրել

Պատմությունը կենտրոնանում է մի սովորական աղջկա՝ Դոն Շան Սայի շուրջ, որն ընդունվում է երկրի ամենահեղինակավոր համալսարանը։ Նա հանդիպում է F4-ին, յուրահատուկ մի խումբ, որը բաղկացած է այդ համալսարանի չորս հայտնի տղաներից՝ Դաո Մին Սի, Հուա Զե Լեյ, Յան Սի Մեն և Ֆեն Մեյ Ցզո։ Շան Սայն աղջիկ է, որի ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Իր բնավորության պատճառով, նա անմիջապես բախվում է F4-ի հետ, հատկապես Դաոյի, որը փչացած, ինքնահավան և խուլիգանի մեկն է։ Նա մնում է անպարտելի անգամ այն ժամանակ, երբ դառնում է Դաո Մին Սիի թիրախը։ Վերջիվերջո, չորս տղաները սկսում են ընդունել Շան Սայի աննկուն անձը, իսկ աղջիկը սկսում է տղաների մեջ բարություն նկատել, ինչը բացում է ճանապարհ դեպի ընկերությունը և հնարավոր սիրավեպ։

Դերերում խմբագրել

Գլխավոր խմբագրել

Երկրորդական խմբագրել

  • Լի Ցյացի - Ցզյան Սյաոյուի
  • Լյու Ինհաո - Չեն Ցինհե
  • Սան Ցյան - Օն Յուանցի / Սյաո Ցզի
  • Դի Սյույ - Դաո Մին Չժուան
  • Ան Ցզի - Լի Սինհուեյ
  • Դոնգ Սին - Լի Չժեն
  • Վան Լին/ Լիլիան Վան- Դաոմին Ֆեն
  • Սուն Իհան - Դեն Տանջինգ
  • Վան Ռունզե- Տյան Ե
  • Բլեյք Էբբի- Թոմաս
  • Վան Ցզի Չժեն - Ցզյան Բայհե
  • Լյու Ե - Չժոու Կայնա
  • Ջաո Հուա Ռան - Յան Շունպինգ

Ցուցադրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Meet the new F4 and Shancai in the 2018 Meteor Garden TV reboot». The Straits Times. 2017 թ․ նոյեմբերի 10.
  2. «《流星花园》导演换人!疑因热恋陈意涵耽误拍摄». Sina (չինարեն). 2018 թ․ փետրվարի 11.
  3. «'Meteor Garden' remake starring new F4 to air on ABS-CBN». ABS-CBN News. 2017 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Meteor Garden 2018 Akan Tayang di TV Indonesia, Ini Trailer dan Daftar Pemainnya». Tribun Jateng (ինդոնեզերեն). 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.