Ընդակերներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Վերնաընտանիք Chrysomeloidea
Ընտանիք Տերևակերներ (Chrysomelidae)
Ենթաընտանիք Ընդակերներ (Bruchinae)
Latreille, 1802

Ընդակերներ (լատին․՝ Bruchidae), բզեզների ընտանիք։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Ունեն բնորոշ արտաքին տեսք։ Գլուխը փոքր է, ուղղաձիգ, որոշ չափով առաջ ձգված, հաճախ աչքերը բեղիկների հիմքի շուրջը ուժեղ կտրված են, այտերը երկար են, քունքերը՝ մեծ՝ անկյունավոր դուրս ցցված, գլուխը հետևից նեղանալով՝ վիզ է կազմում։ Բեղիկները հաստ են, հաճախ՝ երկար, համրիչաձև կամ բզաձև։ Առաջնամեջքը կիսակլոր է կամ սեղանաձև, սովորաբար՝ լայնական։ Վերնաթևերը կարճ են ու տափակ։

Մարմինը հաճախ ծածկված է խիտ մազիկներով, որոնք կարող են խայտաբղետ նախշ առաջացնել։ Հետևի ազդրերն ուռած են, ստորին եզրի երկարությամբ՝ հաճախ ատամիկներով և փորոքով։ Սրունքները ծուռ են, հետևի թաթերի առաջին հոդը երկար է։

Բազմացում և զարգացում խմբագրել

Չափահաս թրթուրը հաստ է, սպիտակ, C-աձև թեթևակի ծռված։ Առաջին հասակի թրթուրի ոտքերը կարճ են, չափահասները սովորաբար անոտ են։ Սերունդը միամյա է. ձմեռում է թրթուրը կամ բզեզը։ Ընդերավորների բոլոր տեսակները զարգանում են երկշաքիլ բույսերի հատիկներում, ՀՀ բոլոր վնասատու տեսակները՝ թիթեռնածաղկավորների պատիճներում։ Ընդերավորները որպես լրացուցիչ սնունդ, ուտում են ծաղկափոշի, նաև պսակաթերթեր կամ տերևներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։