Ընդհանուր իրավասության դատարան

Հայաստանի դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։

Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին[1]։ Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո[2]։

Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը խմբագրել

1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

  1. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
  2. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.
  3. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
  4. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
  5. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով.
  6. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
  7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։

2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

  1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
  2. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.
  3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
  4. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
  5. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
  6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
  7. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
  8. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
  9. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով։

3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում։
4. Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում։ Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում։

Երբ դիմել դատարան խմբագրել

Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն է, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները։

Ով կարող է դիմել դատարան խմբագրել

Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի [1]․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։

Որ Ընդհանուր իրավասության դատարան դիմել խմբագրել

Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան[1]։ Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգիրք
  2. Հայաստանի դատական օրենսգիրք

Արտաքին հղումներ խմբագրել