Ընկերության թևկապ կամ բարեկամության թևկապ, թևնոց, որը մեկ անձից տրվում է մյուսին՝ որպես ընկերության և բարեկամության նշան։ Ընկերության թևկապերը հաճախ ձեռագործ են, հիմնականում ձեռագործ թելի շարաններից։ Թևնոցների համար կան մի շարք տարբեր ոճեր և նախշեր, բայց մեծ մասը հիմնված են պարզ հանգույցների վրա։

Ընկերության թևկապերը առաջին անգամ հայտնի են դարձել Միացյալ Նահանգներում, 1970 ականներին։ Այն կրում են թե աղջիկ, և թե տղա դեռահասները[1]։ Դրանք հիմա հայտնի են ամբողջ աշխարհում[2][3][4], և կրում են ոչ միայն դեռահասները, այլ նաև մեծերը, այն օգտագործում են նաև նշանավոր մարդիկ։ Ընկերության թևկապը կարելի է կրել տարբեր առիթներով։ Օրինակ՝ դրանք շատ ժամանակակից աքսեսուարներ են լողափերում։ Դրանք այնպիսի նյութերից են պատրաստված, որոնք հեշտ չեն քայքայվում և որոնցով կարելի է ազատ լողալ[5]։

Ավանդույթ խմբագրել

Ընկերության թևկապերը շատ խորհրդանշաններ ու իմաստներ ունեն։ Որոշ նախշեր վերցված են Չինաստանից։ Ավանդույթի համաձայն՝ ընկերներից մեկը մյուսի դաստակին կապում է թևնոցը, իսկ մյուս ընկերը այդ պահին ցանկություն է պահում։ Թևնոցը պետք է թևին մնա այնքան ժամանակ, մինչև այն լիովին մաշվի, այդ ժամանակ ենթադրվում է, որ պահված ցանկությունը կատարվում է։

Գույների նշանակություն խմբագրել

  • Կարմիր - սեր, արյուն, կրակ, էներգիա
  • Ալ կարմիր - ագրեսիվություն
  • Վարդագույն - սեր, կիրք, նրբություն
  • Նարնջագույն - խաղաղասիրություն
  • Դեղին - արև, հավատ, գեղեցկություն, ամառ
  • Կանաչ - երիտասարդություն, բնություն, անտառ, բույս
  • Մոխրականաչ - կոտրված հույսեր
  • Երկնագույն - ընկերություն, հանդարտություն, հույս, երկինք, ջուր
  • Կապույտ - հանդարտություն, ընկերասիրություն, բաց հոգի
  • Մանուշակագույն - երազանքներ, խելացիություն, երևակայություն
  • Շագանակագույն - հող, երկիր, տան հարմարավետություն
  • Սպիտակ - անմեղություն, մաքրություն, ազատություն
  • Մոխրագույն - համեստություն, տխրություն, մտքի միայնություն
  • Սև - մթություն, տխրություն, միայնություն, խավար

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Buchanan, Andrea J.; Miriam Peskowitz (2007). The Daring Book for Girls. New York: Collins. էջ 99. ISBN 0-06-147257-3.
  2. Robinson, Russell (2010 թ․ նոյեմբերի 6). «Weekend: Mums on a mission». Herald Sun.
  3. Johnson, Dirk (1993 թ․ օգոստոսի 13). «Despite rain, Denver is a mile high for the Pope». Moscow-Pullman Daily News.
  4. Glascock, Stuart (2008 թ․ ապրիլի 13). «Dalai Lama draws 65,000 in Seattle». Common Dreams. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  5. «Friendship Bracelets and Patterns». diamondsinstyle.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.