Ընթերցող աղջիկը (քանդակ)

Ընթերցող աղջիկը (իտալ.՝ La lettrice), քանդակագործ Պիետրո Մանիի 1856 թվականին ստեղծած մարմարե քանդակ, որը գտնվում է Միլանի Ժամանակակից արվեստի պատկերասրահում։

Ընթերցող աղջիկը
[[Պատկեր:|280px|]]
'
նյութմարմար
ստեղծվել է1856

Պատմություն խմբագրել

Ի տարբերություն ավանդական քանդակների՝ «Ընթերցող աղջիկը» քանդակը չունի անարտահայտիչ աստվածուհու դեմք, այլ դեմքին կան մարդկային արտահայտություններ։ Աղջիկն առանց կոշիկների նստած է աթոռին, որը հենարան է և՛ գրքի, և՛ հագուստի համար և կարդում է բանաստեղծ և դրամատուրգ Ջովանի Բատիստա Նիկոլինիի գրքերից։ Նա նստած է թեք, ինչը նուրբ շարժ է ստեղծում նրա մարմնի առանցքի շուրջ և կլանված ընթերցում է գիրքը։ Հագին ունի գիշերազգեստ, որն իջնելով՝ բացել է նրա կուրծքը։ Աղջկա ձախ այտին՝ աչքի մոտ, արցունքի կաթիլ կա։ Պարանոցին պարզ թելով կախված է Ջուզեպպե Գարիբալդիի դիմանկարով մեդալիոնը։

Քանդակում մարմնավորված է Իտալիան՝ որպես երիտասարդ, հասունացող երկիր[1]։

Այլ տարբերակներ խմբագրել

 
«Ընթերցող աղջիկը» քանդակի այլ տարբերակ Արվեստի ազգային պատկերասրահում

«Ընթերցող աղջիկը» քանդակի մեկ այլ օրինակ գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել