Ընկած հրեշտակներ, քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ սկզբում անմեղ, ազատ կամքով ստեղծված հրեշտակներ, որոնք, Սատանայով տարված և ըմբոստանալով, դադարեցին ծառայել Աստծուն և դարձան Սատանայի սպասավորները։ Ընկած հրեշտակները պայքարում են եկեղեցու դեմ, չարիք են գործում, գայթակղում են մարդկանց և նրանց դրդում մեղք գործել։ Հետագայում ընկած հրեշտակներին սպասվում է Սատանայի կողմից նախապատրաստված ճակատագիր՝ հավիտենական կրակ[1][2][3]։

Ջ. Մալթոնի «Կորած դրախտ» պոեմի՝ Գյուստավ Դորեի նկարազարդումը, 1866
«Ապստամբ հրեշտակների անկումը», ֆլամանդական գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը, 1562

Ընկած հրեշտակները Աստվածաշնչում խմբագրել

Ընկած հրեշտակների մասին Աստվածաշնչում ասվում է․

  Եվ երկնքում պատերազմ եղավ․ Միքայելը և նրա Հրեշտակները կռվում էին վիշապի դեմ, և՛ վիշապը, և՛ նրա հրեշտակները կռվում էին նրա դեմ, բայց չկարողացան դիմադրել, և նրանց համար երկնքում այլևս տեղ չկար։ Եվ տապալվեց մեծ վիշապը՝ հինը օձը, որը դև և սատանա էր կոչվում՝ գայթակղելով ամբողջ տիեզերքը, տապալվեց գետնին, և նրա հրեշտակները նրա հետ տապալվեցին։
- Հովհ․ 12։7
 

Փրկիչը սատանային անվանում է «սկզբից մարդասպան»՝ ի նկատի ունենալով այն պահը, երբ նա, օձի տեսք ընդունելով, գայթակղեց Ադամին և Եվային խախտել Աստծո պատվիրանը, որի պատճառով նրանք և նրանց սերունդները զրկվեցին անմահությունից (Ծննդոց 3։1-3։6)։

Այդ ժամանակից ի վեր, հնարավորություն ունենալով ազդել մարդկանց մտքերի, զգացմունքերի և գործողությունների վրա, սատանան և նրա հրեշտակները (դևերը) ձգտում են մարդկանց ավելի ու ավելի խորը գցել մեղքերի և արատների անդունդը, որտեղ և նրանք են կեղտոտվել․ «Ով մեղք է գործում, նա սատանայից է, որովհետև սկզբում նա է մեղանչել» (Հովհաննես առաքյալի առաջին թուղթ 3։8), «ամեն ոք, որը մեղանչում է, մեղքի ստրուկ է դառնում» (Հովհաննես առաքյալի առաջին թուղթ 8։34)։ Դրա համար նրանք հաճախ խաբուսիկ տեսք են ընդունում, այդ թվում՝ նաև լույսի հրեշտակների տեսք» (Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին 11։14)։

Թալմուդյան հուդայականությունը մերժում է ըմբոստ կամ ընկած հրեշտակների հավատը[4]։ Թեպետ 9-րդ դարի «Պիրկե դե ռաբբի Էլիեզեր» գրքում նկարագրված է ընկնած հրեշտակի մասին երկու պատմություն, որոնցից մեկը վերաբերում է Եդեմի այգու հրեշտակին, որը գայթակղեց Եվային, իսկ մյուսը՝ Աստծո որդիներին, որոնք ապրում էին մարդկանց աղջիկների հետ (Ծննդոց 6։1-4)[5]։

Ընկած հրեշտակները գրականության մեջ խմբագրել

Ընկած հրեշտակները գրականության մեջ հայտնվել են դեռևս ռոմանտիզմի ժամանակ։ Նիլ Գեյմանի «Դռան հետևում» (անգլ.՝ Neverwhere) վեպում Լոնդոնի բնակիչը հայտնվում է զուգահեռ Լոնդոնում, որտեղ նրա ստիպված է լինում կռվել ընկած հրեշտակների հետ[6]։ Ընկած հրեշտակների մասին սյուժեն ընկած է մի շարք ստեղծագործությունների հիմքում, այդ թվում՝ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» պոեմի։

«Ագելներ» եզրույթ խմբագրել

Չար հրեշտակներին նշելու համար եկեղեցական սլավոնական լեզվում ներմուծվել է «ագելներ» քերականորեն արհեստական եզրույթը[7][8]։ Հունարենից «հրեշտակ» բառը փոխառելիս պահպանվել է «γγ» (գամմա-գամմա) դիգրաֆը, որը կարդացվել է որպես «նգ», բառը տեղադրվել է ալիքային տողի տակ (~) - «titlo»՝ «ագլ» բառի կրճատ տարբերակում։ Տիտլոյի նշանը առանձնահատուկ հարգանք էր տալիս դրա տակ եղած գաղափարին։ Սակայն երբ տեքստում խոսքը գնում էր ընկած հրեշտակների մասին, այդ բառը գրվում էր առանց տիտլոյի` ամբողջական «ագգել», և, համապատասխանաբար, կարդացվում էր «ագգել»՝ «անգելի» փոխարեն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Catholic Encyclopedia: Angels
  2. Библейский словарь В. П. Вихлянцева. Ангел.
  3. Тематический словарь NIV (c) Zondervan/IBS. Ангел
  4. Bamberger Bernard J.[en] (2006). Fallen Angels: Soldiers of Satan's Realm (1. paperback ed.). Philadelphia, Pa.: Jewish Publ. Soc. of America. էջեր 148, 149. ISBN 0-82760797-0. {{cite book}}: Check |author= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Adelman, Rachel. The Return of the Repressed: Pirqe De-Rabbi Eliezer and the Pseudepigrapha. 2009. — pp. 61-62.
  6. Петр Тюленев, Екатерина Сарк. Бестиарий: бестиарий. ангелы. Издательский дом "ТехноМир" (Май 2004 года). Дата обращения 22 июля 2013. Архивировано 25 июля 2013 года.
  7. Аггел. Православная энциклопедия «Азбука веры»
  8. Значение слова (словосочетания) «аггел»

Գրականություն խմբագրել