Ընկերակից կենդանի[1][2][3][4], տնային կենդանիներին բնութագրող տերմին։ Այդպիսի կենդանիներին մարդը պահում է իր տանը՝ հաղորդակցվելու և դրական հույզեր ստանալու նպատակով։ Նման տնային կենդանիները, այդպիսով, հակադրվում են գյուղատնտեսական կենդանիներին, որոնք պահվում են մսի և կաթնամթերքի, բրդի և այլնի արտադրության համար կամ աշխատում են որպես անասուն։ Ընկերակից կենդանիների շարքում, ոչ հաճախ, բայց հանդիպում են նաև վայրի կենդանիներ` հատուկ ձևերով ընտելացվելուց հետո։

Կատուն և շունը ամենահայտնի ընկերակից կենդանիներն են

Ավանդական և ամենատարածված ընկերակից կենդանիները կատուներն ու շներն են։ Հաճախ որպես ընկերակից կենդանիներ հանդիպում են թռչուններ (հիմնականում ՝ թութակներ, դեղձանիկներ և տնային աղավնիներ, երբեմն՝ նաև կորվիդներ), կրծողներ (ծովախոզուկներ, դեկորատիվ առնետներ, hամստերներ, շինշիլաներ, սկյուռիկներ), տնային նապաստակներ, ձկներ։ Նույնիսկ հանդիպում են կապիկներ, խոզեր (թզուկ և վիետնամական ճարպոտ խոզեր), աղվեսներ (երկու տեսակ՝ տնային սև֊շագանակագույն աղվես և ֆենեք աղվես), կունիներ (ֆերմեր), սողուններ (կրիա, օձեր, մողեսներ, կոկորդիլոս), հոդվածոտանիներ (օրինակ՝ տարանտուլայի սարդեր, Մադագասկարյան ֆշշացնող ուտիճեր և այլ միջատներ)։

Որոշ չափով, ընկերակից կարող են լինել նաև գյուղատնտեսական կենդանիները՝ ձի, ավանակ, ուղտ, փիղ (Հնդկաստանում և հարևան երկրներում), եղջերու (հեռավոր հյուսիսային ժողովուրդների շրջանում), ինչպես նաև լամա (Հարավային Ամերիկայում)։ Վերջերս շատերը որպես ընկերակից կենդանի են պահում ձիերին (սովորական կամ գաճաճ), ինչպես նաև պոնիներին։ Նրանք միատեղում են ընկերակից կենդանիների գործառույթները. պաշտպանում են տիրոջը և նրա ունեցվածքը, ուղեկցում են կույրերին՝ ինչպես շունը, և կատվի նման ոչնչացնում են կրծողներին։ Հնդկաստանում փղեր պահելու ավանդույթը (օրինակ՝ որպես պաշտամունքային կենդանիներ) բավականին հին է։

Ամենատարածված ընտանի կենդանիները առանձնանում են մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքով և զվարճալի կերպարով, ունեն գրավիչ տեսք։

Դրական ազդեցություն տերերի առողջության վրա խմբագրել

Համարվում է, որ տանը ընկերակից կենդանիների առկայությունը դրական ազդեցություն է թողնում տերերի առողջական վիճակի վրա[5]։ Տանը ընկերակից կենդանի ունենալը օգնում է սթրեսից ազատվել այն մարդկանց, որոնք սիրում են շրջապատված լինել կենդանիներով։

Այսպիսով՝ շան հետ քայլելիս տերը ֆիզիկական վարժություններ է կատարում և մաքուր օդ է շնչում, բացի այդ, քաղաքային պայմաններում կան շան հետ զբոսնելու համար նախատեսված հատուկ տարածքներ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու շների այլ տերերի հետ։

Շվեդիայում և Ֆինլանդիայում կատարված վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաների հիվանդանալու հաճախությունը ընկերակից կենդանիներ ունեցող ընտանիքներում ավելի ցածր է, քան այն ընտանիքներում, որոնք չունեն ընկերակից կենդանիներ. գիտնականները դա կապում են կենդանու միկրօրգանիզմների հետ շփվելու արդյունքում երեխայի օրգանիզմում տարատեսակ հակամարմինների ձևավորման հետ (սա պարզապես վարկած է)։

Պատմություն խմբագրել

 
Լեոնարդո դա Վինչի, Կզաքիսով տիկինը

Ընկերակից կենդանիները վաղուց են դարձել մարդկային քաղաքակրթության մի մաս։ Դեռ քարե դարում շները մարդկանց համար որսի ուղեկիցներ են եղել։ Կատվին (ըստ ունեցած տվյալների) ընտելացրել են մոտ 9,500 տարի առաջ. այդ ժամանակ ձին ու ուղտը արդեն ընտելացված են եղել։

Շների ամենահին ցեղատեսակները, որոնք ընտելացվել են որպես ընկերակից կենդանիներ, ներառում են 14 ցեղատեսակ։ Օրինակ՝ գենետիկական հետազոտությունների համաձայն՝ Պեկինեսի էվոլյուցիոն տարիքը կազմում է մոտ 2000 տարի, ակիտա-ինուի մնացորդները թվագրվում են մ.թ.ա. մոտ II հազարամյակին, իսկ սալյուկիինը՝ մ.թ.ա. 3500 թվականին։

Որոշ պատմաբանների կարծիքով՝ հետկոլումբիական դարաշրջանում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հնդկացիների մասշտաբային մահվան պատճառը ոչ թե իսպանացիների կողմից հնդկական ցեղերի ուղղակի ոչնչացումն է եղել, այլ եվրոպացիների բերած հիվանդությունները. եվրոպացիները, հազարամյակների ընթացքում ընկերակից կենդանիներ պահելով, իմունիտետ են ձեռք բերել, որը հնդկացիները չեն ունեցել, քանի որ ընկերակից կենդանիներ չեն պահել։

Oրենսդրություն խմբագրել

Եվրոպական երկրներում, բացի ընկերակից կենդանիների (անգլ.՝ pets) վերաբերյալ տեղական նորմատիվ փաստաթղթերից, գործում է Կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան (անգլ.՝ European Convention for the Protection of Pet Animals), որը մշակվել է 1980-ական թվականների վերջին։ Այն վավերացվել է 19 պետությունների կողմից[6][7][8]։

2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական դումա է ներկայացվել «Կենդանիներին վերաբերվելու պատասխանատվության մասին» դաշնային օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը կարգավորում է ընկերակից կենդանիների պահպանումն ու պաշտպանությունը[9][10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Top Ten Most Popular Pets in the UK». Top-Ten-10.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Resources for Dogs, Cats, Horses, Birds, and other Companion Animals, Assistance Animals, & Special-Needs Animals». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Companion Animal Vaccines». Intervet/Schering-Plough Animal Health. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Companion Animals». WSPA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. «The Health Benefits of Pets». US Government National Institute of Health. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 16-07-2010-ին.
  6. European Convention for the Protection of Pet Animals,Совет Европы
  7. Пять свобод для животных(չաշխատող հղում), Частный Корреспондент
  8. Европейская конвенция о защите домашних животных: подписи стран членов и стран, которые не являются членами, Совет Европы
  9. Собаки и кошки перестанут выходить на улицу без регистрации GZT.ru, 22 ноября 2010
  10. «В Госдуму внесен проект закона "Об ответственном обращении с животными"» (ռուսերեն). Московский комсомолец. 22 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել